Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ իրենց քաղաքացիներին արդեն 3 օր է, ինչ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մերձակա Ժուկովսկի օդանավակայանից

Միջազգային

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ իրենց քաղաքացիներին արդեն 3 օր է, ինչ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մերձակա Ժուկովսկի օդանավակայանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի դեսպանատնից հայտնել են, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները ներկայումս զբաղվում են նշված խնդրի լուծմամբ։

Այնտեղ պարզաբանել են, որ Ադրբեջանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելուց առաջ պարտավոր են 72 ժամ առաջ գրանցվել և թույլտվություն ստանալ համապատասխան ծրագրով, սակայն ոչ բոլորն են կատարում այս պահանջը։

«Դրա պատճառով նրանք բախվում են նման դժվարությունների։ Հարկ է նշել, որ Ժուկովսկիի օդանավակայանում ձերբակալվածները կարող են այնտեղ մնալ մինչև մեկ շաբաթ, քանի որ ռուսական իշխանություններն իրենք են նրանց հետ ուղարկում քաղաքացիության երկրներ։ Ժուկովսկիից Ադրբեջան ուղիղ չվերթներ չկան՝ այնտեղ թռչում են միայն ռուսական ավիաընկերությունները։ Այդ չվերթներն իրականացվում են շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Եթե վաղը ինքնաթիռում ազատ տեղեր լինեն՝ համացանցում տարածված տեսանյութում երևացող քաղաքացիներին կուղարկեն Ադրբեջան։ Եթե տեղեր չլինեն, նրանց հայրենիք կվերադարձնեն հաջորդ շաբաթվա սկզբին», - հայտնել են դեսպանատնից։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին