«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու Երեւանում Ռուսական կենտրոնը չի գործում

Մշակութային

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՆ Է

2020 թվականին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Տիգրան Մեծի պողոտա 30 հասցեում գործող մասնաճյուղում հանդիսավորությամբ բացվեց Ռուսական կենտրոնը։

Այն ստեղծվել էր` նպատակ ունենալով ապահովել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, ինչպես նաեւ մատչելի դարձնել ռուսական գեղարվեստական եւ մասնագիտական գրականության, կրթական նյութերի ու տեղեկատվական շտեմարանների հասանելիությունը։

«Ռուսական կենտրոնը» ներկայացվում էր որպես նոր հարթակ, որտեղ պարբերաբար պետք է կազմակերպվեին հանրային դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ։ Այն շարունակելու էր գրադարանի քաղաքականությունը՝ փոքր տարածքներում մեծ բովանդակություն ապահովելու ուղղությամբ։

Ի՞նչ արդյունքներ ունի Ռուսական կենտրոնն այսօր, Գրադարանի օրվա կապակցությամբ «Իրավունք»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ հենց տեղում: Սակայն, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Տեխնիկական գրականության բաժնի գրադարանավարուհի ԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսական կենտրոնը, որպես առանձին մարմին, այլեւս չի գործում: Այժմ այն Տեխնիկական գրականության բաժնի մաս է կազմում: Հետեւապես, Ռուսական կենտրոնի ղեկավար էլ, որպես այդպիսին, չկա:

«2020 թվականի սեպտեմբերին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը՝ «Մոսկվայի տուն» կենտրոնի հետ համատեղ, բացել էր Ռուսական կենտրոն: Կենտրոնում անցկացվում էր երեխաների համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, 3D մոդելավորման անվճար դասընթացներ: Այդպես մի քանի տարի շարունակվեց համագործակցությունը: Բայց ընթացքում կապը խզվեց», - ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, այսօր էլ իրենք ունեն ռուսաց լեզվով հարուստ գրականություն:

Իսկ թե կա՞ ընթերցողների կողմից հետաքրքրվածություն ռուսական գրականությամբ, գրադարանավարուհին առանձնացրեց դասական եւ դեդեկտիվ ժանրերը, ընդ որում՝ մատնանշելով, որ դասականն ավելի դոմինանտ է. «Դպրոցական երեխաները սիրով կարդում են ռուսերեն, հատկապես՝ ծրագրային գրականություն, որը պարտադիր է, քանի որ անցնում են ռուս գրականություն: Նաեւ ունենք ռուսական գրականությամբ հետաքրքրված մեծահասակ ընթերցողներ, ովքեր, պարզապես, սովոր են ռուսերենով ընթերցել, որովհետեւ ունեն սովետական կրթություն»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական երկխոսությանը, Համբարձումյանն ընդգծեց, որ իրենց գրադարանը մշտապես աշխատում է պահպանել ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակը: Մասնագիտական տոնի առթիվ էլ ասաց. «Սիրով շնորհավորում եմ իմ գործընկերների տոնը, իսկ բոլոր գրքասերներին խորհուրդ եմ տալիս կարդալ լավ գրքեր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան