Շարունակենք հայ մնալ՝ երգով, հավատքով, բարությամբ. Ադամ Բարրո

Մշակութային

Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով և թողարկել է մի քանի ձայնասկավառակ՝ նվիրված հոգևոր և դասական երգարվեստի գոհարներին։

Երգել է Վերդիի, Սեն-Սանսի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի գործերը եվրոպական բեմերում, բայց երբ ձայնը հնչում է Հայաստանում, նրա խոսքն ու երգը ստանում են այլ իմաստ։ Այս անգամ երգչի այցը Հայաստան դարձավ իսկական մշակութային իրադարձություն․ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Ադամ Բարրոն ու 14 տաղանդավոր արվեստագետ-ընկերները միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ բացառիկ վոկալ երաժշտության երեկոյի, նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Սեպտեմբերի 5-ի երեկոն հայ հանդիսատեսի համար դարձավ պատմական օր՝ վայելելու գյումրեցի մեծ գրողի անմահ խոսքերով և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հյուսված վոկալ գլուխգործոցները։ «Ես ապրում եմ Փարիզում, բայց ամեն վայրկյան հոգով հայրենիքում եմ։ Իսահակյանը գյումրեցի էր, ինչպես ես։ Նա ապրել է Փարիզում, ես նույնպես։ Պատահականություններ չկան»,- ասում է նա։

Եվ ահա, օրեր անց, կրկին անակնկալ երգչից՝ միանգամից երկու տեսահոլովակների պրեմիերա՝ «Կենաց երգ» (խոսք՝ Աշոտ Գրաշու, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի) և «Հայաստան» (խոսք՝ Հովհաննես Միրզա-Վանանդեցու, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Հայաստանը դրախտավայր է։ Արարատ լեռը, բիբլիական Նոյը, խաղողի ողկույզները՝ որպես պտղաբերության և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ։ Խաչը, հավատքը, lԱրարատը՝ սա է իմ Հայաստանը։ Դա է եղել իմ գերխնդիրը «Հայաստան» տեսահոլովակում, - ասում է Ադամ Բարրոն ու հավելում․ «Ցանկացա բարձր ակադեմիական ձևով ներկայացնել մոռացված մշակութային արժեքը՝ պահպանելով և վերակենդանացնելով այն։ «Կենաց երգը» վերածվում է հայրենիքի գովերգի՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը պետք է մշտապես հպարտանա իր մշակույթով, գինով, արվեստով և ավանդույթներով»։ Կոմիտասի մշակումով «Հայաստան» երգը, որը նկարահանվել է Խոր Վիրապում ու Նորավանքում, արտիստի համար ոչ միայն երաժշտական ստեղծագործություն է, այլև ոգեղեն պատգամ ինչպես հայերին, այնպես էլ աշխարհին։ «Իրեն Շաբոյանը և ես երգը թարգմանել ենք ֆրանսերեն, որպեսզի այն ներկայացվի նաև Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհասփյուռ ֆրանկոֆոն երկրներում։ Սա պարզապես երաժշտական կատարում չէ, այլ ուղերձ է աշխարհին՝ Հայաստանի հավատքի, մշակույթի ու ինքնության մասին»։

Ադամ Բարրոյի խոսքով, երկու տեսահոլովակներն էլ տարբեր առաքելություն ունեն․ «Հայաստան» երգը ցույց է տալիս հայրենիքի աստվածատուր շնորհները, իսկ Խաչատրյանի ստեղծագործության նոր մեկնաբանությունը՝ հայ մշակույթի շարունակականությունն ու հավերժությունը։ Սակայն երկուսի հիմքում էլ նույն գաղափարն է՝ հայի ինքնության պահպանումն ու սերունդներին փոխանցելը։ Երկրաշարժից հետո, կորցնելով ծնողներին և որդեգրելով Ֆրանսիա որպես երկրորդ հայրենիք, նա հասկացել է, որ բարությունը ռազմավարություն չէ, այլ ապրելակերպ։ Բայց որքան էլ նրա կյանքը ձևավորվել է Փարիզում, երգիչը կրկին ու կրկին վերադառնում է դեպի իր արմատները. «Մենք չպետք է նստենք ձեռքներս ծալած։ Մեր պարտքն է երգով և արվեստով հիշեցնել՝ ով ենք մենք։ Պետք է շարունակենք հայ մնալ՝ երգով, հավատքով, բարությամբ»։ Բարրոն վստահ է․ հայ արտիստը չպետք է սպասի փառքի կամ արտաքին գնահատանքի։ Նրա պարտքն է անդադար բարձրաձայնել հայրենիքի անունը, գովերգել իր ժողովրդին և երգով պահպանել այն, ինչը հայ է դարձնում մեզ։

Հ․Գ․ Տեսահոլովակների ստեղծման համար երգիչը շնորհակալություն է հայտնում՝ դաշնակահարի Զարուհի Թոփչյանին, օպերատոր՝ Նարեկ Գրիգորյանին, մոնտաժող՝ Նանե Սարգսյանին եւ հովանավորներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում