ՖՈՏՈ. Ընկերոջ ցավը նա զգում էր հեռվից, ասում էր՝ ընկերությունը ոչ թե հաճույք է, այլ՝ պատասխանատվություն․Վարպետի վերջին օրերի մասին պատմում է նրա սրտակից որդին 

Մշակութային

«Այն ամենը, ինչով ես հպարտանում եմ կյանքում, ինձ հեշտորեն չի տրվել»,-․ հարցազրույցներից մեկում խոստովանել է  ԽՍՀՄ ժողովրդական արտիստին անվանում են հայրենական կինեմատոգրաֆի ռեկորդակիր Արմեն Ջիգարխանյանը: 

Անուն, որը դարձավ թատերական խարիզմայի, աշխատասիրության և մշակութային կամրջաշինության հոմանիշ։ Նրա կենսագրությունն արտիստի ճանապարհն է․ նա հաղթահարեց անձնական ու մասնագիտական փորձություններ՝ լեգենդ դառնալու համար։ 6 տարեկան հասակում նրա հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:

Բեմից եւ էկրանից մշտապես սեր ու խինդ ճառագող դերասանի վերջին տարիներն էլ, ցավոք, նրա համար դարձան ճակատագրական, անձնական դրաման նրան գամեց անկողնուն, իսկ վերջին օրերը առհասարակ դաժան էին թե նրա թե իր հարազատների համար: Հայ կինոյի վարպետի վերջին օրերի, նրա հոգում պարփակված ցավի, հայրենիքի հանդեպ հոգին կրխող կարոտի, նրա վերջին պատգամի եւ թե ովքեր են նրան ձերմացրել նրա կյանքի մայրամուտին բացառիկ մանրամասներ է ներկայացնում, ինչպես  Ջիգարխանյանն էր մտերիմների մոտ անվանել ` նրա սրտակից որդին, հայտնի գործարար Արթուր Սողոմոնյանը.

-Արմեն Բարիսովիչը չէր սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել, իսկ նրա հետ կատարված վերջին անձնական դրաման շատ կոտրեց վարպետին, քանի որ նրա մասին տարբեր ԶԼՄ-ներ սկսեցին իրականության հետ աղերս չունեցող, կեղծ տեղեկատվություններ տիրաժավորել, ինչը շատ ցավոտ էր տանում Արմեն Բարիսովիչը։ Վերջին տարիները նրան շատ կոտրեցին, մի մարդ, ով ժամանակին բոլորին սեր ու խինդ էր փոխանցում, դարձել էր լռակյաց, ցավը ու հիասթափությունը խժռում էին վարպետին։ 

Արմեն Բարիսովիչը անտանելի ընկերասեր էր, ընկերոջ ցավը նա զգում էր հեռվից, տիրապետում էր անբացատրելի մարդկային վշտակցման վարպետությանը։ Նա իրական ընկերությունը բնորոշելու ոսկե կանոն ուներ, ասում էր՝ ընկերությունը ոչ թե հաճույք է, այլ պատասխանատվություն։ 

Թե ովքեր են նրան ընկերակցել վերջին օրերին պարոն Սողոմոնյանը նկատում է․

-Վարպետին վերջին օրերին խնամում էր նրա բուժքույրը՝ Լյուդմիլան, ում հետ ընկերացել էր վարպետը, նրան ամենօրյա ուշադրության տակ էր պահում ակադեմիկոս Արամայիս Ալբերտովիչին։ Վերջին երկու տարվա մեջ երեք սրտի կանգ էր գրանցվել վարպետի մոտ, որը սրտացավ բժիշկների շնորհիվ հաջողվում էր փրկել, բայց վերջին անգամ ավաղ․․․

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում