«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԻՄ-Հայտարարություններ

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը` Նիկոլ Փաշինյանը  իր գործունեության ընթացքում խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային  ամբողջականությունը, ինքնիշխանությունը, խախտել է Հայաստանի Հանրապետության անկխաության մասին  հռչակագիրը, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրության առնվազն 34 հոդված, ինչով կատարել է իշխանության յուրացում, միաժամանակ իր եւ իր կառավարության  գործունեության արդյունքում կտրուկ վատթարացրել է Հայաստանի Հանրապետության  միջազգային վարկը,  ՀՀ տնտեսական եւ սոցիալական վիճակը, կրկնապատկել է երկրի արտաքին պարտքը,  ՀՀ-ում  բնապահպանական ցուցանիշները, պատճառ է դարձել ՀՀ-ից քաղաքացիներ արտագաղթի, թուլացրել է կապերը սփյուռքի հետ, պարտվել է պատերազմում,  ինչպես նաեւ պարտվել է սահմանային  ռազմական կոնֆլիկտներում, ոտնատակ է տվել հայ ազգի արժանապատվությունը եւ պատմական հիշողությունը,  հարձակումներ է գործել Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ, քաղաքական հետապնդումների է ենթարկել իր քաղաքական ընդդիմախոսներին, 2018թ. ապրիլ-մայիսին ապօրինի կերպով զավթել է իշխանությունը ՀՀ-ում, նույն թվականին ապօրինաբար լուծարել է Ազգային ժողովը:

Ա. «Սահմանադրական Իրավունք Միությունը»

  1. Ողջունում է Ազգային ժողովում քաղաքցի Ն. Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթացը:
  2. ՍԻՄ-ը ի աջակցություն խորհրդարանական քաղաքական ուժերի նախաձեռնած անվստահության գործընթացին հայտարարում է, որ անվստահություն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Ն. Փաշինյանին եւ պահանջում է նրա պաշտոնանկությունը:
  3. Առաջարկում է բոլոր ոչ խորհրդարանական ուժերին, այդ թվում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումևերին ստորագրել համատեղ հայտարարություն Ն. Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ իր պաշտոնանկությունը պահանջելու վերաբերյալ:
  4. Առաջարկում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մինչեւ 2026թ. հունվարի 28-ը իմպիչմենտի գործընթացը հաջողության չհասցնելու դեպքում վայր դնել իրենց պատգամավորական մանդատները:
  5. 3-րդ կետում նշած պահանջների տակ ստորագրած ուժերին առաջարկում ենք ձեւավորել համահայկական դիմադրության ճակատ, անկախ ճակատի մասնակիցների  ներքաղաքական կամ արտաքին քաղաքական  ծրագրերից, կողմնորոշումներից եւ ունեցած աշխատանքային նախկին, թե ներկայիս ճանապարհից:
  6. Համահայկական դիմադրության ճակատում միավորված ուժերին առաջարկել դադարեցնել միմյանց հանդեպ քննադատական  դրսեւորումները մինչեւ  2026թ. Ազգային ժողովի հերթական ընտրությունները:
  7. 2026թ. Ազգային ժողովի ընտրություններում հանդես գալ մեկ դաշինքով, որի կարգախոսն է լինելու ` «ՀՀ սահմանադրությանը այո, Նիկոլին` ոչ»:
  8. Ընրություններում հաջողության դեպքում ստեղծել կոալիցիոն կառավարություն, մեկ տարվա ընթացքում վերականգնել ՀՀ-ում սահմանադրական կարգը եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ:

Բ. ՍԻՄ-ը նախաձեռնում է կոնսուլտաիցիաների  շարք վերոհիշյալ ծրագիրը քաղաքական եւ հասարակական ուժերի հետ  քննարկելու  վերբերյալ:

03.10.2025թ.

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան