Բնակելի շենքերիից աղբ նետելու դեպքերը ֆիքսելու համար Բաքվի իշխանությունները սկսել են տեսախցիկներ տեղադրել
ՄիջազգայինԲաքվի իշխանությունները սկսել են տեսախցիկներ տեղադրել բնակելի շենքերի դիմաց՝ պատշգամբներից և պատուհաններից աղբ նետելու դեպքերը ֆիքսելու համար, գրում է Minval-ը։
Նոր տեսախցիկներով հագեցած սյուները արդեն տեղադրվել են Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ վարչական շրջանում։ Եթե սարքը արձանագրի, որ բնակիչը աղբը նետել է պատուհանից կամ պատշգամբից, խախտման հասցեն անմիջապես փոխանցվելու է իրավապահներին։ Նման դեպքերի համար սահմանված է վարչական տուգանք։
Նշվում է, որ նման քայլը ձեռնարկվել է կենցաղային աղբի անկանոն թափոնները նվազեցնելու նպատակով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում 2024 թվականին մեկ բնակչի հաշվով կենցաղային թափոնների քանակը աճել է 1 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա։

