«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի է դիմել՝ առաջարկելով արցախցիների օգնությունը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Սիվիլնեթի տաղավարում հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել վարչապետի թեկնածու։
Անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել, սակայն բոլորը զգուշորեն են նրա առաջարկներին մոտեցել, քանի որ կասկածել են, թե Բաբայանը արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունի։
Իսկ Վանեցյան-Բաբայան համագործակցությունը ոմանց մոտ հատկապես տարակուսանք է առաջացրել, քանի որ Սամվել Բաբայանը ժամանակին մեղադրում էր Վանեցյանի խնամուն` Արցախի նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու հարցում։ Թե ինչպես է ստացվելու այս երեք անձի համագործակցությունը, դժվար է ասել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

