«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Աստղիկ» ԲԿ-ն շարունակում է զարգանալ, որպեսզի ապահովի լավագույնը մեր հանրության համար

Առողջապահական

«Աստղիկ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ  Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը։ 
Սա ոչ միայն ենթակառուցվածքների ընդլայնում է, այլև կարևոր քայլ դեպի բժշկական տուրիզմի զարգացումը Հայաստանում։

Աստղիկ ԲԿ-ի հիմնադրման օրվանից պլաստիկ և էսթետիկ բժշկությունը եղել է գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Բաժանմունքում տարեկան իրականացվում է ավելի քան 1000 վիրահատություն, ինչը խոսում է թիմի մեծ փորձի և վստահության մասին։

Ապահովություն և հարմարավետություն․ այս կարգախոսով մենք ձեռնամուխ եղանք բաժանմունքի առանձնացմանն ու այսօր վստահաբար կարող ենք ասել, որ հնարավոր է բազմապրոֆիլ հզոր բժշկական կենտրոնում ստեղծել փոքր էսթետիկ կենտրոն՝ իր առանձնակի գրավչությամբ և հարմարավետությամբ, բայց և այն ապահովությամբ, որ էսթետիկ թիմի թիկունքում կանգնած են բոլոր այն մասնագետներն ու հնարավորությունները, որոնք կապահովեն պացիենտի անվտանգությունն ու առողջությունը։

Բացման արարողությանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգծեց, որ բժշկական ծառայությունները պետք է լինեն անվտանգ, բարձրորակ և համապատասխան միջազգային ստանդարտներին։ 

«Աստղիկ» ԲԿ-ն հետևողականորեն իրականացնում է այդ սկզբունքները՝ դեռևս 2022թ-ից  ներդնելով JCI ստանդարտները, որոնք համարվում են աշխարհում պացիենտի անվտանգության լավագույն համակարգերից մեկը։

Աստղիկ ԲԿ-ում յուրաքանչյուր պացիենտ մինչև վիրահատությունը անցնում է մանրակրկիտ հետազոտություն․ գնահատվում են բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նախնական բուժում։ Այս մոտեցումը գրեթե զրոյի է հավասարեցնում հետվիրահատական բարդությունների վտանգը։

Այս վերաբացված բաժանմունքը մեր հիվանդանոցի շարունակական զարգացման կարևոր քայլերից մեկն է։ Մենք համոզված ենք, որ այն կնպաստի ոչ միայն կենտրոնի հեղինակության բարձրացմանը, այլև մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և բարելավմանը։

 «Աստղիկ» ԲԿ-ն շարունակում է զարգանալ, որպեսզի ապահովի լավագույնը մեր հանրության համար։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան