Մոսկվան եւ Թեհրանը մեծացնում են հարավկովկասյան ուղղությամբ ճնշումները

Վերլուծություն

Այն, որ ներ­կա փու­լում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հար­ցը կրկին գլո­բալ քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռաջ­նա­յին պլան է դուրս ե­կել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=324742&l=am), շատ գոր­ծոն­ներ են ցույց տա­լիս: Սկ­սած Քա­թա­րի վրա իս­րա­յել­յան աղ­մուկ հա­նած հար­ձա­կու­մից, այդ ֆո­նին Սաուդ­յան Ա­րա­բիա­յի եւ Պա­կիս­տա­նի մի­ջեւ կնքված ոչ պա­կաս աղ­մուկ հա­նած ռազ­մա­կան պայ­մա­ննե­րից, ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է հա­մալր­վել նո­րա­նոր ոչ պա­կաս աղմ­կոտ տե­սա­նե­լի եւ ստվե­րում մնա­ցող նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րով:

Գա­զա­յի հետ կապ­ված հայտ­նի «Թ­րամ­փի պլա­նը» թեեւ ա­րա­բա­կան երկր­նե­րը, ան­գամ Թուր­քիան միան­գա­մայն ըն­դու­նե­լի հա­մա­րե­ցին, բայց հաս­տատ նաեւ հաս­կա­նա­լով, թե դրա­նից հե­տո ան­գամ Թ­րամ­փի խոս­տա­ցած «Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հա­րա­տեւ խա­ղա­ղութ­յու­նը» չի լի­նե­լու: Ընդ­հա­կա­ռա­կը, Գա­զա­յում լու­ծու­մը, այն էլ՝ Թ­րամ­փի հաշ­վին եւ Նե­թան­յա­հու­ի հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կով ի­րա­կա­նում Իս­րա­յե­լի հա­մար մեկ բան է նշա­նա­կում: Այն է՝ դրա­նով ա­պա­հո­վում է Իս­րա­յե­լի թի­կուն­քը եւ հի­մա շրջվե­լու է դե­պի հիմ­նա­կան «հար­վա­ծա­յին ուղ­ղութ­յուն»: Ո՞րն է դա լի­նե­լու. փոր­ձա­գետ­նե­րը շա­րու­նա­կում են խո­սել եր­կու տար­բե­րա­կից: Այն է՝ Ի­րա­նը, կամ Սի­րիա­յի վերջ­նա­կան մաս­նա­տու­մը:

Ա­հա այս ֆո­նին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ Ի­րա­նում փոր­ձա­գի­տա­կան, ա­վե­լին՝ նաեւ պե­տա­կան մա­կար­դա­կով կտրուկ ակ­տի­վա­ցել է Իս­րա­յե­լի հետ նոր պա­տե­րազ­մի թե­ման: Եվ այն, որ դա ու­նի հա­վա­նա­կա­նութ­յան բա­վա­կա­նին մեծ աս­տի­ճան, հաս­կա­նում են բո­լո­րը: Ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը հնա­րա­վոր հար­ձակ­ման նա­խան­շան են հա­մա­րում նախ այն կաս­կա­ծե­րը, որ թա­լիբ­ներն ի­րա­կա­նում հա­մա­ձայն­վել են Բագ­րա­մի ա­վիա­բա­զան ա­մե­րի­կա­ցի­նե­րին փո­խան­ցել, ին­չի մա­սին վեր­ջերս Թ­րամ­փը կոշտ պա­հանջ էր ներ­կա­յաց­րել: «Թա­լի­բա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սկզբում մեր­ժել են Վա­շինգ­տո­նի ա­ռա­ջար­կը, սա­կայն Դո­նալդ Թ­րամ­փի կող­մից Քա­բու­լին «վատ բա­նե­րով» սպառ­նա­լուց հե­տո՝ Աֆ­ղանս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը հա­մա­ձայն­վել են։ Ի­րա­նը կար­ծում է, որ փո­ղի կամ ԱՄՆ ճնշման տակ»,- կար­ծում է ի­րա­նա­կան փոր­ձա­գե­տը: Այ­սինքն, որ դրա արդ­յունք­ում Ի­րա­նը կհայտն­վի Աֆ­ղանս­տան-Ադր­բե­ջան-­Քա­թար ե­ռանկ­յան մեջ (քար­տե­զում)՝ դառ­նա­լով ա­ռա­վե­լա­գույնս խո­ցե­լի: Իսկ այս սցե­նա­րից ա­պա­հո­վագր­վե­լու ցան­կութ­յու­նը, ի­հար­կե, կա­րող է Թեհ­րա­նի կող­մից Բաք­վի ուղ­ղութ­յամբ ճնշում­ներ ա­վե­լաց­նե­լու հիմք դառ­նալ:

Ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րը նա­եւ լուրջ նա­խան­շան են հա­մա­րում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մի­ջեւ առ­կա ներ­կա­յիս հռե­տո­րա­բա­նութ­յան կոշ­տա­ցու­մը, այդ թվում՝ Ուկ­րաի­նա­յին «Տո­մա­հավկ» հրթիռ­ներ մա­տա­կա­րա­րե­լու թե­մա­յի վե­րա­բեր­յալ:

Այս­քա­նից զատ, ի­րան­ցի շատ փոր­ձա­գետ­նե­ր նաեւ սպաս­վող պա­տե­րազ­մի նա­խան­շան­նե­րի թվում են դա­սում այն, որ ներ­կա փու­լում Ի­րանն ակ­տի­վո­րեն զենք է ստա­նում ոչ միայն ռուս­նե­րից, այլ նաեւ՝ չի­նա­ցի­նե­րից: Այն է՝ ի­րան­ցի­ներն ար­դեն այդ թե­ման ու­շադ­րութ­յան տակ են պա­հում ա­մեն հեր­թա­կան ռազ­մա­բեռ­նա­տար ինք­նա­թի­ռի վայ­րէջ­քի մա­կար­դա­կով: Այդ թվում՝ այս մե­կը ե­կավ ՌԴ-ից, այս մե­կը՝ Չի­նաս­տա­նից, Բե­լա­ռու­սից, ան­գամ՝ Հա­յաս­տա­նից: Խոս­քը միան­գա­մայն ժա­մա­նա­կակից սպա­ռա­զի­նութ­յան մա­սին է՝ ռու­սա­կան С-400- ներ, Սու-35 ինք­նա­թիռ­ներ, չի­նա­կան J-10 կոր­ծա­նիչ­ներ եւ այլն:

Թեեւ մյուս կող­մից այս բո­լոր փաս­տե­րը կա­րող են նաեւ ըն­կալ­վել` որ­պես հանգս­տաց­նող գոր­ծոն­ներ: Այ­սինքն, ե­թե Ի­րա­նը ստա­նում է նման ա­ռաջ­նա­կարգ տեխ­նի­կա, ա­պա դա ի­րա­կա­նում միայն նվա­զեց­նում է այդ երկ­րի վրա հար­ձակ­վե­լու ցան­կութ­յու­նը: Ու խնդի­րը միայն բուն տեխ­նի­կան չէ, այլ փաս­տը, որ այդ ա­մե­նը մա­տա­կա­րա­րե­լով, Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը պարզ ցույց են տա­լիս, որ կանգ­նած են Իս­լա­մա­կան պե­տութ­յան թի­կուն­քին:

Ինչ վե­րա­բե­րում է ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա­յիս լա­րվածության թե­մա­յին, ա­պա դա, ի­հար­կե, կապ­ված է նաեւ Ի­րա­նի հետ, ա­վե­լի ճիշտ՝ Ի­րա­նի հար­ցում Մոսկ­վա­յի դիր­քո­րոշ­ման: Բայց կա նաեւ այն հար­ցը, թե ի­րա­կա­նում է՞լ վի­ճակն այդ­քան մտա­հո­գիչ է, որ­քան պատ­կե­րաց­նում են ի­րան­ցի (եւ ոչ միայն) փոր­ձա­գետ­նե­րը: Ան­գամ հաշ­վի առ­նե­լով Թ­րամ­փի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե գործ­նա­կա­նում ո­րո­շում է կա­յաց­րել Ուկ­րաի­նա­յին «Տո­մա­հավկ» հրթիռ­ներ մա­տա­կա­րա­րե­լու վե­րա­բեր­յալ: Ի­րա­կա­նում կա՞ նման դրա­կան ո­րո­շում. հար­ցա­կան­նե­րը մնում են շատ, ա­ռա­վել եւս, որ հենց Թ­րամ­փը նման հայ­տա­րա­րութ­յու­նը շա­րու­նա­կեց «բայց»- ե­րի դաշ­տում՝ ե­թե այս­պես, պետք է պար­զեմ եւ այլն: Չ­նա­յած, խնդիրն ան­գամ դա չէ, այլ այն, թե ինչ կնշա­նա­կի Ուկ­րաի­նա­յին «Տո­մա­հավկ» հրթիռ­ներ տա­լը: Խոս­քը մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ կրե­լու ու­նակ հրթիռ­նե­րի մա­սին է, եւ դրան­ցով Ռու­սաս­տա­նի հար­վա­ծե­լու հե­տե­ւանքն ա­մե­նե­ւին էլ միայն Պու­տի­նի նա­խազ­գու­շա­ցու­մը չէ, թե՝ դրա­նով կզրո­յա­նան Թ­րամ­փի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ն­ման հար­վա­ծի ի­րա­կան հե­տե­ւան­քը շատ ա­վե­լի լուրջ է: Ան­կախ այն բա­նից, թե դա ում կող­մից է ար­ձակ­վե­լու, որ­քա­նով դրան մաս­նա­կից կլի­նեն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, այն կներ­կա­յաց­վի, որ­պես ՆԱՏՕ-ի կող­մից ԱՄՆ-ից ձեռքբեր­ված եւ ուկ­րաի­նա­ցի­նե­րի կող­մից ար­ձակ­ված, թե մեկ այլ բան, միեւ­նույնն է, մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ կրե­լու ու­նակ ա­ռա­ջին իսկ հրթի­ռի ար­ձակ­ման դեպ­քում կգոր­ծի ՌԴ մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը: Ըստ դրա, մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ կրե­լու ու­նակ հրթի­ռի հար­ձա­կու­մը մե­խա­նի­կո­րեն գնա­հատ­վում է` որ­պես միջու­կա­յին հար­ձա­կում. ռուս­նե­րը չեն կա­րող վստահ լի­նել` տվյալ պա­հին այդ հրթիռ­ներն ու­նե՞ն մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ, թե` ոչ, եւ պար­տա­վոր են հիմք վերց­նել վա­տա­գույն տար­բե­րա­կը` ու­նեն: Հենց դա էլ պար­տադ­րում է ոչ թե միայն հար­վա­ծող հրթիռ­նե­րի դեմ պաշտ­պա­նութ­յուն, այլ պա­տաս­խան հա­մար­ժեք հար­ված: Ընդ ո­րում` ուղղ­ված ոչ միայն ար­ձակ­ման վայ­րին, այլ` ար­ձա­կող կող­մին, ո­րը, կրկնենք, կա­րող են լի­նել միայն ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Դա հաս­կա­նում են ինչ­պես Մոսկ­վա­յում, այն­պես էլ` Վա­շինգ­տո­նում:

Կգ­նա՞ Թ­րամ­փը մի այն­պի­սի ռիս­կի, ո­րի ա­մե­նա­հա­վա­նա­կան հե­տե­ւան­քը Եր­րորդ աշ­խար­հա­մարտն է. քիչ հա­վա­նա­կան է:

Ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք Թ­րամ­փի մյուս բո­լոր ներ­քին եւ ար­տա­քին խնդիր­նե­րը, ա­պա նոր պա­տե­րազ­մը, լի­նի դա Ի­րա­նի հետ կամ թե Մոսկ­վա­յի ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րի տես­քով, մնում է քիչ հա­վա­նա­կան:

Իսկ մյուս կող­մից, երբ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը շա­րու­նա­կում են ակ­տի­վո­րեն զար­գաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ա­պա սա ար­դեն իսկ տրա­մա­բա­նութ­յուն տա­լիս է հա­րա­վով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ճնշում­նե­րի ա­վե­լաց­մա­նը. վեր­ջին հաշ­վով, պետք է լու­ծել Ռու­սաս­տան-Ի­րան լո­գիս­տի­կա­յի հար­ցե­րը: Եվ այս գոր­ծըն­թա­ցը դեռ կշա­րու­նակ­վի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում