Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Տնտեսություն

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։

 

Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրե Հովիկ Մուսայելյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի և հաղորդակցության գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը, ինչպես նաև առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

 

Այս տարի գագաթնաժողովն անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով։ Խոսնակներն ու հյուրերը քննարկեցին ԱԲ կիրառման դրական ու բացասական կողմերը, բիզնես գործընթացների և մարդկանց կյանքի որակի վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը, Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։   

 

«Մենք Ucom-ում հավատացել ենք Silicon Mountains-ի գաղափարին, և, նաև Ucom-ի աջակցությամբ, այսօր գագաթնաժողովը կայացած միջոցառում է։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանը՝ թվայնացման և արհեստական բանականության զարգացման ոլորտում ներկայացնել  միջազգային հարթակներում, փորձ փոխանակել, ընդլայնել  գործընկերների շրջանակը։

Այսօր արդեն դժվար է պատկերացնել աշխատանքը առանց արհեստական բանականության, և կարծում եմ՝ պետք չէ վախենալ դրա զարգացումից, քանի որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու։

Ucom-ը` որպես ամենալայն 5G ծածկույթ ունեցող ընկերություն,  միշտ կանգնած է թվային փոխակերպումների առաջին գծում, և մշտապես ներդրումներ է անում թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ», - ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը սահմաններից այն կողմ»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր ընօրեն Էդուարդ Մուսայելյանը։

 

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։ Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

 

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն անցկացվում է արդեն վեցերորդ տարին՝ ՏՀՏ գործատուների միության կողմից։ Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին երեք տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում