«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանը եւս մեկ ամիս կալանքի տակ կլինի միայն «Մեր ձեւով»-ի միտքը հնչեցնելու համար
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անգամ ՀՀ Քննչական կոմիտեն Հակակառուպցիոն դատարանում հայտնվեց փաստի առջեւ: Մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը դատավոր Վահե Դոլմազյանը հիմնավոր չհամարեց, եւ բարերար Սամվել Կարապետյանը մնաց կալանքի տակ՝ միայն կոչ հնչեցնելու դրվագի համար:
Դեռեւս 2 ամիս առաջ Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում չհաղթահարեցին հիմնավոր կասկածի շեմը: Դատավոր Տիգրան Դավթյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ «թալանի» եւ փողերի լվացման մեղադրանքները հանել էր գործից՝ թողնելով միայն նրա արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով» արտահայտության վերաբերյալ մասը:
Փաստացի, Սամվել Կարապետյանը եւս մեկ ամիս, ընդհանուր՝ 5 ամիս կալանքի տակ կլինի միայն արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով»-ի միտքը հնչեցնելու համար»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

