Ալիեվի գրպանին հասցված Մոսկվայի հերթական հարվածը

Վերլուծություն

Շա­րու­նա­կում են սրվել ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րի ցու­ցադ­րա­կան դե­տալ­նե­րից մե­կը կա­րե­լի է հա­մա­րել օ­րերս Ա­լիե­ւի՝ «ա­մե­նաեր­ջա­նիկ տես­քով» հան­դի­պում­նե­րը Զե­լենս­կու եւ Սան­դո­ւի հետ: Ա­հա այս ֆո­նին, բա­վա­կա­նին հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ ե­ղան նաեւ Մոսկ­վա­յում:

ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎԻ ԳՈՐԾԸ

Այս­պես, օ­րերս Մոսկ­վա­յում կա­լա­նա­վոր­վեց ստվե­րա­յին միան­գա­մայն ազ­դե­ցիկ դեմ­քի եւ մի­լիար­դատի­րոջ հա­մա­րում ու­նե­ցող Իբ­րա­հիմ Սու­լեյ­մա­նո­վը: Նա մե­ղադր­վում է մոտ 20 տա­րի ա­ռաջ կա­տար­ված սպա­նութ­յան մեջ: Ու դա «միան­գամ­յա ակ­ցիա» չէր. շա­րու­նա­կում են ձեր­բա­կա­լել Սու­լեյ­մա­նո­վի մարդ­կանց, այդ թվում՝ Դաղս­տա­նում: 

Սու­լեյ­մա­նո­վի ձեր­բա­կա­լութ­յու­նը, բնա­կան է, մեծ աղ­մուկ բարձ­րաց­րեց ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում. նա հա­մար­վում է Ռու­սաս­տա­նի ա­մե­նաստ­վե­րա­յին, բայց միա­ժա­մա­նակ, ա­մե­նաազ­դե­ցիկ օ­լի­գարխ­նե­րից մե­կը, ո­րի ազ­դե­ցութ­յու­նը տա­րած­վում է այն­պի­սի ա­ռանց­քա­յին ո­լորտ­նե­րում, ինչ­պի­սին է ա­վիա­ցիան, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը եւ այլն։ Բա­ցի այդ, Սու­լեյ­մա­նո­վը Խա­դար­կովս­կու եր­բեմ­նի բիզ­նես գոր­ծըն­կե­րոջ` Պ­լա­տոն Լե­բեդ­եւի՝ «ՅՈՒԿՈՍ»-ի նախ­կին հա­մա­սե­փա­կա­նա­տի­րոջ փե­սան է: Մինչ այս նաեւ քա­նիցս հայտն­վել է ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում, «ջա­հել տա­րի­նե­րին» հան­դի­սա­ցել է դաղս­տան­յան կազ­մա­կերպ­ված հան­ցա­վոր խմբի ան­դամ եւ այլն. ի­հար­կե, նման ան­ձի կա­լան­քը պետք է մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­ներ:

Ա­ռա­վել եւս, որ այդ ձեր­բա­կա­լութ­յան հա­մա­տեքս­տում եւս մեկ սկան­դալ պայ­թեց: Սու­լեյ­մա­նո­վի դաղս­տան­յան խմբա­վոր­ման եր­բեմ­նի (սա հար­ցա­կա­նով) ղե­կա­վար Ա­բկար Դար­բիշ­եւին ձեր­բա­կա­լե­ցին նրա­նից մի փոքր ա­ռաջ, ո­րից հե­տո հայտ­նի դար­ձավ, որ Աբ­կա­րը մա­հա­ցել է ին­ֆարկ­տից՝ ձեր­բա­կա­լութ­յու­նից կարճ ժա­մա­նակ անց, բայց, շատ «տա­րօ­րի­նակ» է, այդ ըն­թաց­քում հասց­րել է ցուց­մունք տալ Սու­լեյ­մա­նո­վի դեմ:

Այ­սինքն, Սու­լեյ­մա­նո­վի ձեր­բա­կա­լութ­յունն ու հա­ջոր­դած կա­լան­քը դեռ խոս­տա­նում են զուտ քրեա­կան տե­սանկ­յու­նից հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում­ներ: Միայն թե այս բո­լոր սկան­դա­լա­յին փաս­տե­րին զու­գա­հեռ, մեկ հարց շա­րու­նա­կա­բար պտտվում է օ­դում` այդ­պես էլ պա­տաս­խան չստա­նա­լով: Այն է`­Սու­լեյ­մա­նո­վը, ով, կրկնենք, ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան մարդ չէ, մե­ղադր­վում է 2004թ.-ին Ռու­սաս­տա­նի Ֆի­նան­սա­կան վե­րա­կանգն­ման դաշ­նա­յին ծա­ռա­յութ­յան նախ­կին ղե­կա­վար Գեոր­գիա Տա­լիա­յի սպա­նութ­յան մեջ: Այ­սինքն, ին­չո՞ւ հան­կարծ ա­վե­լի քան 20 տար­վա վա­ղե­մութ­յան գոր­ծը ոչ միայն հայտն­վեց ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում, այլ դրա­նով սկսեց զբաղ­վել ՌԴ ԱԴԾ-ն, այն էլ` նման աղմ­կա­հա­րույց տար­բե­րա­կով:

Հար­ցի պա­տաս­խա­նը, ա­վե­լի ճիշտ՝ այդ մա­սին միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ, թե­րեւս, բո­լո­րից ա­ռաջ տվեց ադր­բե­ջա­նա­կան կայ­քե­րից մե­կը` Media.az-ը` Սու­լեյ­մա­նո­վի ձեր­բա­կա­լութ­յան լու­րը ներ­կա­յաց­նե­լով այս­պես. «Ադր­բե­ջան­ցի գոր­ծա­րար եւ մի­լիար­դա­տեր Իբ­րա­հիմ Սու­լեյ­մա­նո­վը ձեր­բա­կալ­վել է Մոսկ­վա­յում՝ սպա­նութ­յան կաս­կա­ծան­քով»: Պաշ­տո­նա­պես Սու­լեյ­մա­նո­վը ծնվել է Դաղս­տա­նում: Բայց ա­հա, միա­ցան ադր­բե­ջա­նա­կան այլ աղբ­յուր­ներ եւս` խո­սե­լով ոչ միայն Սու­լեյ­մա­նո­վի ադր­բե­ջա­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յու­նից, այլ նաեւ ադր­բե­ջա­նա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ ա­մե­նա­սերտ կա­պե­րից: Այդ թվում` կոնկ­րետ ֆի­նան­սա­բիզ­նե­սա­յին հարց­ով, ու խոս­քը շատ մեծ փո­ղե­րի մա­սին է: Գու­մա­րած Խա­դար­կովս­կու հետ հայտ­նի կա­պե­րը, ո­րոնք եւս, ի դեպ, հաս­նում են նաեւ Հեյ­դա­րո­վի­չին. վեր­ջին հաշ­վով, եր­կուսն էլ նույն «տա­նի­քի» տակ են գոր­ծում: Ու պատ­կե­րը քրեա­կա­նից ան­ցում է կա­տա­րում միան­գա­մայն քա­ղա­քա­կան տես­քի, գու­մա­րած, ի­հար­կե, այն «մեծ փո­ղե­րի» պատ­մութ­յու­նը: Էլ չա­սած, որ այս ա­մե­նից բխում է նաեւ այն հար­ցը, թե ինչ խնդիր­ներ, ցան­կութ­յան դեպ­քում կամ իր նշված կա­պե­րի պար­տադ­րան­քով, Սու­լեյ­մա­նո­վը կա­րող էր ստեղ­ծել ՌԴ-ի ռազ­մա­վա­րա­կան առն­վազն եր­կու ո­լորտ­նե­րում՝ ա­վիա­ցիա­յում եւ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի հա­մա­կար­գում: Հե­տե­ւա­բար, ե­թե հիմ­քում քա­ղա­քա­կա­նութ­յունն է, ա­պա կա­րե­լի է նաեւ 20 տար­վա մո­ռաց­ված գոր­ծի մա­սին հի­շել՝ այդ հիմ­քով ստվե­րա­յին մի­լիար­դա­տե­րին կա­լա­նա­վո­րե­լով:

ՄՈՍԿՎԱՅԻ ՆՈՐ ԿՈՒՐՍԸ

Սու­լեյ­մա­նո­վի պատ­մութ­յու­նից զատ, ռուս-ադր­բե­ջա­նա­կան սրա­ցում­նե­րի հետ կապ­ված ակ­տիվ փու­լում է նաեւ մեկ այլ թե­մա: Ադր­բե­ջա­նում սկսել է հա­սու­նա­նալ, այս­պես ա­սած, «լո­լի­կա­յին խնդի­րը»: Ա­վե­լի կոնկ­րետ, որ ադր­բե­ջա­նա­կան գյուղմ­թերք­նե­րի՝ Ռու­սաս­տան ար­տա­հան­ման պար­բե­րա­կան ար­գե­լա­փա­կում­նե­րը, ինչ­պես նաեւ Ռու­սաս­տա­նում այդ մթերք­նե­րի մե­ծա­ծախ, բա­զա­յի հիմ­քով շու­կա­նե­րի հետ կապ­ված հայտ­նի թե­մա­նե­րը Ադր­բե­ջա­նում սկսել են ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ ստեղ­ծել: Այն է՝ ա­ռա­ջա­ցել են ա­ճեց­ված բեր­քի հսկա­յա­կան կու­տա­կում­ներ, ո­րոնք գյու­ղա­ցիութ­յու­նը, չկա­րո­ղա­նա­լով սպա­ռել, ար­դեն ստիպ­ված է ան­գամ դեն նե­տել: Իսկ դա, հաս­կա­նա­լի է, լավ բան չի խոս­տա­նում Հեյ­դա­րո­վի­չին: Եվ ոչ միայն գյու­ղա­ցի­նե­րի դժգո­հութ­յան, այլ մեծ փո­ղեր կորց­նե­լու ի­մաս­տով:

Այդ խնդրի լուծ­ման տար­բե­րակ­նե­րից մեկն է հա­մար­վում «հին ստվե­րա­յին ու­ղի­նե­րի» վե­րա­կանգ­նու­մը: Այս­պես, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ադր­բե­ջա­նա­կան գյուղմ­թերք­նե­րը ինչ-որ «տա­րօ­րի­նակ» մի­ջամ­տութ­յուն­ներով Դաղս­տա­նում սկսել էին հա­տել ռու­սա­կան սահ­մա­նը, ընդ ո­րում, ամ­բող­ջա­կան շար­ժա­կազ­մե­րով: Եվ ա­հա, «պա­տա­հա­բար» կա­լա­նա­վոր­վում են Ա­լիե­ւի հետ մտե­րիմ գոր­ծըն­կե­րոջ հա­մա­րում ու­նե­ցող Սու­լեյ­մա­նո­վի դաղս­տան­յան են­թա­կա­նե­րը, ո­րոնց հա­մար, ա­սում են, Դաղս­տա­նում ան­գամ պե­տա­կան սահ­ման եւ մաք­սա­կե­տեր հաս­կա­ցութ­յու­նը երկ­րոր­դա­կան հարց էր: Իսկ ե­թե այս հատ­վա­ծում ռուս-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում հաս­տատ­վի ռեալ հսկո­ղութ­յուն, ա­պա դա կդառ­նա ան­ձամբ Ա­լիե­ւի գրպա­նին հասց­ված Մոսկ­վա­յի հեր­թա­կան քայ­լը:

Մ­յուս կող­մից, գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հան­ման հար­ցով պա­կաս վատ վի­ճա­կում չէ նաեւ Հա­յաս­տա­նը: Տա­րած­ված լու­րե­րի հա­մա­ձայն, Ռու­սաստա­նում դա­տա­րա­նի վճռով` «Ս­պայ­կա­յի» ա­վե­լի քան 120 մե­քե­նա­ ի­րենց բեռ­նե­րով պե­տա­կա­նաց­վել եւ փո­խանց­վել է պե­տութ­յան հաշ­վեկշ­ռին: Ա­վե­լին, ռու­սա­կան դա­տա­րա­նը մեծ տույժ-տու­գանք­ներ է դրել «Ս­պայ­կա­յի» վրա, ո­րը, ըստ դա­տա­րա­նի, իբր խախ­տել է Ռու­սաս­տա­նի հար­կա­յին օ­րենսդ­րութ­յու­նը: Այ­սինքն, ե­թե լու­րե­րը հաս­տատ­վեն, ա­պա դա մեկ բան կնշա­նա­կի. այն քարտ-բլան­շը, ո­րը Նի­կոլն ու­ներ Ռու­սաս­տա­նի հետ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, հի­մա չի աշ­խա­տում: Ա­վե­լին, ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վել ան­գամ Պու­տի­նի հետ վեր­ջին եր­կու հան­դի­պում­նե­րից հե­տո, ո­րոնք հա­ջոր­դե­ցին ԱՄՆ-ում հայտ­նի փաս­տաթղ­թի ստո­րագր­մա­նը:

Իսկ ա­վե­լի ճիշտ` այն տպա­վո­րութ­յունն է, որ Ռու­սաս­տա­նը կտրուկ փո­խել է հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ իր քա­ղա­քա­կան մո­դե­լը, ին­չի մա­սին, ի դեպ, ժա­մա­նա­կին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հա­մար ե­թե քա­ղա­քա­կան ի­մաս­տով նա­խընտ­րե­լի է Ա­րեւ­մուտ­քը, ա­պա թող նաեւ նույն Ա­րեւ­մուտ­քի հետ բիզ­նես ա­նեն: Այդ թվում՝ այն­տե­ղի գեր­հա­գեց­ված շու­կա­նե­րում ի­րենց լո­լիկն ու ծի­րա­նը վա­ճա­ռեն, այլ ոչ թե նետ­վեն ռու­սա­կան շու­կա:

ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ԱԼԻԵՎԻՆ

Բայց ի­հար­կե, ա­մեն բան միայն լո­լիկ-ծի­րա­նով չի սահ­մա­նա­փակ­վում: Այս ուղ­ղութ­յունն ըն­դա­մե­նը «կե­տա­յին հար­ված» է կոնկ­րետ գրպան­նե­րի: Բայց սրա­նից զատ, կա նաեւ գլո­բալ քա­ղա­քա­կա­նութ­յան թե­ման, եւ այս տե­սանկ­յու­նից, ի­հար­կե, պա­տա­հա­կան չեն այն հար­ված­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին Իլ­համ Ա­լիե­ւը ստա­նում է նաեւ Թեհ­րա­նից: Նախ, օ­րերս նաեւ Ի­րա­նա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սից (ԻՀՊԿ) հեր­թա­կան ան­գամ, բայց շատ ա­վե­լի կոնկ­րե­տաց­ված մե­ղադ­րանք­ներ հնչե­ցին Ադր­բե­ջա­նի հաս­ցեին՝ 12-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ի­րա­նի վրա հար­ձա­կում­նե­րի թե­մա­յով: Նա­խօ­րեին էլ դրանց ա­վե­լա­ցան այլ ակ­նարկ­ներ շատ ա­վե­լի լուրջ հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին:

Այս­պես, ի­րա­նա­կան ազ­գա­յին թե­ւի խորհր­դա­րա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Քամ­րան Ղո­զան­ֆա­րին նա­խօ­րեին հի­շեց Ի­րա­նի նախ­կին նա­խա­գահ Ռայի­սիի մահ­վան ո­րոշ հանգա­մանք­նե­րի մա­սին: Ըստ այդմ. «Եր­կու երկր­նե­րի նա­խա­րար­նե­րը պետք է ներ­կա լի­նեին սահ­մա­նի զրո­յա­կան կե­տում գտնվող ամ­բար­տա­կի բաց­մա­նը, սա­կայն Ա­լի­եւի պնդմամբ ա­յա­թոլ­լա Ռայի­սին հա­մա­ձայն­վեց ան­ձամբ մաս­նակ­ցել ա­րա­րո­ղութ­յա­նը: Այս մի­ջա­դե­պից մի քա­նի օր ա­ռաջ Ա­լի­եւը նաեւ հան­դի­պում է ու­նե­ցել իս­րա­յել­ցի ռաբ­բի­նե­րի հետ»: Ու այս­տեղ հի­շեց­նենք, որ Ռայի­սիի ուղ­ղա­թի­ռը «վթար­վեց» այդ մի­ջո­ցա­ռու­մից վե­րա­դառ­նա­լու ժա­մա­նակ: Այդ թե­ման հա­մա­պա­տաս­խան քննութ­յան փու­լում էր, երբ Փե­զեշ­քիա­նը դար­ձավ Ի­րա­նի նա­խա­գահ, ո­րից հե­տո ա­րա­գո­րեն ըն­դուն­վեց Ռայի­սիի ուղ­ղա­թի­ռի տեխ­նի­կա­կան վթա­րի վար­կա­ծը:

Իսկ ա­հա Ղո­զան­ֆա­րին նաեւ ման­րա­մաս­նում է, որ Ի­րա­նի կող­մից ձեռք բեր­ված փաս­տաթղ­թե­րից մե­կի հա­մա­ձայն՝ 2024 թվա­կա­նի մա­յի­սի սկզբին տե­ղի ու­նե­ցած փակ հան­դիպ­ման ժա­մա­նակ ԱՄՆ պաշ­տոն­յան հայ­տա­րա­րել է, որ Իս­րա­յե­լը մտա­դիր է սպա­նել բարձ­րաս­տի­ճան եւ կար­եւոր ի­րան­ցի գործ­չի։ Նաեւ, որ ի­րա­նա­կան հե­տա­խու­զա­կան գոր­ծա­կա­լութ­յուն­նե­րի կող­մից ձեռքբեր­ված այլ փաս­տաթղ­թե­րում նե­րառ­ված են Պեն­տա­գո­նի նյու­թեր, ո­րոնք հի­շա­տա­կում են ուղ­ղա­թի­ռի վթա­րը: Դ­րանք հստա­կո­րեն նշում են, որ մի­ջա­դե­պը պլա­նա­վոր­վել եւ կազ­մա­կերպ­վել է Իս­րա­յե­լի կող­մից՝ Մեծ Բ­րի­տա­նիա­յի եւ Բաք­վի մաս­նակ­ցութ­յամբ:

Ե­թե հի­շեց­նենք, որ Ռայի­սին զոհ­վեց 2024թ. մա­յի­սի 19-ին, ա­պա պարզ է դառ­նում, որ ի­րան­ցի պատ­գա­մա­վո­րը վատ թաքց­ված ու­ղիղ մե­ղադ­րանք է հղում նաեւ Բաք­վի ուղ­ղութ­յամբ:

Իսկ թե ին­չու հենց այս պա­հին Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը միա­ժա­մա­նակ սկսե­ցին ակ­տիվ ճնշում­նե­րը մաս­նա­վո­րա­պես Ա­լիե­ւի ուղ­ղութ­յամբ, դա, ի­հար­կե, կա­րե­ւո­ր հարց է:

Իսկ այն, որ Ա­լիեւն օգտ­վե­լով Պու­տի­նի ծննդյան օր­վա ա­ռի­թից, զան­գա­հա­րեց նրան, թե­րեւս այս ի­րա­վի­ճա­կի հե­տաքր­քիր հե­տե­ւանք­նե­րից մեկն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում