«Իրավունք» թերթի տպագիր համարներ

15 զինծառայողների ողջ-ողջ այրվելու գործով դատաքննությունը նոր հարցեր է առաջ քաշում

Իրավական

Ազատի զինվորական կացարանում  15 զինծառայողների գործով դատաքննությունը, որքան մոտենում է ավարտին, այնքան անպատասխան հարցերը ավելանում են։ Մասնավորապես,  տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի պնդմամբ.

-Զոհված տղաներից մեկի մարմինը գտնվել է վառարանի սենյակում։ Եթե նրան հաջողվել է այդ դռնից դուրս գալ և հասնել վառարանի սենյակ, ինչու մնացածին չի հաջողվել։ Եվ երկրորդը, եթե զինծառայողը ի սկզբանե եղել է վառարանի սենյակում, այդտեղ էլ հարց է ծագում, թե ինչպես ինքը դուրս չի եկել այդ վառարանի սենյակից, որովհետև մուտքի դուռը շատ մոտ է եղել և նա կարող էր փրկվել։ Այս հարցերի պատասխանների բացակայությունը մեզ թույլ է տալիս կասկածանքով վերաբերելու այն վարկածին, որը առաջ է քաշվում, այդ թվում նաև կենդանի մնացած վկաների այդ տարածքում դուրս գալու հանգամանքը։

Մենք պատրաստվում ենք համալիր փորձաքննություն իրականացված փորձագետին, հրդեհատեխնիկական այլ փորձաքննություններ իրականացված փորձագետին տալ հենց այդ հարցերը, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր նման տարբերակված հետևանքներ առաջանալ այս գործընթացում։

Նորիկյանը խոսեց նաեւ զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Կիրակոսյանի մասին.

- Հայկի և իր ընկերուհու հետ վերջին կապը եղել է դեպքի օրը 00:30-ին, և գործի վարույթի շրջանակներում ձեռքբերված նյութերով հիմնավորվում է, որ հրդեհը բռնվել է 00.40-ին, հետևաբար այդտեղ էլ է կասկած առաջանում, չէր կարող 00.30-ին Հայկը խոսել ընկերուհու հետ հեռախոսով և 10 րոպե հետո բռնվել։ Այդ 10 րոպեի ընթացքում Հայկ Կիրակոսյանը ենթադրաբար չէր կարող շմոլ գազով թունավորվել և մահանալ, հետո այրվել։ Սրանով է պայմանավորված այդ հիմնական կասկածը և այս վկայի ցուցմունքը։ Իսկ վկան դատարանում ընդգծել է, որ դեպքից մի քանի օր առաջ, հունվարի 16-ին, հունվարի 17-ին Հայկը իրեն պատմել է, որ սպաների միջև լարվածություն է տեղի ունեցել, այնտեղ խոսքը գնացել է դիզվառելիքի հնարավոր վաճառքի մասին, Հայկ իրեն պատմել է, որ այդտեղ մեծ գումարներ են շրջանառվում ապօրինի թռնամիջոցների վաճառքի մասին է ինչ-որ ակնարկ արել, բայց չի մանրամասնել, ովքեր են այդ մարդիկ, ինչ վաճառքի մասին է խոսքը։

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան