Պուտինը կմասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է կազմակերպության Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը։
Հարավային Աֆրիկան ճանաչում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ Բայց դա Մոսկվային առանձնապես չի հետաքրքրում. առնվազն տարօրինակ կլիներ, եթե ՄՔԴ-ի իրավասությունները ճանաչող որեւէ երկիր համարձակվեր կալանավորել Պուտինին:
Գագաթաժողովը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Յոհաննեսբուրգում:

