«Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել կալանքից և տեղափոխվել Ռուսաստան. Զախարովա
Միջազգային«Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել կալանքից և տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Կարտավիխը ձերբակալվել է Բաքվում՝ խարդախության և «անօրինական ձեռնարկատիրության» կեղծ մեղադրանքներով։ Ձերբակալությունը հստակ քաղաքական դրդապատճառներ ուներ և կապված էր նրա մասնագիտական գործունեության հետ։
Կարտավիխի ազատ արձակումը հերթական ակնարկն է, որ Ալիեւը կտրուկ փոխել է իր կուրսը Մոսկվայի հանդեպ:

