«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Հոկտեմբերի 2-6-ը, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալու է Սամբոյի պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը, որին բնականաբար մասնակցելու է նաև Հայաստանը։ Տարվա կարևորագույն մարզական միջոցառմանը լավագույնս ներկայանալու համար, Հայաստանի սամբոյի հավաքականը տասնօրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում։ Սեպտեմբերի 26-ին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Գյումրիի «Օլիմպիկ» մարզական համալիրում հանդիպեց հավաքականի մարզիկների և մարզչական կազմի հետ, այդ թվում հավաքականի գլխավոր մարզիչ ՎՈՎԻԿ ԽՈՋԱՅԱՆԻ ու պատանիների, երիտասարդների հավաքականի մարզիչ ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

Iravunk. com -ի մարզական լրագրողը ևս ներկա է գտնվել։ Հանգամանալից ամփոփվեց կատարված աշխատանքը, տրվեցին վերջին ու կարևոր խորհուրդները, կարևորվեցին մարզիկների ֆիզիկական, հոգեբանական, կարգապահական, ընդհանուր պատրաստվածությունը և պատասխանատու վերաբերմունքը ցանկացած գոտեմարտի, ցանկացած մարզական դրվագի հանդեպ, որն էլ ըստ էության ուսումնամարզական հավաքի գլխավոր նպատակն էր։ Հայկական սամբոյի պատասխանատուները վստահ են, որ մեր պատանի ու երիտասարդ մարզիկները պատրաստ են չեմպիոնության և մրցանակների համար դժվարին պայքարին։

Երիտասարդ, նպատակասլաց մարզիկ, պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Աբովյանից ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ Գյումրիում հանդիպման ժամանակ նշեց. «Գյումրիում շատ հիանալի պայմաններ կան ուսումնամարզական հավաք իրականացնելու համար։ Շատ եմ հավանել այս քաղաքը։ Ինչպես Դուք ականատես եղաք մեր պարապմունքներին, մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի հանդես գալ Աշխարհի առաջնությանը։ Ես պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի կարողանամ նվաճել ոսկե մեդալ»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան