Մտորումներ անդունդի եզրին... Ալլա Հակոբյան

Մշակութային
Մռայլ, մտահոգ խորհում եմ կանգնած
Անդունդի եզրին` վիհի պռունկին,
Հոգիս` դեպի ՎԵՐ` առ Աստված հղած,
Միտքս` դեպի վար, իմ ազգին խաբված...
 
Ախ... Ո՞նց խաբվեցիր, ո՞նց հավատացիր
Ոչխարի մորթի հագած Գորշ Գայլին...
Չէ՞ որ երախից արյուն էր կաթում...
Ոգեւորված էիր... Ոչինչ չէիր տեսնում...
 
Թեպետ եւ այսօր ոչինչ չես տեսնում...
Թշնամուդ անգամ դու չես ճանաչում...
Ամեն լուսաբաց` աղո՛թքդ թողած,
Հացիդ` ֆեյսբուքի՛ լեղին ես քսում...
 
Մեղր խոստացան` լեղի տվեցին...
Հրապուրեցին, գայթակղեցին...
Մոլորեցնելով խելքդ հանեցին`
Արցախ աշխարհը քեզնից խլեցին...
 
Բայց դարձի չեկար, խաբված ժողովուրդ,
Երբեք չզբաղվող «политика»-յով...
Зато ресторан-кафе գնացող,
Հավեսով գինի եւ օղի խմող...
 
Իսկ ով փող չունի ռեստորանների`
Առավոտ կանուխ հայաթ է իջնում,
Беседка-ներում մինչեւ իրիկուն
Գոռալով «բլոտ», դինջ` նարդի խաղում...
 
Այսպես «տժժում» են` անդարդ ու անհոգ,
Ասես հողերն են ազատագրվել,
Խաչերը դարձյալ վեր են խոյացել
Մեր վեղարաձեւ վանքերի գլխին...
 
«Նոր Հայաստանի» նոր իրողություն`
Ամոթ... Դառնություն... Բայց պարտությունը
Այսպե՛ս է նշում «քպ» կոչվածը`
Անվերջ ֆեստերով-խրախճանքներով...
 
Օրն է մթնեցնում փառատոններում`
Գինու, пива-յի, թփով տոլմայի...
Տո ինչ զենք, ախպեր, երգեք ու պարեք,
Կյանքը վայելեք, кайфоват էղեք…
 
Նշանաբանն է «Նոր Հայաստանի»`
Զենքի փոխարեն` զարդեր պատրաստեք,
Ցեղասպանության մասին մոռացեք`
Թուրքի հետ խաղաղ ապրել սովորեք...
 
Այսպես ամեն օր` թուրքի պատվերով,
Էս չուչելների «քպ» խմբակը,
Իր մեջ կուտակած տհաճն ու վատը,
Դավեր է հյուսում ընդդեմ ՀԱՅ ԱԶԳԻ...
 
Ամենուր սփռում գարշահոտություն,
Քինապահություն, չարակամություն,
Ողբ, դագաղ ու սուգ ընծա բերելով,
Կսկիծ, տառապանք, մաղձ բաժանելով...
 
Կրճտացնելով ակռա-ժանիքը
Սրանք կրծո՛ւմ են մեր տոհմածառը`
Հազարամյակնե՛ր ձգած արմատներ`
Նոյ, Հաբեթ, Գամեր, Նոյի ծոռ` Թորգոմ,
 
Թարգմանչաց տոհմի հայտնի նախահայր,
Ում անունը մենք ամեն կիրակի
Փառաբանում ենք Հայոց Վանքերում
Սուրբ Պատարագի շարականներով...
 
Նրա՛ զավակն է Հայկ Նահապետը,
Ով իր եռաթեւ անկոտրում նետը
Ճշտորեն բելի ճակատին ողղեց`
Լկտի ոսոխը գետնին տապալվեց...
 
Գոռոզ, մեծամիտ ու ինքնահավան
Անկոչ թշնամին անփառ պատժվեց...
Իսկ ՀՈՂԸ ՀԱՅՈՑ մեր նախնիների
Հայկ Նահապետը պատվով պաշտպանեց...
 
Այ, ողորմելի բելի ծնունդներ,
Իշխանությունը յոթ տարով զավթած,
Տապալվելու եք դո՛ւք էլ` անկասկա՛ծ,
Նետով հեռահար Հայկ Նահապետի...
 
Դեւի ճիճունե՛ր, որքան էլ կրծեք
Մեր տոհմածառի արմատները պինդ,
ԾԱՌԸ՛ տապալել ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ
Ձեզ չի՛ հաջողվի` Տերը թույլ չի տա...
 
Գոյեր նողկալի անհայտ ծագումով,
ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ նախնիները մեր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ վեհ կերտել-գրել են
Իրենց քրտինքո՛վ ու բորբ արյունո՛վ...
 
ԴԱՐԵԴԱՐ ԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ,
Չե՛ս դառնա երբեք թանձրուկ յոթամյա`
Կամուրջ է կապված Ձեռամբ Հիսուսի
Իջման Սեղանից Սուրբ Էջմիածնի...
 
Սանդուղք-ծիածան Հայոց Աշխարհի
Աչքին ակներեւ հավատացյալի...
Դժոխքի բաժին գոյերի համար
Անտեսանելի... Անհասանելի...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

04.10.2025 թ. 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում