Ի՞նչ կապ ունի Էրդողանն արդարության հետ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբ հազարավոր արցախցիներ մինչ օրս տեղահանված են ու ապրում են սոցիալական խորը ճգնաժամի մեջ, Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ավարտում է կարդալ Էրդողանի գիրքը։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Եվ ոչ միայն կարդում է, այլեւ՝ գովաբանում, ամփոփում, վերլուծում։ Գրում է այնպիսի խանդավառությամբ, որ, կարծես, Հայաստանի բարեկամներից մեկի գիրքը լինի, ոչ թե` Ցեղասպանությունը ժխտող, Արցախին ուղղակիորեն սպառնացող, Հայաստանի տարածքային ամբողջականությանը ոտնձգող պետության առաջնորդի։ Տիկին Հակոբյանը գրքի բովանդակությունը ներկայացնում է հպարտությամբ՝ նշելով ՄԱԿ-ի ԱԽ-ի վերակառուցման, միգրացիայի, փախստականների, գլոբալ արդարության մասին դրույթները։ Իսկ որեւէ տող կարդացե՞լ է Աննա Հակոբյանն այդ գրքում Հայոց ցեղասպանության, Բաքվի ջարդերի, Սումգայիթի սպանդի կամ գոնե սեպտեմբերի 27-ի պատերազմական ոճրագործությունների մասին։ Իհարկե՝ ոչ, որովհետեւ այդ գրքում չի էլ գտնի: Բա էլ ի՞նչ ավելի արդար աշխարհի մասին է խոսքը, կամ ի՞նչ կապ ունի Էրդողանն արդարության հետ: Փաստորեն, մեզ մատուցվում է, որ պետք է ընդունենք Էրդողանի նման «արդարության» մանիպուլյացիա՞ն՝ այն էլ Փաշինյանի տիկինոջ աչքերով։

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ պաշտոնապես արձագանքելով մի խիստ անհանգստացնող երեւույթի՝ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման կասկածելի հանդիսության կազմակերպմանը կամ այսպես կոչված՝ գենդեր փարթիին: Շաքիի ջրվեժը ոչ միայն Հայաստանի ամենահայտնի բնական հուշարձաններից է, այլեւ՝ պետական պահպանության տակ գտնվող ջրաերկրաբանական օբյեկտ։ Մինչդեռ, ըստ նախարարության ստացած բազմաթիվ ահազանգերի, մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են ցցուն միջոցառում՝ օգտագործելով տարածքը որպես լուսանկարահանումների գունագեղ հարթակ՝ հրավառություններով ու գունային փոշիներով։ Միջադեպն արդեն փոխանցվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, բայց մի շարք հարցեր մնում են օդում՝ ո՞վ է այս արարողության կազմակերպիչը, ինչպե՞ս է հնարավոր թույլ տալ նման միջոցառում պետական պահպանության տակ գտնվող տարածքում, կային արդյո՞ք համապատասխան թույլտվություններ, եւ վերջապես՝ ուր էր Տեսչական մարմինը մինչեւ ահազանգերը։

Քաղաքականության մեջ դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ են հնչել հասցեական գնահատականներ: Արդեն սովոր ենք լսել անորոշ, լղոզված, բազմավերծանվող եւ ոչինչ չասող հայտարարություններ՝ աշխարհի քաղաքական այրերի կողմից: Մինչդեռ մեզ հաճելիորեն զարմացրեց Վրաստանի վարչապետը՝ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵՆ: Թբիլիսիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին արեւմտամետների իրականացրած անկարգություններից հետո Կոբախիձեն առանց երկմտելու մեղադրանքի սլաքն ուղղեց ոչ թե ինչ-որ աներեւույթ արտաքին ուժերի, այլ ուղիղ ԵՄ դեսպանի ուղղությամբ՝ նշելով. «ԵՄ դեսպանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար։ ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին»։ Այո՛, Վրաստանը ցույց է տալիս, որ չի վախենում բարձրաձայնել իրականությունը եւ ոչ միայն տալիս է իր երկիրը քանդողների անունները, այլեւ պատասխանատվություն է պահանջում: Ահա այսպես են պաշտպանում երկրի ինքնիշխանությունը՝ ուղիղ եւ հստակ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում