«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վստահ եմ՝ Եղիշե Մելիքյանի հետ հավաքականը կլինի ավելի ուժեղ. Վահան Բիչախչյան

Սպորտ

 

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն։

 Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Հունգարիան լավ հավաքական է, մեր խմբում բոլորը ուժեղ են։ Բոլոր խաղերն էլ դժվար են լինելու, մեզ սպասվում են ծանր հանդիպումներ, բայց լավ ենք պատրաստվել, և թիմում ուրախ մթնոլորտ է տիրում։

Կարող եմ ասել, որ թիմը գտնվում է շատ լավ վիճակում։ Եկել ենք Բուդապեշտ, որ խաղանք լավ ֆուտբոլ, անմնացորդ նվիրվենք ու հասնենք դրական արդյունքի։

Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին։ Ինչ վերաբերում է հակառակորդի բացակայող ֆուտբոլիստներին՝ կարող եմ ասել, որ ավելի շատ կենտրոնանալու ենք մեր խաղի վրա։ Ունենք մեր ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանանք այն լիովին օգտագործել վաղը։ Կներդնենք բոլոր ուժերը խաղադաշտում ու կխաղանք այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում, և հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար։

Թիմում շատ լավ մթնոլորտ է։ Նոր մարզիչը եկել է էներգիայով ու հավատով լի, ինչը փոխանցվում է մեզ։ Հուսով եմ՝ վաղը կկարողանանք ցուցադրել այն մակարդակը, որը ցուցադրեցինք Իռլանդիայի դեմ հանդիպմանը։

Ժամանակ է պետք, որ մարզիչը կարողանա լիովին փոխանցել իր մտքերն ու ցանկությունները մեզ, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Կարող եմ ասել, որ մինչև այսօր հասցրել ենք իրար ճանաչել, և  վստահ եմ՝ մեր նոր մարզչի հետ հավաքականը ավելի լավ տեսք կունենա, կլինի ավելի ուժեղ և կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,- ասել է Բիչախչյանը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան