«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սառած հանդիսատես, ուշացած համերգ. ինչ է տեղի ունեցել Գուֆի համերգին

Շոու բիզնես

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում hոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ռուս ռեփեր ԱԼԵՔՍԵՅ ԴՈԼՄԱՏՈՎԻ (ավելի հայտնի է ԳՈՒՖ բեմական կեղծանվամբ) հրաժեշտի համերգը:

Ամեն ինչ սովորական կթվար, եթե չլիներ կրկին հայավարի գցոցին: Բանն այն է, որ հերթական անգամ, կազմակերպիչները թերացել են իրենց գործում եւ հանդիսատեսին թողել անհարմար վիճակում՝ դրսում կանգնած: Նախապես հայտարարված 19:00-ի փոխարեն՝ Համալիրի դռները բացվել են 22:00-ի ժամանակահատվածում: Համերգը նախատեսված է եղել սկսել տեղական ժամանակով՝  21:00-ին, մինչդեռ արտիստը բեմ է բարձրացել 22:00-ից շատ ուշ՝ այն էլ, ըստ ներկաների, ոչ սթափ վիճակում եւ ընդամենը կատարել է մի քանի հայտնի երգ, որոնք ընդանուր առմամբ տեւել են 45 րոպե:

Ըստ ներկաների, Գուֆն անգամ իր երգերը չի կատարել ամբողջությամբ եւ որոշակի տողեր ասելուց հետո՝ բարձրախոսը պահել է հանդիսատեսի ուղղությամբ, ինչն էլ զայրութ է առաջացրել շատերի մոտ:

«Գումար էինք տվել, որ դրսում սառեի՞նք, հետո ինքներս երգեինք, գնայինք տո՞ւն»,- իրենց դժգոհությունն են հայտնել ներկաները:

Բլոգեր Ժաննա Ներսիսյանը սոցցանցերից մեկում տեսահոլովակ է տեղադրել եւ գրել. «Երկու ժամ Համալիրի դռների դիմաց կանգնելուց հետո, այդպես էլ չհաջողվեց ներս մտնել»:

Իսկ մեկ այլ բլոգեր՝ Գոշ Ենոքյանը, նկար էր տեղադրել համալիրի մուտքի մոտից, որտեղ ընկերներով փաթաթված, մրսելով կանգնած են եւ այդպես էլ չեն կարողացել մտնել ներս: Նրանց թվում է նաեւ ռեփեր Դավը: Նրանք հետո՝ պարզապես թողել եւ հեռացել են:

Ստացվում է, որ նմանատիպ դեպքերն այլեւս օրինաչափ է դառնում Համալիրում, հատկապես օտարերկրյա աստղերի հայաստանյան հյուրախաղերի ժամանակ: Իսկ ահա համերգի տոմսերը բոլորովին այլ կինո է իրենից ենթադրում: Նույն տոմսով՝ QR կոդով, ներս են մտնում շատերը: Անգամ ասում են, թե  սոցցանցերում են QR-ների արտահոսք եղել, որպեսզի ցանկացողները անվճար եւ հեշտությամբ մուտք ունենային համերգին:

Ինչպես շատ հարցերում, այնպես էլ համերգ կազմակերպելու, այն ժամանակին մեկնարկելու եւ տոմսերը իրացնելու լուրջ խնդիր ունեն հայ կազմակերպիչները: Բայց ամենից ցավոտը՝ հայ հանդիսատեսի նկատմամբ հերթական անհարգալից մոտեցումն է, որն այդպես էլ չի շտկվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան