«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սուրբ քաղաքում քաղաքապետի աթոռին հավակնում է մեկը, ով պատրաստ է Փաշինյանի հետ ասպատակել եկեղեցու դեմ. Զարմանք

Զարմանք

Եթե մինչ այս «Հանրապետություն» կուսակցությանն ընդդիմադիր կամ իշխանությանն այլընտրանք համարելն աբսուրդ էր, ապա այժմ մեղք է: Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու քաղաքագետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորած Վեհարանի դեմ երթին՝ ասել է. «Քարոզարշավից կվերցնեմ թայմաութ եւ կմիանամ Փաշինյանի երթին դեպի Վեհարան»: Պատկերացնո՞ւմ եք Սուրբ քաղաքում քաղաքապետի կամ ավագանու աթոռին հավակնում է մեկը, ով պատրաստ է Փաշինյանի հետ ասպատակել եկեղեցու դեմ: Այդ ինչպե՞ս հասկանանք՝ քարոզարշավը մի կողմ թողած, ավագանու թեկնածուն որոշել է մասնակցել գործող իշխանության կողմից հրահրված՝ ուղիղ եկեղեցու դեմ ուղղված երթի՞ն։ Եվ սա ներկայացվում է որպես «քաղաքացիական դիրքորոշո՞ւմ», թեպետ ակնհայտ է՝ սա ոչ թե քաղաքացիականություն է, այլ՝ սրբապղծությանն ամոթալի հովանավորում։ Եվս մի մանրուք, որը դժվար է անտեսել. այն մարդը, ով հավակնում է քաղաքի կառավարման լծակներին, առաջին իսկ հնարավորության դեպքում քարոզարշավը թողնում է՝ հանուն իշխանական փիառ ակցիայի։ Սա՞ է ընդդիմադիր ուժի տեսլականը տեղական ինքնակառավարման համակարգում։ Ո՞ւմ շահերն է սպասարկում նման պահվածքը՝ Վաղարշապատի բնակիչների՞, թե՞ գործադիր իշխանության։

Դիտարկմանը, որ ընդդիմադիր դաշտում քննադատվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ առաջիկա ընտրություններում խորհրդարան անցնելու ռեալ շանս ունեն հենց «Հայաստան» դաշինքն ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձեւավորվող «Մեր ձեւով» քաղաքական նախաձեռնությունը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տվել է ուշագրավ պատասխան. «Ովքե՞ր են այդ ընդդիմադիրները, եթե կա քաղաքական ուժ, որը նեղվել է եւ կարծում է, որ ինքը այսօր ավելի բարձր ռեյտինգ ունի, քան այս երկու ուժերը, թող խոսի, անուններ տվեք, օդի մեջ խոսելով որեւէ բան չի լինի»։ Փաստորեն, այ էս կարգի է ընկեր Աղվանը կտրվել իրականությունից: Ի դեպ, թերեւս այստեղ տեղին է անդրադառնալ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանի` օրերս բարձրաձայնած նկատառմանը. «Ընդդիմադիր «հին» ուժերը քաղաքական պարտքերի մեջ խրված են: Նրանցից որոշները քաղաքական սնանկներ են, որովհետև ժողովրդից վստահության մեծ վարկ են վերցրել ու մսխել՝ օրինակ 2021-ին: Այս օրերին քաղաքականապես սնանկ «հին» ուժերը ամեն գնով փորձում են իրենց անունը կապել նոր ծագող ուժերի հետ: Օրինակ՝ «Մեր ձեւով»-ի հետ: Այդ առումով նույնիսկ սոցհարցումներ են հորինում, ըստ որոնց` իրենք առաջատար են»:

Իսկ ահա ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ ողջունում է թուրքական ներդրումները Հայաստանում: «Ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարեւանների միջեւ պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաեւ թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք»,- նշել է նա: Այո՛, դուք ճիշտ կարդացիք։ Հենց այդպես էլ ասում է՝ առանց ամաչելու, առանց մի վայրկյան կանգ առնելու՝ հիշելու, թե ով է թափել հայի արյունը, ում ձեռքով են ջարդվել Արցախի քաղաքները, ում բայրաքթարներն են թափվել մեր զինվորների գլխին։ Մի՞թե սա է պետության տնտեսական ռազմավարությունը։ Մի՞թե ժողովուրդը թողնելու է, որ իր հիշողությունը վաճառվի՝ կիլոգրամներով։

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան