Իրանում նոր պատերազմի հավանականությունը նվազում է

Վերլուծություն

Եվ այս­պես, Թ­րամփն ար­դեն չգի­տես էլ ո­րե­րորդ «խա­ղա­ղութ­յու­նը հաս­տա­տեց»: Այս ան­գամ՝ «դա­րա­կազ­միկ». «հա­վերժ խա­ղա­ղութ­յուն» բե­րեց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քին, որ­տեղ, ի դեպ, պա­տե­րազմ­նե­րը շա­րու­նակ­վում են հա­զա­րա­վոր տա­րի­ներ:

ԸՆԴԱՄԵՆԸ  ԶԻՆԱԴԱԴԱՐ

Իսկ ի­րա­կա­նում, ինչ­պես նաեւ Դ­միտ­րի Մեդ­վե­դե­ւը նկա­տեց՝ լավ է, որ իս­րա­յել­ցի պա­տանդ­ներ եւ պա­ղես­տին­ցի բան­տարկ­յալ­ներն ա­զատ ար­ձակ­վե­ցին, բայց՝ «Մինչեւ ՄԱԿ-ի հայտ­նի բա­նաձ­եւե­րին հա­մա­պա­տաս­խան լիար­ժեք պա­ղես­տին­յան պե­տութ­յուն չստեղծ­վի, ո­չինչ չի փոխ­վի։ Պա­տե­րազ­մը կշա­րու­նակ­վի։ Բո­լո­րը հաս­կա­նում են սա»: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, այդ­պես էլ կա: Բայց դրան պետք է սպա­սել մի ո­րոշ ժա­մա­նակ անց: Այս պա­հին, չա­սենք խա­ղա­ղութ­յու­նը, այլ գո­նե հրա­դա­դա­րը Թ­րամ­փին պետք էր, ու լավ-վատ դա կա: Ընդ ո­րում, այս նոր ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, կազ­դի նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա: Ըստ այդմ, նաեւ մեզ հա­մար ակ­տո­ւալ այս հարցն է օ­րա­կարգ գա­լիս՝ ի՞նչ հնա­րա­վոր զար­գա­ցում­ներ կա­րող են հե­տե­ւել Գա­զա­յի այդ «հաշ­տութ­յա­նը»:

Ա­ռա­ջին դե­տա­լը, ո­րը Ե­գիպ­տո­սում կա­յա­ցած «խա­ղա­ղութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վից» է բխում, նաեւ փոր­ձա­գետ­նե­րին է առն­վազն տա­րա­կուսանք­նե­րի մեջ գցել: Այն է՝ հռչա­կա­գի­րը, ո­րը Թ­րամ­փի գլխա­վո­րութ­յամբ ստո­րագր­վեց Շարմ էլ Շեյ­խում, ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ էր այս տե­սանկ­յու­նից: Հարցն ան­գամ նրա մա­սին չէ, թե այդ փաս­տաթղ­թում ինչ է գրված, ինչ է այն նա­խա­տե­սում, այլ, թե ով­քեր են ստո­րագ­րող­նե­րը: Այ­սինքն, փաս­տա­թուղ­թը, ո­րը գո­նե ձե­ւա­կա­նո­րեն Գա­զա­յում պա­տե­րազ­մող կող­մե­րի մի­ջեւ «խա­ղա­ղութ­յուն» հաս­տա­տե­լու մա­սին է, ստո­րագ­րել են Ե­գիպ­տո­սը, Քա­թա­րը, ԱՄՆ-ն եւ Թուր­քիան:

Ինչ-որ բա՞ն ենք բաց թո­ղել, Գա­զա­յում այս չորս երկր­նե՞րն էին պա­տե­րազ­մում միմ­յանց դեմ: Իսկ ո՞ւր մնա­ցին ի­րա­կան պա­տե­րազ­մող կող­մե­րը, ո­րոնք էլ, ի դեպ, նշված չորս երկր­նե­րի ստո­րագ­րած փաս­տաթղ­թով ինչ-որ կոնկ­րետ պար­տա­վո­րութ­յուն­ներ են ստանձ­նե­լու, ո­րոնք ֆիքս­ված են փաս­տաթղ­թում (ա­վե­լի կոնկ­րետ, փաս­տաթղ­թում ըն­դա­մենը խոս­վում է Թ­րամ­փի «խա­ղա­ղութ­յան պլա­նի» մա­սին, ո­րով էլ ֆիքս­ված են այդ պար­տա­վո­րութ­յու­նն­երը: Սա­կայն բուն այդ «խա­ղա­ղութ­յան պլա­նը» ոչ մե­կի կող­մից էլ հաս­տատ­ված չէ): 

Նշ­ված չորս երկր­նե­րը, ի­հար­կե, բուն պա­տե­րազ­մող­նե­րի հետ ու­ղիղ առն­չութ­յուն­ ու­նեն: Թուր­քիան «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րի» մի­ջո­ցով ստեղ­ծել եւ վե­րահս­կում է ՀԱՄԱՍ-ը, Քա­թա­րը` ֆի­նան­սա­վո­րում է, Ե­գիպ­տոսն այն հան­գու­ցա­յին բա­զան է, որն ի­րա­կա­նաց­նում է մա­տա­կա­րա­րում­ները: Մ­յուս կող­մից էլ ԱՄՆ-ն Իս­րա­յե­լի թի­կունքն է: Այ­սինքն, այդ երկր­նե­րը, ի­հար­կե, կա­րող են ա­վե­լին, ե­թե խո­սում են խա­ղա­ղութ­յան մա­սին, պետք է ո­րո­շա­կի եւ կոնկ­րետ պար­տա­վո­րութ­յուն­ներ ստանձ­նեն: Բայց նման պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, որ­պես կա­նոն, լի­նում են ոչ պաշ­տո­նա­կան ձե­ւա­չա­փով. հա­մե­նայն­դեպս, կոնկ­րետ փաս­տաթղ­թում ո­րե­ւէ ֆիք­սա­ցիա չկա, թե, ա­սենք, ԱՄՆ-ն­ այս-այս բա­նը պետք է ա­նի, Թուր­քիան կամ մյուս­նե­րը՝ այս մե­կը: Փաս­տա­ցի, կռվող­նե­րը, կրկնենք, Իս­րա­յելն ու ՀԱՄԱՍ-ն­ էին, փաս­տաթղ­թում ա­նուղ­ղա­կի պար­տա­վո­րութ­յուն­ներն էլ նրանց ա­նու­նից է, ու հենց նրանք պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու ոչ մի փաս­տաթղ­թի տակ ստո­րագ­րութ­յուն չեն դրել: Այն է՝ ո­րե­ւէ կոնկ­րետ պար­տա­վո­րութ­յուն նրանք չեն ստանձ­նում: Իսկ դա նշա­նա­կում է, որ պա­տե­րազ­մող կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող է ա­սել՝ ես այս մի կե­տին (կամ բո­լոր կե­տե­րին) հա­մա­ձայ­նութ­յուն չեմ տվել, չկա իմ ստո­րագ­րութ­յու­նը:

­Թե ին­չու են փաս­տաթղ­թի ստո­րագր­ման այդ առն­վազն տա­րօ­րի­նակ ձե­ւա­չա­փով ա­ռաջ գնա­ցել, դա եւս հաս­կա­նա­լի է: Այ­լա­պես պետք է «խա­ղա­ղութ­յուն կնքեր» Իս­րա­յե­լը՝ որ­պես պե­տութ­յուն մի կա­ռույ­ցի՝ ՀԱՄԱՍ-ի հետ, ո­րին հա­մա­րում է ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում: Բայց ան­գամ սա քննա­դա­տութ­յան չի դի­մա­նում. եթե ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում է, էլ ո՞րն է դրա հետ ո­րե­ւէ բան պայ­մա­նա­վոր­վե­լու ի­մաս­տը, ա­սենք նաեւ ի­րա­վա­կան հիմ­քը. ա­հա­բեկ­չա­կան խմբա­վոր­մա­նը ոչն­չաց­նում են, ոչ թե հե­տը բան պայ­մա­նա­վոր­վում: Փո­խա­րե­նը, այդ պայ­մա­նա­գի­րը կա­րող էր կնքվել Իս­րա­յե­լի եւ Պա­ղես­տի­նի մի­ջեւ, որ­քան էլ որ ա­ռա­ջի­նը երկ­րոր­դին չի ճա­նա­չում: Սա էր նախ­նա­կան սպա­սե­լի­քը եւ հենց սա էլ տե­ղի չու­նե­ցավ: Արդ­յուն­քում, գա­լիս ենք այն ի­րո­ղութ­յա­նը, ո­րը նկա­րագ­րում է Մեդ­վե­դե­ւը՝ ոչ մի ի­րա­կան խա­ղա­ղութ­յուն էլ չկա:

ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Չ­նա­յած, կրկնենք. այս պա­հին կա հրա­դա­դա­րի ռե­ժիմ, ո­րը, շատ հա­վա­նա­կան է, որ մի ո­րոշ ժա­մա­նակ կպահ­պան­վի: Գու­մա­րած, պաշ­տո­նա­պես Թ­րամ­փի կազ­մա­կեր­պած մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը, հենց միայն ի­րենց մաս­նակ­ցութ­յամբ, փաս­տա­ցի լե­գի­տիմ ճա­նա­չե­ցին այդ փաս­տա­թուղ­թը, ի­հար­կե, նաեւ հաս­կա­նա­լով, որ գործ­նա­կան ո­րե­ւէ ռեա­լութ­յուն այն չու­նի: Ընդ ո­րում, ե­թե մի կողմ ենք թող­նում ակն­հայ­տո­րեն սե­փա­կան ներ­կա­յութ­յու­նը ի ցույց դնե­լու հա­մար Ե­գիպ­տոս հա­սած տա­րաբ­նույթ մակ­րոն­նե­րին, խոս­քը նաեւ տա­րա­ծաշր­ջա­նի պե­տութ­յուն­նե­րի հիմ­նա­կան մա­սին է վե­րա­բե­րում: Այդ թվում՝ Ա­րա­բա­կան աշ­խար­հին եւ Թուր­քիա­յին: Ու դրա­նով, ըստ էութ­յան «լե­գի­տի­մաց­նե­լով», ա­վե­լի ճիշտ՝ «ան­ցած լի­նի» ո­րա­կու­մը տա­լով Գա­զա­յում իս­րա­յել­յան բո­լոր վայ­րա­գութ­յուն­նե­րին, գործ­նա­կա­նում նույն չա­փով «լե­գի­տի­մաց­նում» են նաեւ տա­րա­ծաշր­ջա­նում Իս­րա­յե­լի մյուս բո­լոր ա­րարք­նե­րը: Ու այս­տեղ խոս­քը ոչ միայն Լի­բա­նա­նի վրա պար­բե­րա­կան հար­ձա­կում­նե­րի մա­սին է, այլ նաեւ` Սի­րիա ներ­խուժ­ման եւ այդ ՄԱԿ-ի ան­դամ պե­տութ­յան տա­րածք­նե­րի մի մա­սը գրա­վե­լու:

­Կարճ ա­սած, Շարմ էլ Շեյ­խի այդ փաս­տա­թուղ­թը գործ­նա­կա­նում ֆիք­սեց այն փաս­տա­ցի ստա­տուս քվոն, որն այս պա­հին կա տա­րա­ծաշր­ջա­նում: Իսկ դա, ի­հար­կե, ա­մե­նա­շատն Իս­րա­յե­լին է պետք, ո­րի վար­չա­պետ Նե­թան­յա­հուն, ի դեպ, ար­դեն հասց­րել է հայ­տա­րա­րել, որ ոչ մի խա­ղա­ղութ­յուն էլ դեռ չկա, եւ պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է: Ն­ման է, որ Գա­զա­յին նկա­տի չու­նի, որն ա­վե­լի լուրջ է: Այն է՝ Իս­րա­յե­լը պատ­րաս­տվում է հենց այս «լե­գի­տի­մաց­ված» ստա­տուս քվո­յի հիմ­քի վրա էլ շա­րու­նա­կել սե­փա­կան ա­ռաջ­խա­ղա­ցումը՝ Գա­զա­յում թի­կուն­քը պնդաց­նե­լով: Իս­րա­յել­յան 11-րդ­ ա­լիքն այդ մա­սին ար­դեն բաց տեքս­տով է խո­սում. «Շարմ էլ Շեյ­խի հա­մա­ձայ­նա­գի­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի դա­շինք է ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հետ՝ Ի­րա­նի դեմ։ Ի­րա­նա­կան սպառ­նա­լի­քը պետք է մե­կընդ­միշտ վե­րաց­վի»:

Ա­սենք, Թ­րամփն ին­քը հայ­տա­րա­րեց, որ հի­մա անց­նե­լու է Ի­րա­նի հետ «խա­ղա­ղութ­յա­նը», բայց ա­սել, թե խոս­քը ռազ­մա­կան մե­թոդ­նե­րի մա­սին է, վաղ է:

Ա­մեն դեպ­քում, Շարմ էլ Շեյխ հրա­վիր­ված էր նաեւ նա­խա­գահ Փե­զեշ­կիա­նը, ո­րը, սա­կայն ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վեց մեկ­նել, եւ այդ մեր­ժու­մը, ակն­հայ­տո­րեն գա­լիս է Գե­րա­գույն իշ­խա­նութ­յու­նից: Այս ֆո­նին, ե­ղավ նաեւ Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Ռու­սաս­տա­նը օ­րի­նա­կան կեր­պով Ի­րա­նին մա­տա­կա­րա­րում է անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րը: Ու դա­տե­լով ի­րա­նա­կան կող­մից հնչող պար­բե­րա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, խոս­քը նաեւ ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րի մա­սին է: Օ­րի­նակ, օ­րերս իրա­նա­կան աղբ­յուր­ներն ար­դեն բաց տեքս­տով էին խո­սում Ի­րա­նին C-400-նե­րի եւս մեկ խմբա­քա­նակ նվի­րե­լու (ոչ թե վա­ճա­ռե­լու) մա­սին: Իսկ Թ­րամ­փին հա­զիվ թե Գա­զա­յի ներ­կա­յիս զի­նա­դա­դա­րը պետք էր այն բա­նի հա­մար, որ ան­մի­ջա­պես էլ պա­տե­րազ­մի նետ­վի Ի­րա­նի հետ, հաշ­վի առ­նե­լով ոչ միայն դրա հսկա­յա­կան ծախ­սա­տա­րութ­յու­նը (ԱՄՆ-ի ներ­կա ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գը հա­զիվ թե դրան դի­մա­նա), այլ նաեւ, որ ան­գամ հսկա­յա­կան ծախ­սե­րի պա­րա­գա­յում նման պա­տե­րազ­մը, մեղմ ա­սած, ա­նո­րոշ ելք է խոս­տա­նում: Ա­վե­լին, ան­գամ հաղ­թա­նա­կի դեպ­քում ԱՄՆ-ն կու­նե­նա մի եր­կար ժա­մա­նա­կով դա­դար վերց­նե­լու կա­րիք, ո­րի պա­րա­գա­յում հաս­տատ կա­րող է ան­հու­սա­լիո­րեն հետ մնալ Չի­նաս­տա­նից: Եվ այն, որ ԱՄՆ նա­խա­գա­հը սկսեց խո­սել Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի մա­սին ի­րա­նա­կան կող­մի մո­տե­ցում­նե­րը լսե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին, դրա վկա­յութ­յուն­նե­րից է:

Իս­կ ա­հա Նե­թան­յա­հուն, թե­րեւս, այս փու­լում կփոր­ձի կենտ­րո­նա­նալ սի­րիա­կան թե­մա­յի վրա, ին­չը, խո­շոր հաշ­վով, «Մեծ Իս­րա­յել» սար­քե­լու ա­վե­լի ռեալ ուղ­ղութ­յուն է:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ի՞նչ է այս ի­րա­վի­ճա­կը խոս­տա­նում Հա­յաս­տա­նին: Ի­հար­կե, Նի­կո­լը հա­ջո­ղաց­րեց եւս մեկ ան­գամ նկար­վել Թ­րամ­փի հետ, նաեւ հեր­թա­կան ան­գամ Ա­լիե­ւի հետ կո­ֆե խմեց: Բայց դա ըն­դա­մե­նը ձե­ւա­կան կողմն է:

­Հա­յաս­տա­նի շուրջ զար­գա­ցում­ներն ի­րա­կա­նում մե­ծա­պես կախ­ված են այն պլան­նե­րից, ո­րոնք ԱՄՆ-ն տվ­յալ պա­հին ու­նի Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ: Ե­թե պլան­նե­րը ռազ­մա­տենչ են, ա­պա կփորձր ա­մեն կերպ օգ­տա­գոր­ծել նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը: Այլ տար­բե­րա­կով, Թ­րամ­փը հա­զիվ թե այս հար­թա­կում ինչ-որ լուրջ պլան­ներ ու­նե­նա` նաեւ հաշ­վի առ­նե­լով բիզ­նես-պո­տենց­իա­լի սահ­մա­նա­փակ լի­նե­լը:

­Գա­զա­յի շուրջ այս ամ­բողջ աղ­մու­կը, խո­շոր հաշ­վով, մեկ բա­նի մա­սին է ակ­նար­կում. Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում մեծ բա­խու­մը, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, ներ­կա փու­լում Թ­րամ­փի հա­մար ան­ցան­կա­լի է մի շարք ա­ռում­նե­րով: Գլ­խա­վո­րը, ու­նի նախ՝ նե­րա­մե­րիկ­յան սրվող խնդիր­նե­րի, ա­պա նաեւ չի­նա­կան գերխնդ­րի վրա կենտ­րո­նա­նա­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն: Իսկ դրա հա­մար պետք է մյուս բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րը «սա­ռեց­նել»: Այ­սինքն, կա ռեալ հույս, որ մի ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­ված մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նը կմտնի հա­րա­բե­րա­կան հան­դար­տեց­ման փուլ՝ հատ­կա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սից Ի­րան ուղ­ղութ­յամբ ԱՄՆ-ի դիր­քե­րի ո­րո­շա­կի պա­սի­վաց­մամբ հան­դերձ: Այդ մա­սին կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն կա՞ Մոսկ­վա­յի հետ. հնա­րա­վոր է: Բայց ա­մեն դեպ­քում, նման ի­րա­վի­ճա­կը ձեռն­տու է հենց ՌԴ-ի եւ Ի­րա­նի հա­մար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում