«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւր կորան Անահիտ Ավանեսյանի խոստացած թվային ռենտգեն սարքավորումները

Առողջապահական

Ս. թ. մ.այիսի 14-ի կառավարության նիստում ՀՀ առողջապահության ոչ բարով նախարար Անահիտ Ավանեսյանը ամպագոռգոռ կերպով հայտարարեց, որ  ՀՀ պետական բուժհիմնարկներում բարոյապես հնացած ֆլյուրոգրաֆիական սարքերը  նրանք պատրաստ են փոխարինել թվային ռենտգենով: Բանն այն է , որ ֆլյուրոգրաֆիան համարվում է բարձր  ճառագայթման աղբյուր: Ենթադրվում էր, որ ՀՀ կառավարությունը նախապես հաստատել էր թվային ռնտգեն ապարատների գնման համար կլորիկ գումար Անահիտ Ավանեսյանը արդեն այդ գումարով ձեռք է բերել անհրաժեշտ քանակությամբ թվային ռենտգեններ եւ շատ շուտով դրանք կտեղադրվեն պետական բուժհաստատություններում:

Սակայն ֆլյուրոգրաֆիական սարքավորումները իսկապես հանվեցին, բայց դրանց փոխարեն թվային ռենտգեն սարքավորումները այդպես էլ չտեղադրեցին: Արդյունքում ՀՀ հպարտ քաղաքացիները ստիպված են ֆլյուրոգրաֆիան անցնել հին  էլ ավելի բարոյապես մաշված ոչ թվային  ռնտգեն սարքավորումներով, որոնք էլ ավելի բարձր ճառայագթում ունեն, քան ֆլյուրոգրաֆիան: Բացի այդ ռենտգեն հետազոտությունը մոտ 20 տոկոս ավելի թանկ արժի, քան ֆլյուրոգրաֆիան: Բացի այդ բուժհաստատություններում ռենտգեն անելու համար գոյացել են հսակայական հերթեր: Մարդիկ գլուխ են ջարդում որպեսզի անցնեն  այդ հետազոտությունը, որը շատերին անհրաժեշտ է նաեւ աշխատանքային թույլտվություն ստանալու համար:

Այդքանից հետո հարցեր են ծագում.

1. Ո՞ւմ էին խանգարում ֆլյուրոգրաֆիական սարքերը, եթե նրանք այսօր էլ գործում են եւ լայնորեն օգտագործվում են ՌԴ-ում ու եվրոպական միության երկրներում, որտեղ բժշկությունը մի քանի գլուխ բարձր է հայաստանյան մակարդակից:

2. Ինչո՞ւ էր պետք հանել գործող ֆլյուրոգրաֆիական սարքավորումները եւ ինչո՞ւ հանավոր չէր օգտագործել դրանք թվային  ռենտգեն սարքավորումների հետ զուգահեռ, առավել եւս, որ թվային ռենտգեն սարքավորումների համար չի պահանջվում հատուկ կահավորված տարածք:

3. Ինչո՞ւ ֆլյուրոգրաֆիական սարքավորումները հանվեցին մինչեւ թվային ռենտգեն սարքավորումները կտեղադրվեին բուժհաստատություններում:

4. Ի՞նչ եղան բուժհիմնարկներից  ապամոնտաժված եւ հանված ֆլյուրոգրաֆիական սարքավորումները: Արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ դրանք վաճառվել են այլ երկրներ: Եթե այո, ապա ի՞նչ գումար է ստացվել այդ վաճառքից եւ ո՞ւր է այն մուտքագրվել:

5. Ինչի՞ վրա է ծախսվել թվային ռենտգեն սարքավորումների համար նախատեսված գումարը եւ ի՞նչ գումար է դուրս գրվել պետական բյուջեին, որը ձեւավորվում է ՀՀ հպարտ հարկատուների կողմից:

6. Ո՞ւր են կորել ձեռք բերված թվային ռենտգեն սարքավորումները:

Ակնկալում ենք այս հարցերի պատասխանը ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, ինչպես նաեւ ՀՀ հակակոռուպցիոն  հանձնաժողովից ու դատախազությունից:

Ա. Հովհաննիսյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան