Հերթական քայլն ԱՄՆ-ում` դեպի քաղաքացիական պատերազմ

Վերլուծություն

­Թե ին­չու է գլո­բա­լիստ­նե­րին, ա­սենք նաեւ՝ Զե­լենս­կուն այդ­քան անհ­րա­ժեշտ  է Վ­րաս­տա­նը (Տես նաեւ https://iravunk.com/?p=324616&l=am), ի­հար­կե, պետք չէ կա­պել միայն Հա­րա­վա­յին Կով­կա­սում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան հետ: Ներ­կա պա­հին այս մյուս գոր­ծո­նը, թե­րեւս, ա­վե­լի կա­րե­ւոր է:

Այն, որ Զե­լենս­կուն պա­հելն ու պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի դժվար, գրե­թե անհ­նար է դառ­նում, հաս­կա­նում են բո­լո­րը: Ա­ռա­վել եւս, Կո­պեն­հա­գե­նում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին «եվ­րա­հա­վա­քից» հե­տո, որ­տեղ ներ­կա ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ո­րե­ւէ ռեալ տար­բե­րակ չա­ռա­ջադր­վեց: Ռուս­ներն էլ շա­րու­նա­կում են հար­ձա­կու­մը: Ա­վե­լին, նաեւ ե­ղավ Պու­տի­նի զգու­շա­ցու­մը՝ ուղղ­ված Թ­րամ­փին՝ կապ­ված Ուկ­րաի­նա­յին «Տո­մա­հավկ» հրթիռ­նե­րի փո­խանց­ման մա­սին լու­րե­րի հետ: ՌԴ նա­խա­գա­հի խոս­քով. «Դա կհան­գեց­նի մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կոր­ծան­մա­նը։ Կամ առն­վազն ի հայտ ե­կող դրա­կան մի­տում­նե­րի կոր­ծան­մա­նը»: Իսկ ա­վե­լի խոր­քում, թե­րեւս կա նաեւ այս ի­մաս­տը՝ որ­քան էլ Մոսկ­վա­յի հա­մար ցան­կա­լի է Թ­րամ­փի հետ դրա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­ռու­ցու­մը, բայց ոչ եր­բեք սե­փա­կան շա­հե­րից նա­հան­ջի մի­ջո­ցով: Մ­նա­ցա­ծը Թ­րամ­փի ո­րո­շե­լիքն է:

Թ­րամ­փի հա­մար Ռու­սաս­տա­նի հետ խզու­մը, ի­հար­կե, նշա­նա­կում է մանեւ­րե­լու հնա­րա­վո­րութ­յան զգա­լի նվա­զում ինչ­պես գլո­բա­լիստ­նե­րի, այն­պես էլ Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Վեր­ջա­պես, ան­գամ սե­փա­կան թի­մի ներ­սում ի սկզբա­նե հենց այդ միտքն էր՝ պետք է բա­րե­լա­վել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այն է՝ այս ուղ­ղութ­յամբ եւս խնդիր­ներ կա­րող են ոչ թե նույ­նիսկ ա­ռա­ջա­նալ, այլ՝ խո­րա­նալ:

Ընդ ո­րում, սա Թ­րամ­փի հա­մար կլի­նի ա­մե­նա­վատ պա­հը, որ գնա Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երի վատ­թա­րաց­ման: Հաշ­վի առ­նե­լով, որ, ինչ­պես եւ են­թադր­վում էր, նե­րա­մե­րիկ­յան մթնո­լոր­տը գնա­լով ա­վե­լի է մո­տե­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի շե­մին: Ա­նուղ­ղա­կիո­րեն, հենց դա հայտ­նեց ԱՄՆ ներ­քին անվ­տան­գութ­յան նա­խա­րար Ք­րիս­տի Նոե­մը՝ ԱՄՆ-ում Ք­րեա­կան սին­դի­կատ­նե­րը, ա­վա­զա­կախմ­բե­րը եւ­ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րը դաշ­նա­յին ներ­գաղ­թա­յին գոր­ծա­կալ­նե­րի գլխի հա­մար պարգ­եւատ­րում են սահ­մա­նել՝ ա­ռա­ջար­կե­լով 10 հա­զար դո­լար նրանց սպա­նութ­յան եւ 2 հա­զար դո­լար նրանց բռնե­լու հա­մար: ԱՄՆ-ի պատ­մութ­յան մեջ եր­բե­ւէ ե­ղե՞լ է, որ հան­ցաշ­խար­հը բա­ցա­հայ­տո­րեն սպա­նութ­յամբ սպառ­նա պե­տա­կան մի ամ­բողջ հա­մա­կար­գի աշ­խա­տա­կից­նե­րին, ա­վե­լին՝ նրանց հա­մար «գլխա­գին» խոս­տա­նա­լով. ե­րե­ւի՝ ոչ, բայց հիմ­նա­կան խնդիրն այս­տեղ ան­գամ դա չէ: Ի­րա­վի­ճակն ի­րա­կա­նում շատ ա­վե­լի լուրջ է:

Այս­պես, ան­ձամբ ի­րենց եւ ըն­տա­նիք­նե­րին ուղղ­ված նման սպառ­նա­լիք­նե­րից ել­նե­լով, այդ գոր­ծա­կալ­նե­րի մեծ մա­սը ծած­կում  է դեմ­քե­րը դի­մակ­նե­րով՝ հայտ­նա­բե­րու­մից խու­սա­փե­լու հա­մար: Տես­նե­լով, որ դրանք մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րութ­յուն­ներ չեն. Չի­կա­գո­յում ար­դեն դաշ­նա­յին գոր­ծա­կալ­նե­րի վրա հար­ձակ­ման փոր­ձեր ե­ղել են, եւ, դա­տե­լով Ք­րիս­տի Նոե­մի հայ­տա­րա­րութ­յու­նից, դա սկսել է ստա­նալ զանգ­վա­ծա­յին բնույթ: Ընդ ո­րում, ե­թե նա «գլխա­գին» է խոստանում, այդ թվում, ոչ միայն պե­տա­կան գոր­ծա­կալ­նե­րի, այլ նաեւ նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի հա­մար, ա­պա Նոե­մի հայ­տա­րա­րութ­յու­նը նաեւ ակ­նարկ է, որ այս ե­րե­ւույ­թը մասշ­տաբ­նե­րով դեռ շատ է ա­ճե­լու:

Ու այս ի­րա­վի­ճա­կում, տար­բեր ծայ­րա­հեղ ձախ կազ­մա­կեր­պութ­յուն­ներ հրա­պա­րա­կայ­նո­րեն տե­ղե­կատ­վութ­յուն են տա­րա­ծում ներ­գաղ­թա­յին գոր­ծա­կալ­նե­րի եւ ն­րանց ըն­տա­նիք­նե­րի մա­սին: Ա­վե­լին, դե­մոկ­րատ­նե­րը փոր­ձում են ի­րա­վա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մի­ջո­ցով ստի­պել Վա­շինգ­տո­նից ու­ղարկ­ված բո­լոր դաշ­նա­յին գոր­ծա­կալ­նե­րին՝ հա­նել դի­մակ­նե­րը: Իսկ սա նշա­նա­կում է, որ գոր­ծում է ամ­բող­ջա­կան շղթա, ուղղ­ված ոչ թե նույ­նիսկ միգ­րա­ցիոն գոր­ծա­կալ­նե­րի, այլ` Թ­րամ­փի քա­ղա­քա­կան կուր­սի դեմ: Մինչ­դեռ հաշ­վի առ­նե­լով, որ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի գա­ղա­փա­րը ժո­ղովր­դա­կա­նութ­յուն է վա­յե­լում ձա­խե­րի շրջա­նում, եւ կա­ռա­վա­րութ­յան դեմ զենք վերց­նե­լու պատ­րաս­տա­կամ մարդ­կանց թի­վը ա­ճում է: Եվ այն, որ հի­մա էլ գոր­ծին խառ­նել են կազ­մա­կերպ­ված հան­ցաշ­խար­հը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

Մ­յուս կող­մից, երբ այս ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին պաշ­տո­նա­կան հայ­տարարութ­յուն է հնչեց­նում ԱՄՆ ներ­քին անվ­տան­գութ­յան նա­խա­րա­րը, ա­պա դա նաեւ ակ­նարկ է, որ Թ­րամ­փի թի­մը դեռեւս չի կա­րո­ղա­նում կանգ­նեց­նել ա­հա­բեկ­չութ­յան ա­լի­քը: Այս ի­րա­վի­ճա­կում միակ տար­բե­րակ է դար­ձել խո­շոր քա­ղաք­ներ զոր­քեր ու­ղար­կելը: Մինչ­դեռ զին­վո­րա­կան­նե­րը, ի­րենց բնո­րոշ մե­թոդ­նե­րով խառն­վե­լով քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րին, որ­պես կա­նոն, ոչ միայն չեն հանդար­տեց­նում, այլեւ կա­րող են էլ ա­վե­լի սրել մթնո­լոր­տը: Այս պա­հին ի­րա­վի­ճա­կը դեռ հա­մե­մա­տա­բար հան­դարտ է: Բայց ի՞նչ տե­ղի կու­նե­նա, ե­թե մի քա­նի գոր­ծա­կալ­նե­րի կամ նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին՝ կա­նանց ո­ւ ե­րե­խա­նե­րին 10 հա­զար դո­լա­րի հա­մար մոր­թեն: Օ­րի­նակ, նման աղ­մու­կը կա­րո՞ղ է պատ­ճառ դառ­նալ, որ այդ միգ­րա­ցիոն գոր­ծա­կալ­նե­րին պաշտ­պա­նող քա­ղա­քա­ցի­ներն էլ ի­րենք զին­վեն եւ անց­նեն պա­տաս­խան քայ­լե­րի: Այ­սինքն, երբ երկ­կողմ միաց­վում է մասշ­տա­բա­յին բռնութ­յան շղթան, ա­պա դրա­նից դուրս գալ հնա­րա­վոր կլի­նի՞:

Թ­րամ­փը, ինչ­պես սպաս­վում էր, փոր­ձում է խնդիր­նե­րին հեր­թա­կան լու­ծում տալ: Այս պա­հին ա­ռաջ­նա­յի­նը Գա­զան է, որ­տեղ բա­ռա­ցիո­րեն ստի­պե­լով, շան­տա­ժով, գնում է ՀԱՄԱՍ-ի զի­նա­թափ­ման եւ խնդրի կար­գա­վոր­ման: Շատ փոր­ձա­գետ­ներ են­թադ­րում են, որ հա­ջոր­դը ուկ­րաինա­կան ուղ­ղութ­յունն է, որ­տեղ եւս Թ­րամ­փը պետք է կա­րո­ղա­նա հաս­նել կա­յուն վի­ճա­կի: Ի­հար­կե, ինչ­պես նաեւ Պու­տի­նի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը հու­շեց, Ռու­սաս­տա­նը, մեղմ ա­սած, Պա­ղես­տին չէ, որ Թ­րամփն իր հա­յե­ցո­ղութ­յամբ դա­սա­վո­րում­ներ ա­նի: Ու են­թադրությունն այն է, որ հար­ցի լու­ծու­մը կլի­նի բա­ցա­ռա­պես Զե­լենս­կու հաշ­վին: Ա­ռա­վել եւս, երբ նա­խօ­րեին Թ­րամփը դրա­կան ար­ձա­գանք տվեց մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նութ­յան մա­սին Պու­տի­նի հայտ­նի ա­ռա­ջար­կին, դրա­նով ընդգ­ծե­լով, թե Մոսկ­վա­յի հետ ինչ մա­կար­դա­կի հար­ցե­րով են զբաղ­վում, եւ ուկ­րաի­նա­կան թե­ման որ­քան է զի­ջում դրան:

Ա­վե­լին, ներ­կա ի­րա­վի­ճա­կում նաեւ ուկ­րաի­նա­կան տեղ­յակ աղբ­յուր­ներն են վստահ, որ շատ ա­րագ կա­րող է ի­րա­վի­ճա­կի փո­փո­խութ­յուն լի­նել: Աղբ­յուր­նե­րից մե­կի գնա­հատ­մամբ. «Զա­լուժ­նին ար­դեն իսկ մար­տահ­րա­վեր է նե­տել Զե­լենս­կիին՝ հայ­տա­րա­րե­լով նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նի հա­վակ­նութ­յուն­նե­րի մա­սին, ո­րը շու­տով թա­փուր կմնա Կի­եւում»: Ա­վե­լին, որ. «Զա­լուժ­նիի նա­խընտ­րա­կան շտաբն ար­դեն իսկ ստեղծ­վել է, չնա­յած նա հեր­քում է դա: Քիչ չեն նաեւ լու­րե­րը, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բ­րի­տա­նիան Ալ­պե­րում գաղտ­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ ո­րո­շել են Զա­լուժ­նիին նշա­նա­կել Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ։ Չ­նա­յած եվ­րո­պա­ցի պա­տե­րազ­մող­ներն ընդ­հա­նուր առ­մամբ գոհ են Զե­լենս­կիից, անգ­լո­սաք­սոն­նե­րը ա­վե­լի մեծ լծակ­ներ ու­նեն Կի­եւի վրա»: Ըստ այդմ`«­Բա­վա­կան է ռազ­մա­ճա­կա­տում մեկ լուրջ պար­տութ­յուն, որ մե­խա­նիզ­մը միաց­վի: Հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փի մոտ խոս­տա­ցել է` պատ­րաստն ենք հար­ձակ­վել եւ հետ վերց­նել 1991թ.-ի սահ­մա­նե­րը: Մինչ­դեռ ի­րա­կա­նում խո­շոր պար­տութ­յուն սպաս­վում է, այն էլ` մի քա­նի հատ­վա­ծում: Ա­ռանց­քա­յի­նը, ի­հար­կե, Պոկ­րովսկն է, որ հանձ­նե­լու դեպ­քում Զե­լենս­կին կկորց­նի մնա­լու վեր­ջին շան­սե­րը»,- կար­ծում է ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը:

Ե­րե­ւի մտա­ծել են, թե ու­նեն մեկ ելք՝ գրա­վել իշ­խա­նութ­յու­նը Վ­րաս­տա­նում, պա­տե­րազմ սկսել Ռու­սաս­տա­նի հետ, ո­րը, մի­գու­ցե, Ուկ­րաի­նա­յում կփո­խի ի­րա­վի­ճա­կը: Բայց չստաց­վեց…

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում