«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կոնստանտին Զատուլին․ Վատ եք ճանաչում Փաշինյանի արդարադատությունը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն իր տելեգրամյան ալիքում գրել էր․ «Այս շաբաթվա սկզբին ի հայտ եկան, օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հովանավորությանբ Իլհամ Ալիևի ևՆիկոլ Փաշինյանի  ստորագրած համաձայնագրի պաշտոնական ծիլերը։ 

Երկուշաբթի, օգոստոսի 11-ին, երկու բարեկամական ԱԳՆ-ները հրապարակեցին իրենց ղեկավարների կողմից նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։ Մինչև «հրապարակումը» ընկած եռօրյա դադարը, ըստ երևույթին, անհրաժեշտ էր ոգևորությունը բարձրացնելու (կամ գուցե Հայաստանի և Ադրբեջանի պետական լեզուներով թարգմանելու համար, քանի որ Սպիտակ տան տերը դրանց չի տիրապետում)։ Հետաքրքիր է, որ համաձայնագրի եզրափակիչ՝ XVII հոդվածում նշվում է, որ «բոլոր օրինակները հավասար ուժ ունեն, իսկ տարաձայնությունների դեպքում առաջնահերթությունը տրվում է անգլերեն տեքստին»։

Ես արդեն մեկնաբանել եմ վաշինգտոնյան բանակցությունների փաստը, որոնք, ըստ ամենայնի, պետք է ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակ բերեն (իրոք` չէ՞, որ չեն տա Գազայի պատերազմի կամ Իրանի ռմբակոծությունների համար)։ Բոլոր գունագեղ խոսքերն ու գույնզգույն ծաղկեփնջերը հասցեատերերին արդեն գտել են, հատկապես՝ անդրկովկասյան երջանկացած հանրապետությունների պալատական մամուլում, հեռուստատեսությամբ ու համացանցում։ Նաև՝ Ռուսաստանի, Իրանի և այլոց հասցեին հնչեցված հրապարակային չարախնդությամբ, թե՝ «քթները սրբեցինք»։ Ռուսաստանում մեր, այդ թվում նաև իմ, արված մեկնաբանությունները խիստ աղավաղված և խեղաթյուրված ներկայացվում են իբր նախանձի և թշնամական մտադրությունների ապացույց։ Մասնավորապես, ըստ հայկական ու ադրբեջանական իշխանությունների համակիրների, ես իբր ասել եմ, թե «Կովկասում կայուն խաղաղությունը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»։ Ինչպես և Երևանի շահերին։

Երբևէ նման բան ոչ միայն չեմ ասել, այլև երբեք այդպես չեմ մտածել։ Ճիշտ հակառակը՝ Ռուսաստանի շահերին, ինչպես կարելի է համոզվել թե՛ Խորհրդային Միության փլուզումից առաջ թե՛ հետո, համապատասխանում է հենց Կովկասում կայուն խաղաղությունը։ Մեր շահերից բխում է խաղաղությունը, և ոչ թե դրա անվան տակ մատուցվող փոխնակը, որի անարդարության սկզբունքով ամբողջական իրագործումը բերում է մի կողմի (Ադրբեջանի ու Թուրքիայի) հավակնությունների բավարրմանը և մյուսի (Հայաստանի)` ազգային արժանապատվության վերջնական կորստին։

Ռուսաստանը տարիներ շարունակ ձգտել է արդար խաղաղության հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հենց խաղաղ ճանապարհով (ի դեպ, Մինսկի խմբի, որին հիմա հայհոյում են, այլ անդամ երկրների հետ միասին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիաի)։ Ադրբեջանն ու Թուրքիան նախընտրեցին պատերազմը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ Ղարաբաղում սեփական ժողովրդին դավաճանելը։ Խորհրդային Միությունում այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու հատուկ վարչական կարգավիճակը երբեք հարցականի տակ չէր դրվում և գոյություն ուներ Ադրբեջանի ԽՀ-ի կազմում՝ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։

Այս ամենը նետվեց աղբանոց, և գլխավոր օգնականն այս ամենում եղավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն անսովոր համեստություն է դրսևորում անգամ այնպիսի մանրուքներում, ինչպես Ղարաբաղի իր հողերից արտաքսված հայ բնակչության ճակատագիրը կամ Բաքվում գերի պահվող ԱՀ նախկին ղեկավարները։ Ավելին՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցում որևէ ճշմարտությունից հրաժարվելը։ Ռուսաստանը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացնելիս երբևէ թույլատրելի չի համարել սակարկել այդ պատմական ճշմարտության հարցում։ Պարոն Փաշինյանը վեր է նման «նախապաշարումներից»։

Այս առիթով ինչպիսի հրճվանք են ապրում նրա հետևորդները՝ «Բաղրամյան 26» ՏԳ ալիքը կամ խորհրդարանում ծեծի ենթարկված, այժմ արդեն ԱԳ նախարար Արա Միրզոյանը։

Այս շաբաթ մենք իմացանք նաև, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը անօրինական է ճանաչել Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Պարզամիտ իդեալիստները շտապեցին շնորհավորել իրար և նրա հարազատներին՝ արդարության հաղթանակի կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Սամվելին ցանկացած պահի կազատեն։ Վատ եք ճանաչում Փաշինյանի արդարադատությունը։ Օգոստոսի 16-ին նշանակված է նոր դատավարություն՝ Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու համար, քանի որ օգոստոսի 17-ին լրանում է առաջին երկամսյա ժամկետը։

Ուռա, ուռա՝ Կովկասում կայուն խաղաղությանը»։

«ՆԿ» քաղաքականության բաժին

Ռուսաստանցի հայտնի գործարար և «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Սարգսի Կարապետյանը ձերբակալվել է Երևանում և երեք ամիս է՝ գտնվում է բանտում, չնայած Վերաքննիչ դատարանը նախկինում նրա կալանքը անօրինական էր ճանաչել։ Նա մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչ անելու մեջ, սակայն նա միայն աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն և հարցազրույցում հայտարարել, որ «իր ձևով» կմասնակցի Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան