«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը փաստացի մեծամասնություն է ստացել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես և սպասելի էր, եվրոչինովնիկների կողմից հիացական հայտարարություններ եղան:

Ոչ պակաս պաթետիկ ու ոգևորված էին հայաստանյան «արևմտամետների» արձագանքները, որոնք նշում էին, թե հաջորդ տարի Հայաստանն էլ պետք է գնա այդ նույն ճանապարհով: Սոցցոոանցերում տարբեր գրառումներով այս տեսակետը պաշտպանում էին նաև մի շարք քպականներ:

Ըստ փորձագետների, սա կարող է նշանակել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, այն է՝ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը «արևմտամետների» ու «ռուսամետների» բաժանելու միջոցով: Սակայն բանն այն է, որ Հայաստանում դա դժվար կլինի անել: Ճիշտ է, ՔՊ-ն ու իր սատելիտ մի քանի փոքր կուսակցությունները կփորձեն ընդդիմադիր դաշտը որակել որպես «ռուսահպատակներ», «5-րդ շարասյուն» և այլն, ինչի նշանները կան, այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ մեր երկրում կան ընդգծված, նույնիսկ ծայրահեղական «արևմտամետներ», սակայն ընդգծված ռուսամետ ուժերը քիչ են (եթե կան):

Ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ, նրանք առավելապես ազգային արժեքների կողմնակիցներ են և հանդես են գալիս պետականամետության ու արտաքին քաղաքական հարաբերություններում հավասարակշռվածության և սթափ դատողության դիրքերից: Այսինքն, պայքարը լինելու է ոչ թե արևմտամետների ու ռուսամետների, այլ իշխանության (այդ թվում՝ կից սատելիտների) ու հայամետ, հայաստանամետ ուժերի միջև:

Այս ամենին հավելենք, որ Մոլդովայում Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ: Այս գործոնը ևս Հայաստանի ընտրություններում չի աշխատելու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան