«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԿԾԱՂԿԻ, ԵՐԲ ՓՈԽՎԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԻՐ ՈՂՋ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ» . ՖՈՒՏԶԱԼԻ «ԱՎԱՆ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը։ Արդյունքում, մեր հավաքականը 3 միավորով վերջինն է F խմբում։ Հաջորդ տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 13-ին կընդունի հունգարացիներին։

Հայկական ֆուտբոլում տիրող քաոսային, աղետալի, ծանր վիճակի մասին Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Ֆուտզալի «Ավան» ակադեմիայի նախկին նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ։

- Ողջույն, պարոն Ալավերդյան։ Հայկական ֆուտբոլը, ցավոք, գտնվում է շատ աղետալի, ծանր ու քաոսային վիճակում։ Հետաքրքիր է, որն է պատճառը, ու ինչպիսի լուծումներ եք տեսնում Դուք։

- Հիմք չկա, այսօրվա դրությամբ մեր ֆուտբոլի հավաքականում չունենք բարձր մակարդակի ֆուտբոլիստ, թիմային խաղ չկա։ Նոր մարզիչ են բերել ու զբաղվում են ինքնախաբեությամբ։ Չկա բազա, մի 2-3 լավ ֆուտբոլիստներ կան։ Այս վերջին խաղում իռլանդացիների հետ Տիգրան Բարսեղյանը այս անգամ ապացուցեց, որ գալիս է մի պահ, երբ ինքնատիրապետումը դուրս է գալիս։ Ֆուտբոլի մեջ պիտի նախատեսել նման բաներ։ Մեր հավաքականի մոտ դարպասապահը լավ է, որ բարձր կարգի խաղ ցույց տվեց, ու խոշոր հաշվով պարտությունից այս անգամ խուսափեցինք, խայտառակ չեղանք, թե չէ երկրորդ խաղակեսում շատ հնարավոր է, որ 7-8 գոլ բաց թողնեինք։ Մեր երկրում չկա մանկապատանեկան ֆուտբոլ, զարգացած չէ։ Մեծահասակների նման նույն աղետալի վիճակն է նաև պատանիների և երիտասարդների հավաքականներում, նրանք ևս վերջերս խոշոր չափով պարտություններ են կրել։ Ֆեդերացիան ձեռք է առնում իր երկրպագուներին, տոմսերի առումով ևս կա խնդիր, տոմսերը տալիս են վերավաճառողներին։ Ֆեդերացիան շուրջ 7 տարի գլխավորում է Մելիքբեկյանը, սակայն չկա որևէ դրական փոփոխություն։ 7 տարվա մեջ, մի՞թե հնարավոր չէր նոր սերունդ աճեցնել։ Որովհետև զբաղվող չի եղել։ Անընդհատ ձախողում են, մինչև ե՞րբ կարելի է այսպես շարունակվել։ Չեն կառուցվել նաև հարմարավետ մարզադաշտեր, որոնք խոստացել էին։ Անդրադառնամ Վրաստանի ֆուտբոլի հավաքականին, նրանց մոտ խայտառակ վիճակ էր նախկինում, սակայն ֆեդերացիայի նախագահը վերաբերմունք ցուցաբերեց, հիմա արդեն ունեն կայացած հավաքական։ Այնքան աղետալի վիճակում ենք, որ Վրաստանին էլ պարտվեցինք։ Մենք Ռոման Բերեզովսկի ունեինք, լավագույն լեգենդար դարպասապահ, եթե նա խաղար, հիմա չէինք լինի էսպես։ Հիմա ֆեդերացիան նայում է, տեսնի դրսում, արտերկրում ինչ յան ազգանունով հայ ֆուտբոլիստ կա, բերի հավաքական։ Բայց շատերը չեն գալիս ու խաղում են այնտեղ, որտեղ ապրել են ու մեծացել։ Չկան նոր կադրեր։ Հայկական ֆուտբոլը կծաղկի, իր երբեմնի փառքին կհասնի միայն այն դեպքում, երբ փոխվի ֆեդերացիան իր ողջ ղեկավարությամբ, մարզչական շտաբով։

- Շնորհակալություն, պարոն Ալավերդյան մեզ ժամանակ տրամադրելու համար։ Առիթից օգտվելով, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, ամենալավն ու բարին, քաջառողջություն մաղթում։

- Շատ շնորհակալ եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան