Երգիչներ, հերիք է երգեք, սկսեք խոսել.Արարատից խոսեք, Եկեղեցու պատմությունից խոսեք, Հայոց պատմությունից խոսեք.Շպռոտ

Հասարակություն

«Մեր տղերքը չեն նահատակվել, որ ասենք մերսի, տղերք ջան, կամ խոնարհվում եմ, կամ ՝ սիրում եմ բոլորիդ ու մատիկներով սրտիկ։ Մենք պիտի պահենք իրենց պահած Սրբությունները՝ Հավատք, Եկեղեցի, Հող։»,-սոցցանցերի իր էջերում նման գրառում է  արել երգիչ Անի Թովմասյանը, որն առավել հայտնի է որպես Շպռոտ։

Նա կոչով դիմել է իր գործընկեր երգիչ-երգչուհիներին.

«Ով ոնց կարա պիտի շարունակի։ Նամանավանդ մտավորականները։ Կարծում եմ՝ փոխանակ նրանց երգեր նվիրելու ՝ երգիչները կարող են սկսել խոսել։ Երգիչներ, հերիք է երգեք, սկսեք խոսել։ Արարատից խոսեք, Եկեղեցու պատմությունից խոսեք, Հայոց պատմությունից խոսեք։ Լսարան ունեք՝ խոսեք մեր արժեքներից։ Կամ համ երգեք , համ խոսեք։

Շատ անգամ ուրախացնելը անտարբերության է տանում մարդկանց։ Ես էլ եմ շատ սիրում իմ հանդիսատեսի ուրախ աչքերը, բայց չեմ ուզում տեսնել նրանց անտարբեր Հայրենիքի հանդեպ։ Դերասաններ ՝ կիրթ մարդիկ եք, հերիք է արվեստով խոսեք։ Ինչո՞ւ Եկեղեցու ծառայողների պատիվը չեք պահում, ինչո՞ւ Արարատի և Արցախի պատիվը չեք պահում։ Ինչո՞ւ մեր Նահատակ զինվորների Սրբությունները չեք պահում։ Ո՞ւր են տարիքով հարգված մտավորականները։ Ո՞ւր են պատմաբանները, ո՞ւր են Հայագետները։

Լավ ո՞ւր են մեր արդեն ծերացած Ֆիդայինները։ Ուր են չաղացած ռաբիզ երգիչները։ Ուր են փող չսիրող Բժիշկները։ Խոսեք ժողովուրդ, հերիք է երգեք։ Իսկ եթե դատարկ է քո ներսը, Երազանք չունես, ասելիք չունես՝ Եղիշե կարդա։ Հետո Մաշտոցի գիրքը կարդա, հետո Այգեկցի։ Շնորհալին սառը ցնցուղ կլինի քեզ համար։ Խոսեք մտավորականներ, Թարգմանեք Հայ Ժողովրդի Դժբախտությունը՝ դա Ձեր գործն է…

Մտավորականներին հնում թարգմանիչ են ասել։ Մտավորականը թարգմանում է ժողովրդի հույզերը հասկանալի լեզվով։ Մտավորականը՝ օրինակ, Տարիքով Պատմաբանը կարող է Ժողովրդին թարգմանել Նիկոլի քայլերը, քպ-ի ելույթները։ Օրինակ, Հարգի Հայագետը կարող է թարգմանել և մեկնել դավաճան քպ-ականի ելույթները։ Հայագետը ապացույցներով կթարգմանի Ժողովրդի համար մատչելի լեզվով ՝ Սուտը։ Մտավորականը շատ կարևոր Շնորք ունի, բացել ժողովրդի աչքերը և ծեծվել դրա համար։ Ժողովուրդը ձեր կարիքն ունի։ Քրիստոնյա Մտավորականը գանձ է Ազգի համար։ Գիտնականը Քրիստոնյա ավելի ուժեղ թարգմանիչ է։

Թարգմանեք Նիկոլենց խնդրում եմ, որ Ժողովուրդս հասկանա դրանց Օտար Լեզուն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում