«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազգային փոքրամասնությունների օրն այս տարի հետաքրքիր կերպով նշվեց Ապարանում

Մշակութային

Հոկտեմբերի 5-ին Ապարանի մշակույթի կենտրոնում կայացավ «Տանիքը՝ Հայաստան» խորագրով ամենամյա մշակութային միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի ազգային փոքրամասնություններին։

Այս տարվա միջոցառումը համախմբել էր մշակութային և խոհանոցային երկու հիմնական ուղղություն՝ ընդգծելով համայնքների բազմազանությունն ու իրենց ավանդույթների հարատևությունը։

Ապարանի մշակույթի կենտրոնի դահլիճում անցկացվեց համերգային ծրագիրը, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրեցին երաժշտական և պարային կատարումներ՝ ծափահարությունների ներքո։ Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական, ռուսական, եզդիական, հունական, ասորական և այլ համայնքների ազգային մեղեդիներ, իսկ բեմում հագեցած գույներով ու շարժումներով միահյուսվեցին տարբեր մշակույթներ։

Համերգային բաժնին հաջորդեց ազգային խոհանոցների ցուցադրությունը․ հատուկ ձևավորված գաստրոզոնայում համայնքների ներկայացուցիչները հյուրասիրեցին ինչպես նախապես պատրաստված, այնպես էլ տեղում պատրաստվող ավանդական ուտեստներ՝ պատմելով դրանց ծագման և պատրաստման գաղտնիքների մասին։ Տարբեր ներկայացուցիչների մեկ հարկի ներքո համախմբող այս միջոցառումը  ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարուստ մշակութային ժառանգությունը։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքները։

Նախագիծն իրականացվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և ազգային փոքրամասնությունների 11 համայնքների համագործակցությամբ։

 

Դիանա Մանուկյան 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան