Դատարանը Սաակաշվիլիին պարտավորեցրել է պետական գանձարանին վճարել ավելի քան 3 միլիոն դոլար
ՄիջազգայինԴատարանը Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին և նրա անվտանգության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային պարտավորեցրել է պետական գանձարանին վճարել ավելի քան 3 միլիոն դոլար՝ նրա նախագահության ընթացքում կատարված հափշտակության համար, հաղորդում է InterPressNews-ը։
Մասնավորապես, դատավորի որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիին և Թեյմուրազ Ջանաշիային միասին պարտավորեցրել են պետական բյուջե վճարել ընդհանուր առմամբ 8,392,827 լարի։ Բացի այդ, դատավորի որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիին լրացուցիչ պարտավորեցրել են վճարել 631,540 լարի։

