«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արևային լուծումներ Արենիում․  Ucom-ը և FPWC-ն աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը

Տնտեսություն

Ucom-ի  աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ և Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արևային էլեկտրական ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։

Վայոց ձորում վերջին տարիներին վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետևանքով արջերը՝ սնունդ հայթայթելու նպատակով, երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում մեղվափեթակներ, մրգատու այգիներ և գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Նշված համայնքներում մեղուների փեթակները պարբերաբար ամբողջությամբ ոչնչացվել են։

«Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի կանաչ ապագային և կենսաբազմազանության պահպանությանը։ Տեխնոլոգիական և բնապահպանական լուծումների համադրությամբ մենք ձգտում ենք ապահովել երկարաժամկետ կայուն արդյունքներ՝ նպաստելով շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս էլեկտրական ցանկապատները պաշտպանում են մեղվապահներին վնասներից՝ միաժամանակ հնարավորություն տալով արջերին անվնաս վերադառնալ իրենց բնական միջավայր։ Այսպիսի նախագծերը մեզ ավելի են մոտեցնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության մեր վերջնական նպատակին», - ընդգծեց FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Արևային էլեկտրական ցանկապատները համարվում են ժամանակակից և բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծում։ Կենդանու դիպչելու դեպքում այն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը կանխում է հետագա մոտեցումը՝ առանց վնաս պատճառելու։ Էլեկտրական ցանկապատների՝ «հովիվների» տեղադրումը դիտվում է կարճաժամկետ գործնական լուծում՝ քանի դեռ  զուգահեռաբար շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը։ Դրանցից մեկն էլ գործընկերների կողմից շարունակաբար տնկվող հազարավոր ծառերն են, որոնք անտառ ձևավորելով վայրի կենդանիների համար բնական սննդի բավարար աղբյուր կդառնան։ Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության, թունաքիմիկատների և կենսավայրերի նվազման հետևանքով կտրուկ պակասել է նաև մեղուների թիվը՝ ինչը լուրջ վտանգ է ստեղծում գյուղատնտեսության և բնության հավասարակշռության համար։ 

Ucom-ի և FPWC-ի համատեղ այս ծրագիրը միտված է համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը և Հայաստանի կենսաբազմազանության երկարաժամկետ կայուն պահպանությանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան