«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Տնտեսություն

Սեպտեմբերի 26-30-ը, Երևանի Կինոգործիչների միության դահլիճում, Ucom ընկերության աջակցությամբ անցկացվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագիրը՝ շեշտադրելով մարդու և բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Փառատոնի փակման արարողությունը կայացավ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարվա փառատոնի հաղթող ֆիլմերն են․

Լիամետրաժ ֆիլմեր մարդ և բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Վայրի կանչը Ռեժ.՝ Ասգեյր Հելգեստադ, Նորվեգիա (A Call From the Wild Dir.: Asgeir Helgestad, Norway), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Վերադարձնել նրանց տուն Ռեժ.՝ Այվան Մակդոնալդ, Այվի Մակդոնալդ, Դանիել Գլիք, ԱՄՆ (Bring Them Home Dir.: Ivan MacDonald, Ivy MacDonald, Daniel Glick, USA), Կարճամետրաժ ֆիլմեր մարդ և բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Փոստով պատվիրած թագուհի Ռեժ.՝ Լյուկ Փերդի, Միացյալ Թագավորություն (Mail Order Queen Dir.: Luke Purdye, United Kingdom), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Արտեմիս Ռեժ.՝ Մարտեյն Վելդհոեն, Նիդերլանդներ, (Artemis Dir.: Martijn Veldhoen, Netherlands), Ջոն Բըրթոնի անվան մրցանակ՝ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Կրիաներով քայլողը Ռեժ.՝ Տայրա Մալանի, Հնդկաստան (Turtle Walker Dir.: Taira Malaney, India), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Կարմիր ցուցակ Ռեժ.՝ Ռոս Պիերսոն, Միացյալ Թագավորություն (The Red List Dir.: Ross Pierson, United Kingdom)։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն բարձրացնում են հանրային իրազեկվածությունը, այլև նպաստում են մեր երկրի ու մոլորակի բնական ժառանգության պահպանմանը։ Մենք ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը և շարունակել մեր ներդրումը կանաչ ու կայուն ապագայի կառուցման գործում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս մի քանի օրվա ընթացքում ցուցադրվեցին տարբեր երկրների առաջատար ֆիլմեր, որոնք բացահայտում էին «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Բացի ֆիլմերից, միջոցառումները ևս մեկ անգամ ընդգծեցին, թե որքան կարևոր է պահպանել այս հավասարակշռությունը ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում», – ասել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ համախմբեց հազարավոր այցելուների՝ դառնալով ևս մեկ կարևոր քայլ դեպի ավելի գիտակցված և կանաչ ապագա։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ կազմակերպվեցին թեմատիկ քննարկումներ և հանդիպումներ՝ նպաստելով գիտելիքների ու փորձի փոխանակմանը։ Փառատոնի ամենավառ պահը դարձավ վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որն անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան