«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ու ո՛չ մի ներողություն, ո՛չ մի ապաշխարում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ժամանակին կար «7 ու կես» հումորային ներկայացում, նույն հումորի շրջանակում էլ կեսը համարվում էր դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ: Ինչու հիշեցինք սա, որովհետեւ նիկոլական իշխանության ջերմեռանդ աջակից Հովհաննես Ազոյանը գրեթե 7,5 տարի անց նոր հասկացել է, որ այս իշխանությունը, այսպես ասած, քցող է: Դերասանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի իշխանություններից։ Նա համարում է, որ այն իրականացնում է ոչ էֆեկտիվ կառավարում, ֆինանսների վատնում։ «Ես որոշել եմ, որ այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվի, ես սա ասում եմ  որպես մտահոգ քաղաքացի։ Այս իշխանությունը կորցնելու է իշխանությունը ներքին խնդիրների պատճառով»,- ասել է նա: Ազոյանը նաեւ անկեղծացել է, որ ինքը ցանկացել էր պատգամավոր լինել, բայց ՔՊ-ն գտել է, որ իրենց շարքերում տեղ չկա։ Փաստորեն, ՔՊ-ն կյանքում մի անգամ ամենաճիշտ որոշումն է կայացրել, թեպետ երբ նայում ես այսօրվա ԱԺ պատկերին, հասկանում ես, որ Ազոյանի բոյին էլ չեն ձգում այսօրվա ՔՊ-ական պատգամավորները: Բայց սա չէ էականը, այլ այն, որ ազոյանները բացահայտում են, որ 2018-ին դուրս էին եկել փողոց՝ աթոռի ու պաշտոնի համար: Եվ հիմա էլ հիասթափված են, ոչ թե, որ երկիրն այս իշխանությունը տանում է կործանման, Արցախը նվիրեց Ադրբեջանին, ունեցանք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ, պետական մակարդակով իրականացվում է ցեղասպանության եւ հայկական Արցախի ուրացում, այլ որ այդպես էլ բաղձալի պաշտոնի չհասան: Ու ո՛չ մի ներողություն, ո՛չ մի ապաշխարում:

Իսկ Գյումրու քաղաքապետարանը ահազանգ էր ստացել այն մասին, որ Անի թաղամասի շենքերից մեկի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը եւ նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ Առաջին հայացքից կարող է այս անուն-ազգանունը ոչինչ չի ասում, բայց նա ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԷՄՄԱ ՊԱԼՅԱՆԻ ամուսինն է: Բայց ամենազարմանալին այն է, որ Պալյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ փոխանակ հերքի, «սուխոյ ատկազ» է կանգնել իր ընտանիքից, թե ինքը հաշվառված չէ այդ հասցեում, որի բնակիչներն իր ամուսինն ու ամուսնու ծնողները: Չուշացավ նաեւ Գյումրու քաղաքապետարանի արձագանքը, որում մասնավորապես ասված է. «Նշված բնակարանում գրանցված չլինելը չի նշանակում չբնակվել նշված հասցեում։ Իսկ, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, իր ամուսնու եւ երկու երեխաների հետ, բնակվում է հենց նշված հասցեի բնակարանում։ Եվ վերջինը. եթե պատգամավորը գրանցված չէ նշված բնակարանում, ինչպես ինքն է նշում, ապա գրանցվա՞ծ է արդյոք նրա ամուսնությունը, իսկ ամուսնուն պատկանող գույքն էլ արդյո՞ք իրեն չի պատկանում։ Նույն հաջողությամբ Էմմա Պալյանը կարող է ասել, որ Ալբերտ Մարտիրոսյանն իր ամուսինը չէ»։ Ասեք, որ լրիվ տրագիկոմեդիա է:

Բրիտանական «The Guardian» պարբերականն էլ համացանցում շրջանառվող փաստաթղթերի հիման վրա հրապարակում է արել, ըստ որի՝ նախկին վարչապետ ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԸ Ուկրաինայի ղեկավարությանը խրախուսել է չեղարկել Ստամբուլյան պայմանավորվածությունները եւ շարունակել պատերազմը՝ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ կաշառքի դիմաց։ Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի խոսքով՝ գումարը Ջոնսոնը ստացել է բրիտանական անօդաչու արտադրող ընկերության բաժնետեր Քրիստոֆեր Հարբորնից, որը 2022-ին նրա հետ այցելել է Կիեւ եւ հետագայում փոխանցել գումարը Ջոնսոնի հիմնած մասնավոր ընկերությանը։ Այսքանից հետո՝ կա՞ն դեռ մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, որ Ուկրաինային Արեւմուտքը զուտ «փուռն է տվել»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան