«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սոֆյա Սարյանը եղավ պապիկի ծննդավայրում

Հանդիպում

ՅԱՆԻՆԱ ՉԵՎԵԼՅԱ

Սեպտեմբերի 10-ին Դոնի Ռոստով ժամանեց Սոֆյա Սարյանը՝ ականավոր նկարչի թոռնուհին, Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահը։ Սա նրա առաջին այցն էր պապիկի ծննդավայր։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Կուլտոգրամ» նախագիծը և Դոնի Նախիջևանի հայկական համայնքը։ Սա իսկապես իրադարձություն էր, այլ ոչ թե պարզապես ինչ-որ տեղական փոքրիկ միջոցառում։

Դրա մասին է վկայում այն ​​փաստը, որ սեպտեմբերի 11-ին Ռոստովի մարզային կերպարվեստի թանգարանում, որտեղ տեղի ունեցավ հյուրերի հետ հանրային հանդիպումը, ասեղ գցելու տեղ չկար։ Հանդիպմանը այնքան շատ ցանկացողներ էին եկել, որ ստիպված էին դահլիճում լրացուցիչ աթոռներ ու նստարաններ շարել, և դեռ էլի հանդիսատեսներից մի քանիսը մնացին ոտքի վրա։ Ոչ ոք չառարկեց։ Չէ՞ որ Ռոստովում Մարտիրոս Սարյանին լավ գիտեն և սիրում են։ Իսկ Սոֆյան այդ երեկո հանդիսատեսներին ներկայացրեց իր պապիկի վեց կտավները, որոնք պահվում են թանգարանի հավաքածուում։

Այդ աշխատանքներից մեկը՝ Տատյանա Յաբլոնսկայայի դիմանկարը, ինչ-որ ժամանակ Երևանից բերվել է Դոնի մայրաքաղաք. այն փոխանակել էին նկարչի վաղ շրջանի նատյուրմորտների հետ։ Պատահեց այնպես, որ Սոֆյա Լազարևնան առաջին անգամ տեսավ այդ դիմանկարը իր աչքերով։

– Ես հիշում եմ այս այգին, պապիկիս սիրելի այգին,- ասաց նա։– Նա շատ էր սիրում այստեղ նկարել. այգում առանձնահատուկ լուսավորություն կար։ Դա ինձ համար այնքան հուզիչ է։

– Դոնում Սարյանին սիրում են, հարգում, մեծարում և հիշում,– թանգարանում անցկացված միջոցառման ժամանակ ասաց «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» հասարակական կազմակերպության տնօրեն Սերգեյ Սայադովը։– Բայց մենք պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք նրա ժառանգությունը։ Եվ ոչ միայն գեղարվեստական, այլև փիլիսոփայական ժառանգությունը։ Այստեղ մենք Երևանի տուն-թանգարանի հետ կարող ենք համատեղ գործել։

Սերգեյ Սայադովը Սոֆյա Սարյանին պարգև ընծայեց, որին նա արժանի է, ինչպես ոչ ոք՝  Մարտիրոս Սարյանի անվան մշակույթի պահպանման մեդալ՝ Նախիջևանի հայ համայնքի կողմից հատուկ սահմանված մրցանակը։

Վարպետի թոռնուհու այցը տևեց ընդամենը մի քանի օր, բայց շատ հագեցած էր։ Սոֆյա Սարյանը եղավ ռուս-հայկական բարեկամության թանգարանում, ծաղիկներ դրեց «Ո՛չ ցեղասպանությանը» հուշարձանին և այցելեց Չալթըր գյուղ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Չկալով ագարակում։ Նա հիացավ նաև Սարյանի աստղով Աստղերի պողոտայում. չէ՞ որ դա ռոստովյան եզակի նախագիծ է։ Եվ շատ խորհրդանշական էր Սուրբ խաչ եկեղեցի այցելությունը։ Դոնի հայերի համար այս տեսարժան վայրը անքակտելիորեն կապված է Մարտիրոս Սարյանի անվան հետ. հենց նա էր, որ անցյալ դարի 1970-ական թվականներին փրկեց եկեղեցին ոչնչացումից։

Նկարիչն առաջարկել էր այս վեհաշուք շենքում ստեղծել ռուս-հայկական բարեկամության թանգարան: Այս նախաձեռնության շնորհիվ ճարտարապետական ​​հուշարձանը պահպանեցին, և այսօր այն Ռոստովի մարզի Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ եկեղեցիներից մեկն է։

Սոֆյա Լազարևնայի համար ուղևորությունը Ռոստով՝ իր նշանավոր նախնու հայրենիք, անկասկած, շատ կարևոր էր անձնական, մարդկային տեսանկյունից:

– Ես կարծես թե կապվեցի իմ տոհմի արմատների հետ, զգացի այն տափաստանների լայնարձակությունը, որտեղ մեծացել է Մարտիրոս Սարյանը, և որտեղ ձևավորվել է մարդու և բնության միջեւ կապի նրա բանաստեղծական ընկալումը, – իր զգացմունքներն արտահայտեց նկարչի թոռնուհին:– Պապիկն ասում էր, որ ինքն աշխարհում ամենից շատ սիրում է արևը: Եվ հիմա ես ինքս զգացի, թե ինչ հրաշագեղ, տաք, հզոր արև է լուսավորում այստեղ՝ Դոնի հողի վրա:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան