«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել սրբազանի նամակը՝ մեկուսարանից

Թեմա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆԸ գրում է. «Այսօր Գյումրու տոնն է, այսօր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է լիներ իր սիրելի Գյումրիում, պետք է լիներ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում՝ իր հավատավոր հոտի կողքին, բայց Սրբազանն այսօր ԱԱԾ մեկուսարանում է… Գեղամ Մանուկյանի հետ տեսակցեցինք Սրբազանին, երեկվա խայտառակ դատավճռից հետո։ Ամուր էր, ինչպես միշտ՝ հումորը տեղը։ 2 ժամից ավել զրույցները իսկական դասախոսություններ են, անփոխարինելի դասախոսություններ Սրբազանի կողմից»։
 
Ագնեսա Խամոյանն նաեւ գյումրեցիներին է փոխանցել Սրբազանի նամակը՝ մեկուսարանից, որում մասնավորապես ասված է.
 
«Սիրելիներ,
 
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
 
Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեեւ որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրեւ է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…
 
Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
 
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…
 
Օրհնությամբ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
04.10.25թ.
100-րդ օր իմ բանտարկության»:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան