Ստեփա՛ն, ի՞նչ իշխանությունով ես պատարագներ անելու. Արմինե Սնդոյան

Թեմա

«Այսօր նախկին Տեր Արամը (ավազանի անունով` Ստեփան Ասատրյան) կարգալույծ եղավ։ Դա եղել է իր ընտրությունը։ Այս օրվան հասնելու համար նա անցավ երկար ու դժվար ճանապարհ։ Գիտակցաբար հարամել շատ դժվար է ցանկացած մարդու համար։ Բայց Ստեփանն այդպես էլ խելքի չեկավ, չնայած՝ մեր այդքան աղոթքներին եւ հոգևոր դասի հորդորներին։ Նա նախընտրեց դավաճանել իր սկզբունքները, մատնել եւ ուրանալ իր հոգևոր հայրերին եւ եղբայրներին։

Ստեփա՛ն, դու վաղուց ես շեղվել իրական հոգևոր կյանքից։ Շեղվեցիր այն ժամանակ, երբ լավ գիտակցելով, որ իշխանության կողմից ստեղծված հակաեկեղեցական, Աստծո խոսքից եւ պատգամից շեղված «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» շարժման անդամներին ընդունեցիր քո «տուն»։Դու չփորձեցիր նրանց բուժել, այլ եղար այնքան թույլ, որ նրանք քեզ շեղեցին։ Դու շեղվեցիր այն ժամանակ, երբ Հովհանավանքի մանկապարտեզի տնօրենը սկսեց քեզ ուղություն տալ։ Այդ տնօրենին կհարցնես՝ իր եղբայրը, ի՞նչ կապ ունի «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման հետ։

Չնայած քո անհնազանդությանը՝ եկեղեցին մնաց իր կարգի մեջ եւ տվեց քեզ հնարավորություն դարձի գալու ,բայց դու ընտրեցիր խայտառակության ու կործանման ճանապարհը, մինչդեռ կարող էիր անառակ որդու ճակատագրին արժանանայիր եւ նախկինից ավելի մեծ հարգանքի ու ջերմության արժանանայիր։ Իսկ այսօր քեզ կարգալույծ անելուց հետո, երբ դու իբր չես հանձնվում եւ հրավիրում ես մարդկանց պատարաքների, դու դրանով ավելի քան հաստատեցիր, որ՝ այո՛, քեզ գնել է վարչապետը։ Այլապես դու հակասում ես քո ընդհանրապես նախկին հոգևորական լինելդ։

Դու՝ Ստեփան Ասատրյան, ի՞նչ իշխանությունով ես պատարագներ անելու, ի՞նչ իշխանությունով ես պսակադրության եւ հոգու հանգստության կարգեր անելու։ Վարչապետի ուզածն էլ հենց դա է, որ անգամ աշխարիկն ու աղանդավորը կամ այլ դավանանքի մեկն ունենա հնարավորություն հայկական վանքերում պատարագ եւ կարգ կատարելու։ Ավելի պարզ հնարավոր չէր լինի ապացուցել, որ դու շեղվել ես վաղուց իրական հոգևոր ճանապարհից, այլապես որպես աշխարհիկ չէիր հրավիրի պատարաքի։

Իսկ աշխարհիկն իրավունք ունի՞ մոտենալ սրբալույս մյուռոնին եւ մկրտության կարգ անի։ Չնայած, որ դու վաղուց ես պղծել մկրտության մյուռոնը, երբ տիկնիկին փորձեցիր դրոշմել։ Քեզ համար անգամ սուրբ ավետարանը վաղուց արժեք չունի եւ դու այն կարող ես տալ երեխայի ձեռքին զբաղեցնելու համար։ Այն դեպքում, որ հոգևորականը խորանում ձեռքերը լվանում է եւ նոր է մոտենում Սուրբ Ավետարանին։

Լավ է, որ քո տրամադրության տակ այլ սուրբ մասունքներ չեն եղել, օրինակ, ձեռքի տեսքով, թե չէ կտայիր դրանով սայլակի վրա նստած մեկը մեջքը կքորեր, հետո վարչապետից սովորած մանիպուլյացիա կանեիր ու կասեիր, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հիվանդ մարդ է, ձեռքը լավ չէր աշխատում, Հիսուս Քրիստոսն էլ թույլ էր տալիս, որ իրեն դիպչեն հիվանդները», - գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում