Մեր բողոքն ենք արտահայտելու Միքայել սրբազանի դեմ դատավճիռ արձակելու կապակցությամբ. հայտարարություն

Թեմա
Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ մասնակիցներս, խստորեն դատապարտում ենք վերջին ամիսներին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները։
 
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև ազգային հնագույն, կենսունակ և ամենաընդգրկուն հաստատությունը՝ հայոց ինքնության, պատմական հիշողության և համազգային համերաշխության անբաժան մասը։ Եկեղեցու նկատմամբ վարչական և իրավական ճնշումները, զինված ոստիկանների ներխուժումները Վեհարանի տարածք, ինչպես նաև իշխանությունների ամոթալի ու ցածրակարգ գործելաոճը սպասարկող քարոզիչների ամոթալի գործունեությունը անընդունելի են ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Խստորեն դատապարտում ենք Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող անօրինական և անարդար դատական հետապնդումը, որը հակասում է արդար դատաքննության, խոսքի և խղճի ազատության հիմնարար սկզբունքներին։
 
Նման դիրքավորումները խաթարում են հասարակական վստահությունը և ճգնաժամ առաջացնում պետություն–եկեղեցի հարաբերություններում։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում, անսակարկ նվիրվածությամբ և հետևողականորեն պաշտպանել մեր ազգային հաստատությունների արժանապատվությունն ու իրավունքները ներկայիս իշխանությունների հետագա ոտնձգություններից։
 
Դիմում ենք միջազգային և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև ակադեմիական և հասարակական կառույցներին՝ անհապաղ արձագանքել, հստակ դիրքորոշում հայտնել և գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա լարվածությունն ու նպաստելու խորացող այս ճգնաժամի հաղթահարմանը։
 
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք դատավարությանը ներկա լինելով՝ մեր բողոքն ենք արտահայտելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատավճիռ արձակելու կապակցությամբ և հետամուտ ենք լինելու իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հակասահմանադրական քայլերը կասեցնելու ու դատապարտելու համար:
 
1 հոկտեմբեր, 2025թ., Երևան
 
Ագուլյան Կարեն-ԱԻՄ
Բաբայան Նիկա - Երաժշտական պրոդյուսեր
Բալոյան Արթուր-«Արդարություն» կուսակցության նախագահ
Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․Գերագույն խորհրդի պատգամավոր
Գասպարյան Արա -«Ազգային օրակարգ» կուս․ գործ. քարտուղար
Գրիգորյան Սուսաննա-«Պետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Դադոյան Վանո-Հոգևոր մշակութաբան
Դեմոյան Հայկ -Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Եղիազարյան Մանվել-«Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ
Զոհրաբյան Ապրես-Արևելագետ
Իսրայելյան Անաստաս-«Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
Հակոբյան Արա-«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ
Հակոբյան Ռուբեն-Գերագույն խորհրդի պատգամավոր
Հայրիկյան Պարույր-ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն- «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մակեյան Պետրոս-Քաղաքական գործիչ
Մանուկյան Խաչիկ-Բանաստեղծ
Մարգարյան Դավիթ-«Ապրելու երկիր» կուսակցություն
Մելոյան Արմեն-ոստիկան, պահեստազորի գնդապետ
Մինասյան Ալեքսան-«Վերելք» ՀԿ
Չուգասզյան Գարեգին-ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա-ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե-ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Ռազմիկ-Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախ
Սեֆիլյան Ժիրայր-ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն-«ՀԱՀԳԲ» մարտիկ
Տոնոյան Կարին-«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում