«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեկ օրում իշխանությունը երեք հարված հասցրեց Հայ Եկեղեցուն

Թեմա

Մեկ օր, երեք հարված։ Ո՛չ պատահականություն, ո՛չ էլ սայթաքում։ Սա իշխանության ծրագիրն է․ հարվածել Հայ Եկեղեցուն, որովհետեւ գիտեն՝ ժողովուրդը դեռ հավատում է նրան, իսկ հավատացյալ ժողովուրդը կառավարելի չէ։ Առաջինը՝ Միքայել սրբազանի ձերբակալությունը։ Ամբողջ հանրությունը տեսավ, որ դա ոչ թե օրենքի կիրառում էր, այլ վրեժխնդրություն։ Արցախը տալը դարձավ «խաղաղություն», բայց Եկեղեցու առաջնորդի խոսքը՝ «հանցագործություն»։ Ի՞նչ օրենքի մասին է խոսքը, եթե օրենքը խեղում են՝ սեփական վախերը մաքրելու համար։

Երկրորդ հարվածը եկավ Տեր Տարոնի կողմից։ Վերջինիս գրառումն այնքան դատարկ էր, որ կարելի էր համեմատել դատարկ թղթի հետ․ ո՛չ փաստ, ո՛չ անուն, ո՛չ ապացույց։ Բայց իշխանություններին փաստ պետք չէ, նրանց պետք է աղմուկ։ Իսկ աղմուկը դառնում է լավագույն ծխածածկոցը, որ թաքցնի իրենց սեփական ձախողումները։

Երրորդը՝ Հանրայինի եթերը։ Միշտ պատրաստ՝ ծառայելու հերթական սցենարին։ Այս անգամ այնտեղ բերեցին նախկին մի հոգևորականի, որպեսզի նա ասի, թե իբր Եկեղեցու վերնախավը ռուսների գործակալ է։ Սա արդեն ոչ թե քարոզ է, այլ կլիշե։ Վաղը երևի կհայտարարեն, որ Սուրբ Էջմիածինն էլ է «օտարերկրյա գործակալ»։ Բայց ահա գլխավոր հարցը․ ո՞ւր էին այս բոլոր «ճշմարտախոսները», երբ կորցրինք Արցախը։ Ո՞ւր էին, երբ մեր եկեղեցիները պղծվում ու քանդվում էին։ Ո՞ւր էին, երբ իրենց ուսուցիչ Միքայել Սրբազանը կանգնեց դատարանի առաջ։ Այն ժամանակ նրանք լռում էին։ Այսօր խոսում են, որովհետև իշխանությունը խոսելու թույլտվություն է տվել։

Տեր Տարոնը խոսում է եղբայրասիրությունից։ Իսկ ի՞նքը... Եղբայրասիրություն է՞ եղբորդ դավաճանելն ու իշխանության պատվերով թունավորելը։ Ամեն ինչից երեւում է՝ ոմանց համար խոստացված արծաթն ավելի թանկ է, քան սեփական արժանապատվությունը։ Այսօր անպատվությունը, դավաճանությունը եւ երախտամոռությունը կարծես հաղթեցին։ Բայց սա ժամանակավոր հաղթանակ է։ Ճշմարտությունը ուշանում է, բայց երբ գալիս է՝ հողմի պես ավերում է ստերը։ Եվ թող բոլորը հիշեն․ դատարանների որոշումները ժամանակավոր են, իսկ ժողովրդի հիշողությունը՝ հավերժական։ Իսկ այդ հիշողության մեջ միշտ գրվելու է՝ ով էր ժողովրդի կողքին, եւ ով էր իշխանության տաղավարում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան