«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խորը կոլապսի մեջ է ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը. Հայտնի լրագրողը քաղաքական ներկապնակում առկա քաոսի մասին

Թեմա

Հայտնի հետաքննող լրագրող, մեր  գործընկեր, չորրորդ իշխանությունում իր ուրույն հետքը թողած լրագրող Գայանե Զարգարյանը անդրադարձել է մերօրյա քաղաքական ներկապնակին ու այնտեղ առկա ու նոր հասունացող քաոսին. 

Հայաստանի քաղաքական իրականությունը կանգնած է խորը լեգիտիմության ճգնաժամի առաջ։ Հասարակության լայն շերտերում տիրում է տոտալ հուսախաբություն․ քաղաքացիներն այսօր հավասարաչափ զզվում են թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից։ Սա ոչ միայն սոցիալական տրամադրությունների արձանագրում է, այլև համակարգային խոցելիության ցուցիչ։
Իշխանությունը, իր գործելակերպով, ինստիտուցիոնալիզացրել է քաղաքական անպատասխանատվությունը՝ ստեղծելով կառավարման մոդել, որտեղ  հակակշիռների համակարգը գրեթե վերացվել է. գործընթաց, որը հանրային ընկալումներում հանգեցրել է քաղաքական դեգրադացիայի, 
մյուս կողմից՝ ընդդիմությունը, որը դասական ժողովրդավարական համակարգում պետք է հանդես գար որպես «ալտերնատիվ կենտրոն» 
փաստացի դրսևորել է տկարություն, կառուցվածքային անկազմակերպվածություն և ցավոք սրտի՝ գաղափարական ինֆանտիլիզմ։ 
Այս երկկողմանի դեֆիցիտը հանգեցրել է քաղաքական վակուումի․ հասարակությունը հայտնվել է քաղաքական ներկայացուցչության բացի մեջ, ինչը  ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական ապատիա:  Կարճ ասած՝ գործ ունենք սիստեմային ճեղքվածքի հետ,  երբ քաղաքական դաշտը կորցնում է միջնորդելու և լեգիտիմացնելու կարողությունը։
Արդյունքում, Հայաստանի քաղաքական համակարգը ոչ թե գտնվում է մրցակցային բազմակուսակցական դաշտում, այլ մի դեգեներատիվ ցիկլի մեջ, որտեղ իշխանությունը սպառում է իր լեգիտիմության ռեսուրսները, իսկ ընդդիմությունը՝ իր գոյաբանական արդարացումները։ Այս հակադրության պայմաններում հասարակության դժգոհությունը վերածվում է ոչ թե քաղաքական պահանջատիրության, այլ սոցիալական նիհիլիզմի։
Եթե այս միտումը շարունակվի, ապա Հայաստանի քաղաքական կյանքը կանգնելու է կոլապսի  առաջ․ կամ ռեալ եւ խաղացող  ուժեր ու ինստիտուցիոնալ փոփոխություններ, կամ՝ համակարգի ինքնաքայքայում, որը կարող է եւ չբացառել սոցիալական պայթյունը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան