Ո՞րը կնախընտրի ԱՄՆ նախագահը՝ «Թրամփի ուղի՞ն», թե՞ «Թրամփ-Պուտինի թունելը»

Վերլուծություն

Երբ Ա­լիե­ւը սկսում է նո­րից զար­գաց­նել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, մտա­վա­խութ­յուն չու­նի՞, որ Թ­րամփն ի­րե­նից կնե­ղա­նա: Ի վեր­ջո, հայ-ադր­բե­ջա­նա­կան «հաշ­տե­ցու­մը» Թ­րամ­փի «խա­ղա­ղութ­յուն­նե­րի» ցան­կում է, նաեւ «Թ­րամ­փի ու­ղի» ան­վա­նումն է միան­շա­նակ շո­յում ԱՄՆ նա­խա­գա­հի լսո­ղութ­յու­նը:

Չ­նա­յած, ինչ­պես ցույց տվեց Գա­զա­յի օ­րի­նա­կը, Թ­րամ­փի կնքած «հա­վեր­ժա­կան խա­ղա­ղութ­յուն­նե­րը» եր­բեմն կա­րող են մի քա­նի օր տե­ւել, եւ ո­չինչ, չի նե­ղա­նում: «Թ­րամ­փի ու­ղին» էլ, ի վեր­ջո, Նո­բել­յան մրցա­նակ չէ, որ նե­ղա­նա: Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ նա­խա­գա­հի հա­մար կա­րող է ի հայտ գալ շատ ա­վե­լի դա­րա­կազ­միկ մի­ջազ­գա­յին եր­թու­ղի իր պատ­վին ան­վա­նե­լու ա­ռիթ, եւ այդ բար­ձունք­նե­րից փոք­րիկ «Թ­րամ­փի ու­ղին» նույ­նիսկ չի էլ ե­րե­ւում:

Այս­պի­սով, շա­րու­նա­կենք հե­տե­ւել, թե դե­պի ո՞ւր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ար­դեն կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ այս ամս­վա վեր­ջին Պու­տինն ու Թ­րամ­փը կու­նե­նան երկ­րորդ գա­գա­թաժո­ղո­վը Բու­դա­պեշ­տում: Տա­րաբ­նույթ փոր­ձա­գի­տա­կան քննար­կում­ներ կան նա­ւե, թե այն ինչ ուղղ­վա­ծութ­յուն է ու­նե­նա­լու: Ա­վե­լի կոնկ­րետ` ինչ լու­ծում­ներ կա­րող են լի­նել տե­սա­նե­լի թիվ 1 հար­ցով՝ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված: Այս­պես, թեեւ ԱՄՆ նա­խա­գա­հը նաեւ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, թե Դոն­բա­սը Ռու­սաս­տա­նին հանձ­նե­լու պա­հանջ Զե­լենս­կու ա­ռաջ չի դրել՝ նրա հետ վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ, բայց դե մեկ ան­գամ չէ, որ Թ­րամփն իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում կտրուկ շրջա­դար­ձի է գնա­ցել: Ա­ռա­վել եւս, երբ նրա հա­ջորդ հայ­տա­րա­րութ­յու­նը, թե ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պետք է կանգ­նեց­նել հենց ներ­կա­յիս դիր­քե­րում, որ­տեղ կող­մե­րը գտնվում են, Մոսկ­վան քա­նիցս բա­ցա­ռել է: Այ­սինքն, ե­թե Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի մո­տե­ցում­ներն ի­րա­կա­նում էլ այդ­քան կտրուկ տար­բեր­վեին ի­րա­րից, հա­զիվ թե Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման մա­սին խո­սակ­ցութ­յուն լի­ներ:

Մ­յուս կող­մից էլ, Զե­լենս­կին է մե­կը մյու­սի հե­տե­ւից հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նում, թե ոչ մի հող էլ չեմ տա, հե­տո, թե պատ­րաստ եմ բա­նակ­ցել, ինձ էլ կան­չեք Բու­դա­պեշտ եւ այլն: Իսկ դա նշա­նա­կում է, որ ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Մոսկ­վան եւ Վա­շինգ­տոնն ու­նեն, եւ հի­մա պետք է խո­սեն դե­տալ­նե­րից:

­Բայց ա­հա, այս ընդ­հան­րա­կան ֆո­նին մեկ հե­տաքր­քիր թե­մա վե­րա­դար­ձավ օ­րա­կարգ, ո­րը հարց է ա­ռա­ջաց­նում, թե ի­րա­կա­նում այդ գա­գա­թա­ժո­ղո­վում ուկ­րաի­նա­կան թե­մա՞ն է լի­նե­լու հիմ­նա­կա­նը: Այս­պես, Զե­լենս­կու՝ Վա­շինգ­տոն մեկ­նե­լու շե­մին հան­կարծ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Կի­րիլ Դ­միտ­րի­եւը խո­սել է Բե­րին­գի նե­ղու­ցով Ռու­սաս­տա­նը եւ Ալ­յաս­կան կա­պող թու­նե­լի կա­ռուց­ման հե­ռան­կար­նե­րի մա­սին: Ա­վե­լին, նաեւ տեխ­նի­կա­կան ման­րա­մաս­նե­րով, որն այն միտքն է ա­ռաջ բե­րում, որ թե­ման ակ­տի­վո­րեն քննարկ­վում է: Ա­վե­լին, Դ­միտ­րիե­ւը խո­սեց նաեւ այն մա­սին, որ այդ թու­նե­լը, ո­րը կա­ռուց­վե­լու դեպ­քում կդառ­նա մարդ­կութ­յան պատ­մութ­յան մեջ բա­ցա­ռիկ կա­ռույց, կու­նե­նա «Պու­տին-Թ­րամ­փի թու­նել» ան­վա­նու­մը, ո­րը, ի­հար­կե, տասն­յակ Նո­բել­յան մրցա­նա­կի ար­ժեք ու­նի:

Դ­րա­նի՞ց էր ո­գե­ւոր­ված Թ­րամ­փը, թե՞ այլ պատ­ճա­ռով, բայց այն, որ ԱՄՆ նա­խա­գահն այդ թե­ման զար­գաց­րեց Զե­լենս­կու հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ի­հար­կե, պա­տա­հա­կան բան չի կա­րող լի­նել: Ա­ռա­վել եւս, որ միան­գա­մայն դրա­կան խո­սե­լով այդ մա­սին, նա անս­պա­սե­լիո­րեն նա­ւե Զե­լենս­կուց կար­ծիք հարց­րեց, ով բա­վա­կա­նին կո­պիտ քա­ղա­քա­կան սխալ թույլ տվեց՝ ա­սե­լով, թե դա վատ գա­ղա­փար է:

Ու ան­մի­ջա­պես էլ նորից թե­մա­յին անդ­րա­դար­ձավ Դ­միտ­րիե­ւը՝ հայտ­նե­լով, որ ար­դեն մոտ վեց ա­միս այդ ուղ­ղութ­յամբ կան տեխ­նի­կա­կան աշ­խա­տանք­ներ, այդ թվում՝ պատ­րաստ­վում է Ռու­սաս­տան-Ալ­յաս­կա թու­նե­լի նա­խագ­ծի տեխ­նի­կա-տնտե­սա­կան հիմ­նա­վո­րու­մը:

­Դեռ Ալ­յաս­կա­յում Պու­տին-Թ­րամփ ա­ռա­ջին գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ա­ռիթ ու­նե­ցել ենք են­թադ­րութ­յուն ներ­կա­յաց­նել, որ հան­դիպ­ման մի մեծ մա­սը նվիր­ված է ե­ղել ռուս-ա­մե­րիկ­յան հնա­րա­վոր տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը, այդ թվում՝ ՌԴ-ԱՄՆ եր­կաթ­ո­ւղու եւ Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին մի­ջանց­քի հար­ցե­րին՝ Սա­ռուց­յալ օվ­կիա­նո­սում հսկա­յա­կան բնա­կան ռե­սուրս­նե­րի շա­հա­գործ­ման հար­ցե­րի հետ մեկ­տեղ (https://iravunk.com/?p=320440&l=am): Շատ չան­ցած, մի­ջու­կա­յին ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Պու­տի­նը նման մեկ հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց. «Ռու­սաս­տա­նը քննար­կում է ԱՄՆ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յու­նը Արկ­տի­կա­յում եւ Ալ­յաս­կա­յում»: Իսկ դա, ակն­հայ­տո­րեն, նույն թե­մա­յի մեջ է: Ու հի­մա, երբ նման հնչե­ղութ­յուն է տրվում այդ թե­մա­յին, ա­պա կա­րե­լի է են­թադ­րել, որ ինչ­պես թու­նե­լի, Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին եր­թու­ղու, այն­պես էլ՝ հյու­սի­սա­յին գո­տու ռե­սուրս­նե­րի հար­ցը նաեւ այս հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի օ­րա­կար­գը չի շրջան­ցի: Վեր­ջին հաշ­վով, երբ Թ­րամ­փը հարկ է հա­մա­րում այդ մա­սին հարց տալ նաեւ Զե­լենս­կուն, դա ա­վե­լի շատ այս «տո­ղա­տա­կա­յին» տեսքն ու­նի՝ պետք է ա­րագ վեր­ջաց­նել ուկ­րաի­նա­կան խնդի­րը, շատ ա­վե­լի լուրջ հար­ցեր, ան­նա­խա­դեպ մասշ­տա­բի ծրագ­րեր կան օ­րա­կար­գում:

Բ­նա­կան է, որ նման մասշ­տա­բի ծրագ­րե­րից նաեւ Չի­նաս­տա­նը չի կա­րող դուրս մնալ: Այս ի­մաս­տով հի­շեց­նենք, որ նախ­նա­կան փոր­ձար­կում չի­նա­ցի­ներն ար­դեն ա­րել են՝ Հ­յու­սի­սա­յին ծո­վա­յին եր­թու­ղով չի­նա­կան նա­վը 20 օ­րում հա­սավ Բ­րի­տա­նիա, երբ Հա­րա­վա­յին ու­ղին պա­հան­ջում է առն­վազն 40-45 օր:

 Ի­հար­կե, Բե­րին­գի նե­ղու­ցով թու­նե­լի կա­ռուց­ման եւ Հ­յու­սի­սա­յին եր­թու­ղու շա­հա­գործ­ման այլ փոր­ձեր եւս ե­ղել են: Այդ թվում՝ 1960-ա­կան­նե­րին, 70-ա­կան­նե­րին: Սա­կայն այն ժա­մա­նակ­վա տեխ­նո­լո­գիա­կան մա­կար­դա­կի եւ պա­հանջ­վող մեծ ծախ­սե­րի պա­րա­գա­յում գե­րիշ­խող էր դառնում քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նը: Ներ­կա փու­լում, դա­տե­լով Դ­միտ­րիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նից, պա­հանջ­վում է ըն­դա­մե­նը 8 մի­լիարդ՝ թու­նե­լի հա­մար: Այն ռու­սա­կան, ա­մե­րիկ­յան եւ չի­նա­կան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գե­րին հասց­նե­լը դեռ «հում» վի­ճա­կում գնա­հատ­վում է 50-100 մի­լիարդ դո­լա­րի կար­գի, ո­րը եւս ար­տա­ռոց մե­ծութ­յուն չէ: Բա­ցի այդ, հա­մաշ­խար­հա­յին ռե­սուրս­նե­րի էա­կան կրճա­տու­մը նաեւ ա­ռա­ջին պլան է բե­րում Հ­յու­սի­սա­յին օվ­կիա­նո­սի պա­շար­նե­րի շա­հա­գործ­ման թե­ման, եւ այլն: Այ­սինքն, տնտե­սա­կան ի­րո­ղութ­յուն­ներն ար­դեն կա­րող են գե­րա­կա դառ­նալ քա­ղա­քա­կա­նի հա­մե­մատ:

­Վեր­ջա­պես, ինչ­քան էլ Պու­տի­նի ան­վան հետ միա­ժա­մա­նակ, բայց Թ­րամ­փի հա­մար, ի­հար­կե, Նո­բել­յան մրցա­նա­կից էլ մեծ ե­րա­զանք կա­րող է լի­նել իր ան­վամբ դա­րա­կազ­միկ, Ա­մե­րի­կան Եվ­րա­սիա­յին միաց­նող ճա­նա­պարհ ու­նե­նա­լը: Ու, կրկնենք, այդ բարձ­րութ­յու­նից «Թ­րամ­փի ու­ղին» շատ խղճուկ տեսք է ստա­նում: Ի դեպ, նաե­ւ տնտե­սա­կան ի­մաս­տով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում