«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կրճատվել են այն ապրանքները, որոնք Ռուսաստանից ներմուծում էին հետագայում այլ երկրներ վերարտահանման նպատակով

Տնտեսություն
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` վերջին 8 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական աճին նպաստող ճյուղերը շարունակում են մնալ շինարարությունը, առևտուրը և ծառայությունները։
«Կրճատվել են այն ապրանքները, որոնք Ռուսաստանից ներմուծում էին հետագայում այլ երկրներ վերարտահանման նպատակով, կամ հակառակը` այլ երկրներից ներմուծում էին Հայաստան և արտահանում Ռուսաստան։ Այս մասով, այո, կրճատում կա անցած տարիների համեմատ, հատկապես 2023, 2024 թթ-ների»,– նկատում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է շինարարության աճին, Սարգսյանը դա պայմանավորում է առաջին հերթին հիփոթեքային վարկավորման շրջանակում եկամտային հարկի վերադարձի օրենքի ժամկետների` ավարտին մոտենալու հանգամանքով։ Նրա դիտարկմամբ`թե՛ կառուցապատողները, թե՛ քաղաքացիները ցանկանում են հասցնել օգտվել այդ արտոնությունից, ուստի կառուցապատողները փորձում են ավելի շատ կառուցապատում իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։
Շինարարության աճին նպաստող մյուս գործոնը, ըստ տնտեսագետի, պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներն են։
 
-Դրանք այս տարի կարծում եմ` ավելի մեծ ծավալով են իրականացվում, քան անցած տարիներին։ Օրինակ` ճանապարհաշինությունը, կրթական, առողջապահական օբյեկտների շինարարությունը, վերանորոգումներն ու հիմնանորոգումները։  Ոլորտը առնվազն 1-2 տարի դեռ ակտիվ կլինի ու ինչ–որ չափով կնպաստի նաև ընդհանուր տնտեսական աճի դրական ցուցանիշների ապահովմանը։ Թե դրանից հետո ինչ կլինի, դժվարանում եմ ենթադրել`արձանագրելով, որ 2028թ–ից մարզերում ևս դադարեցվելու է հիփոթեքային վարկի վերադարձը։ Դրանից հետո, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում արհեստականորեն խթանված պահանջարկը կմոտենա իր բնական տեմպին։
 
Հաշվի առնելով 2022թ–ից Ուկրաինայի դեմ հատուկ գործողության և ՌԴ–ի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների` հայաստանյան տնտեսության վրա ունեցած դրական ազդեցությունը` ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորուման ու ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման արդյունքում 
2025թ–ը Հայաստանի տնտեսության համար պարունակում է բավականին մարտահրավերներ` սկսած փոխարժեքային ռիսկերից, վերջացրած ոսկու վերաարտահանման դադարով և ՌԴ–ից այլ դրական ազդակների վերջաբանով, որոնց մենք պետք է պատրաստ լինենք:
 
Նկատենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն`2025 թ. հունվար–օգոստոսին` 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունը մեր երկրում ավելացել է 7.1%–ով։
Շինարարության ոլորտում աճը կազմել է 20.4 %, ծառայությունների ոլորտում` 10.2 %, առևտրի ոլորտում` 3.9 %։
Տնտեսության հինական ոլորտում` արդյունաբերությունում, նախորդ տարվա համեմատ 7.8 % անկում է գրանցվել։ Արտաքին առևտուրը ևս նվազել է. արտահանումը` 48,8 %–ով, ներմուծումը` 34.9-ով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան