Ինչու հանկարծ Նիկոլն այսքան ջերմ կաթոլիկասեր դարձավ

Վերլուծություն

Այս­պի­սով, Հա­յաս­տա­նում գնա­լով միայն ծաղ­կում է ապ­րում իշ­խա­նութ­յուն­նե­րի հրա­հան­գած ոս­տի­կա­նա­կան «բեսպ­րե­դե­լը»: Իսկ այն հար­ձա­կում­նե­րը, ո­րոնք այ­սօր ի­րա­կա­նաց­վում են Հայ ե­կե­ղե­ցու դեմ, ե­րե­ւի մոն­ղոլ-թա­թար­նե­րի կամ թուրք ցե­ղաս­պան­նե­րի ժա­մա­նակ­նե­րի հա­լա­ծանք­նե­րի հետ կա­րե­լի է հա­մե­մա­տել: Բայց փո­խա­րե­նը, «լու­սա­վոր Եվ­րո­պա­յի» հա­յաս­տան­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ տա­րաբ­նույթ դես­պան­նե­րը, դրսի փո­ղե­րով գոր­ծող «ի­րա­վա­պաշտ­պան­նե­րը» եւ այդ կոն­տին­գեն­տի մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծպտուն ան­գամ չեն հա­նում:

ԲԱ Ո՞ՒՐ ԵՆ ԵՎՐԱԴԵՍՊԱՆՆԵՐԸ

­Թե ինչ­պես ի­րենց կճղեր ԵՄ-ի, ա­րեւմտ­յան երկր­նե­րի դես­պան­ներն ու «ի­րա­վա­պաշտ­պան­ներ» կոչ­ված «ոհ­մա­կը», ե­թե հան­կարծ սրա գո­նե չնչին մասն ի­րենց թույլ տա­յին «հան­ցա­վոր նախ­կին­նե­րը», դժվար չէ պատ­կե­րաց­նել: Իսկ հի­մա ին­չո՞ւ աղմ­կեն, ի­րենց Նի­կոլն է, բա չստեղ­ծի Հա­յաս­տա­նը բո­լոր ար­մատ­նե­րից կտրող «չոր­րորդ հան­րա­պե­տութ­յու­նը»: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ Նի­կո­լից էլ ա­ռաջ «չոր­րորդ հան­րա­պե­տութ­յան» մա­սին խո­սում էր բրի­տա­նահ­պա­տակ, Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի ա­թո­ռին որ­պես ա­կան նստեց­ված ոմն Ար­մեն Սարգս­յա­նը: Ու ար­դեն այդ պա­հից էր հաս­կա­նա­լի, թե բրի­տա­նա­կան եւ մյուս ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան ծրագ­րե­րով Հա­յաս­տա­նին ինչ դեր է հատ­կաց­ված:

Ա­հա այս ֆո­նին այն, որ Հա­յաս­տա­նի դա­սա­կան կեր­պա­րի վեր­ջին պատ­վար է մնում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, հաս­կա­նա­լի է դարձ­նում, թե գոր­ծող իշ­խա­նութ­յուն­ներն ին­չու են ի­րա­կա­նաց­րել այս ար­շա­վան­քը: Ա­ռա­վել եւս, որ նա­խօ­րեին կա­թո­լի­կա­կան հա­ղոր­դակ­ցութ­յուն ըն­դու­նած Նի­կո­լը դրա­նով ար­դեն իսկ ի ցույց դրեց, որ իր բո­լոր այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե Հայ ե­կե­ղե­ցու հե­տե­ւորդ է եւ ա­մեն բան ա­նում է «Ե­կե­ղե­ցին մաք­րե­լու» հա­մար, սո­վո­րա­կան «աֆ­յո­րա­յից» այն կողմ չեն անց­նում:

­Բայց գանք այս կող­մից: Հ­ռո­մի պա­պի աչ­քի ա­ռաջ կա­թո­լի­կա­կան հա­ղոր­դակ­ցութ­յուն ըն­դու­նե­լը, ըստ էութ­յան, շատ ա­վե­լի նման է հա­վա­տար­մութ­յան եր­դում տա­լուն: Կամ առն­վազն դա նման ակ­նարկ է՝ Պապ ջան, տես, թե ինչ­քան եմ սի­րում ու հար­գում կա­թո­լի­կութ­յու­նը: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի վա­տի­կան­յան այ­ցը հա­մեմ­վեց Տանն Կի­լի­կիո Կա­թո­ղի­կե Հա­յոց Կա­թո­ղի­կոս-­Պատ­րիարք Ա­մե­նա­պա­տիվ եւ Գե­րեր­ջա­նիկ Տեր Տեր Ռա­ֆա­յել Պետ­րոս ԻԱ (21-րդ) Մի­նաս­յա­նի եւ հայ կա­թո­լիկ հա­մայն­քի այլ կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ջերմ հան­դի­պում­նե­րով: (­Տես­նես Նի­կո­լը Ռա­ֆա­յել Պետ­րոս Մի­նաս­յա­նի կու­սակ­րո­նութ­յան հար­ցե­րը պար­զե՞լ էր, որ այդ­պես ջերմ-ջերմ հան­դի­պում էր հե­տը):

Եվ ա­հա, այս ընդգծ­ված կա­թո­լի­կա­մե­տութ­յանն էլ հա­ջոր­դեց Պա­պի՝ Լ­եւոն XIV-ի հետ հան­դի­պու­մը: Թե կոնկ­րետ ին­չից են խո­սել, բնա­կան է, որ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րում միայն «սվաղ­ված» ար­տա­հայ­տութ­յուն­ներ են: Բայց կա­րե­լի է կռա­հել, թե Փա­շին­յա­նը Պա­պից ինչ ակն­կա­լիք­ներ ու­նի:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Այս­պես, վե­րա­դառ­նանք Հա­յաս­տա­նում ա­րեւմտ­յան դես­պան­նե­րի ներ­կա­յիս «հույժ ժո­ղովր­դա­վար» լռութ­յա­նը: Այն, որ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը պատ­րաստ են ա­ջակ­ցել Նի­կո­լին ա­մեն հար­ցում, նոր բան չէ: Բայց նրանց ներ­կա­յիս լռութ­յունն այս պա­հին կար­ծես թե ա­ռա­վե­լա­գույնն է, ո­րով կա­րող են օգ­նել Նի­կո­լին: Եվ­րո­պան ակն­հայ­տո­րեն չու­նի այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կշի­ռը, որն ու­ներ թե­կու­զեւ մեկ տա­րի ա­ռաջ: Խոս­քը նաեւ եվ­րա­լի­դե­րի՝ Բ­րի­տա­նիա­յի մա­սին է, որ­տեղ ներ­կա­յումս ծանր խմո­րում­ներ են: Հիմ­նա­կան «հար­ցեր լու­ծո­ղի»` MI-6-ի ղե­կա­վար եւ այս հատ­վա­ծում հիմ­նա­կան քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­ներն ա­ռաջ տա­նող Ռի­չարդ Մու­րին էլ փո­խել են եր­բեմ­նի նա­ցիս­տի թոռ­նու­հիով, ով ա­վե­լի շատ ու­նի, այս­պես ա­սենք, չի­նա­կան ուղ­ղութ­յամբ կողմ­նո­րոշ­ման հա­կում: Գու­մա­րած, Բ­րի­տա­նիա­յի ղե­կա­վար Ս­թար­մերն այն խայ­տա­ռա­կո­րեն ցածր վար­կա­նի­շին է հա­սել, որ Թ­րամփն ի­րեն թույլ է տա­լիս՝ մա­տի շար­ժու­մով մոտ կան­չել բրի­տա­նա­կան վար­չա­պե­տին, ով «մանթ­րաժ» վի­ճա­կով, բայց հի­մար ժպի­տը դեմ­քին վա­զում է հրա­մա­նը կա­տա­րե­լու: Հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ եր­բեմ­նի կու­րա­տոր Մակ­րո­նի մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է. նա նույ­նիսկ կա­ռա­վա­րութ­յուն չի կա­րո­ղա­նում ձե­ւա­վո­րել: Իսկ փաս­տը, որ օ­րը ցե­րե­կով թա­լա­նե­ցին Լուվ­րը, ե­կավ ա­վե­լորդ ան­գամ հու­շե­լու, թե ինչ կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի է հա­սել եր­բեմ­նի փա­ռա­պանծ Ֆ­րան­սիան: Պա­կաս վատ վի­ճա­կում չէ Մեր­ցը: Եվ­րա­լի­դեր Ուր­սու­լան զբաղ­ված է սե­փա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը ծած­կե­լու հա­մառ փոր­ձե­րով, թեեւ մե­կը մյու­սի հե­տե­ւից բախ­վում է նո­րա­նոր մե­ղադ­րանք­նե­րի եւ հաս­տատ Հա­յաս­տա­նով զբաղ­վե­լու ժա­մա­նակ չու­նի: Մի աղջ­նակ էլ կա, ով ներ­կա­յա­նում է, որ­պես Եվ­րո­պա­յի արտ­գործ­նա­խա­րար. սա էլ այն­քան է վարժ­վել մտքին, որ ի­րեն բո­լո­րը հի­մար են հա­մա­րում, որ նման մե­ղադ­րանք­նե­րին ար­դեն ժպի­տով է պա­տաս­խա­նում:

­Կարճ ա­սած, ինչ­պես Նի­կո­լի եվ­րո­պա­կան կուր­սը, այն­պես էլ այդ կուր­սի հետ կապ­ված հույ­սե­րը՝ դրա քա­րոզ­չա­կան է­ֆեկտն ու սպաս­վող քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յունն աչ­քի ա­ռաջ զրո­յա­նում են: Ու այն­պի­սի ա­րա­գութ­յամբ, որ ար­դեն սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին «Եվ­րո­պա ենք գնում» քա­րոզ­չութ­յան հաշ­վին հա­զիվ թե հնա­րա­վոր լի­նի ռեալ դի­վի­դենտ­ներ քա­ղել: Ան­գամ«գրան­տա­կե­րա­կան» ուղ­ղութ­յամբ Եվ­րո­պան ար­դեն ոչ մի է­ֆեկտ չու­նի: USAID-ի փո­խա­րեն, որ­պես գլո­բա­լիս­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման աղբ­յուր ստեղծ­ված «Erasmus+»-ը Հա­յաս­տա­նի հա­մար ըն­դա­մե­նը մեկ փոք­րիկ ծրա­գիր է նա­խա­տե­սել, այն էլ՝ Վ­րաս­տա­նին կցված:

Ինչ վե­րա­բե­րում է ա­մե­րիկ­յան փո­ղե­րին, ա­պա այս­տե­ղից պե­տա­կան հատ­կա­ցում­նե­րը վա­ղուց են կանգ­նեց­վել: Գ­լո­բա­լիս­տա­կան փո­ղե­րի մա­սով եւս խնդիր­ներ կան: Այս­պես, նա­խօ­րեին կա­լան­քի տակ վերց­վեց գլո­բա­լիս­տա­կան կար­կա­ռուն գոր­ծիչ­նե­րից մե­կը՝ Ջոն Բոլ­թո­նը: Իսկ դա գա­լիս է հու­շե­լու, որ Սո­րո­սին, նրա որ­դուն եւ այլ կար­կա­ռուն սո­րո­սա­ծին­նե­րին ուղղ­ված Թ­րամ­փի մե­ղադ­րանք­նե­րը եւս մեր­կա­պա­րա­նոց չեն: Այ­սինքն, ե­թե այս պա­հին սո­րո­սա­կան խո­ղո­վակ­նե­րով դեռ ո­րոշ փոքր մի­ջոց­ներ գա­լիս են, ա­պա վա­ղը այդ «բա­րա­կած ա­ռուն» եւս, ըստ ա­մե­նայ­նի, վերջ­նա­կա­նա­պես կտրվե­լու է: Ու ա­սել, թե հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը, ե­թե մնան ա­ռանց փո­ղի եւ կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան­նե­րի, ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ կնետ­վեն Նի­կո­լի հա­մար քյալ­լա տա­լու, միամ­տութ­յուն կլի­ներ:

­Միր­զո­յան Ա­րոն, մի­գու­ցե ճա­րա­հատ­յալ, հան­դի­պեց Մոլ­դո­վա­յի փոխ­վար­չա­պետ, ԱԳ նա­խա­րար Մի­խայ Պոպ­շո­յի հետ։ «Մի­խայ Պոպ­շո­յը ներ­կա­յաց­րել է Մոլ­դո­վա­յում ընտ­րութ­յուն­նե­րի փոր­ձա­ռութ­յու­նը»,- աս­վում է պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յան մեջ: Բայց ե­թե Նի­կո­լը մտա­ծում է, որ գո­նե մոլ­դո­վա­կան իշ­խա­նա­գո­ղութ­յան փոր­ձը կկա­րո­ղա­նա օգ­տա­գոր­ծել, լավ միտք չէ: Դ­րա հա­մար պետք է կա­րո­ղա­նա Եվ­րո­պա­յում մի քա­նի հար­յուր ընտ­րա­տե­ղա­մաս բա­ցել, մի կես մի­լիոն ՀՀ քա­ղա­քա­ցի այն­տեղ գտնել եւ ու­ղար­կել ընտ­րութ­յան, նաեւ զու­գա­հե­ռա­բար Ռու­սաս­տա­նում թող­նե­լով մեկ-եր­կու ընտ­րա­տե­ղա­մաս: Բայց ե­թե ան­գամ այդ կես մի­լիոն ՀՀ քա­ղա­քա­ցուն գտնի, մեկ է, եվ­րո­պա­հա­յերն էլ, մյուս բո­լո­րի պես, ծայ­րա­հեղ «ջերմ սեր» ու­նեն Նի­կո­լի հան­դեպ:

­Կարճ ա­սած, որ ա­մե­նավճ­ռա­կան պա­հին կկա­րո­ղա­նա Ա­րեւ­մուտ­քից ա­մե­նավճ­ռա­կան ա­ջակ­ցութ­յու­նը ստա­նալ, քիչ ի­րա­տե­սա­կան տեսք ու­նի: Հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի տես­քով, ի­հար­կե. ա­մե­նա­ջեր­մե­ռանդ ա­ջակ­ցութ­յան խոս­քե­րը կստա­նա: Միայն թե, այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը կու­նե­նան ու­ղիղ 0 է­ֆեկտ:

«ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ» ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՊԵ՞ՏՔ Է

Ն­ման է, որ Նի­կո­լի հա­մար մի պահ հույ­սի շող դար­ձավ Թ­րամ­փը: Միայն թե «խա­ղա­ղութ­յուն» կոչ­ված այն քա­րոզ­չա­կան է­ֆեկ­տը, ո­րը կա­րո­ղա­ցավ քա­ղել Վա­շինգ­տո­նի գոր­ծըն­թա­ցից, ար­դեն սպառ­վում է: «Թ­րամ­փի ու­ղուց» դեռ ձայն ու ծպտուն չկա ու ե՞րբ կլի­նի կամ, առ­հա­սա­րակ, կլի­նի՞: Վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ էլ տե­սախ­ցիկ­նե­րը ֆիք­սե­ցին այն խայ­տա­ռա­կութ­յու­նը, թե ինչ­պես էր Նի­կո­լը պտտվում Թ­րամ­փի շուրջ՝ նրան մո­տե­նա­լու հնա­րա­վո­րութ­յան հա­մար՝ բախ­վե­լով միայն ան­տար­բե­րութ­յան… Չէ, Թ­րամ­փի հետ հույ­սեր կա­պե­լը, ինչ­պես ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի, պա­րապ զբաղ­մունք է:

­Նույ­նը կա­րե­լի է ա­սել Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին: Հեյ­դա­րո­վիչն ա­ռանց այդ էլ, ան­գամ Թ­րամ­փի դու­ռը հաս­նե­լով, չստո­րագ­րեց այն: Իսկ ա­հա հի­մա ակ­տի­վո­րեն գոր­ծակ­ցում է Մոսկ­վա­յի հետ, եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» հայտն­վել է մո­տա­վո­րա­պես այն վի­ճա­կում, ո­րում էր, ա­սենք, ան­ցած տա­րի այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Ընդ ո­րում` ա­սել, թե հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին Ա­լիե­ւը կգնա կտրուկ շրջա­դար­ձի եւ, հա­նուն Նի­կո­լին պա­հե­լու ցան­կութ­յան, կստո­րագ­րի այդ փաս­տա­թուղ­թը, այս պա­հին քիչ հա­վա­նա­կան է թվում: Այն ի­մաս­տով, որ Ա­լիեւն ար­դեն ի­րեն հրա­պա­րա­կավ կաշ­կան­դել է Սահ­մա­նադ­րութ­յան մա­սին իր պա­հան­ջով: Գու­մա­րած, նա գործ­նա­կա­նում ստա­ցել է այն, ին­չը կա­րող էր, եւ մնա­ցա­ծը՝ մի­ջանցք, եր­կա­թու­ղի ու նման բա­ներ, ի­րա­կա­նում ար­դեն ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լից կախ­ված չեն: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի հա­մար առն­վազն ռիս­կա­յին սցե­նար կդառ­նար, որ նստի եւ սպա­սի Հեյ­դա­րո­վի­չի այդ «փո­խանց­մա­նը». բա որ ա­մե­նա­վեր­ջին պա­հին մի բա՞ն փոխ­վեց, երբ ար­դեն ժա­մա­նակ չես ու­նե­նա, որ կա­րո­ղա­նաս ուղ­ղել:

Ա­հա այս ընդ­հան­րա­կան վի­ճա­կում Հ­ռո­մի պա­պի աչ­քի ա­ռաջ կա­թո­լի­կա­կան ուղղ­վա­ծութ­յան «խա­ղեր տա­լը» ա­վե­լի նման է Լ­եւոն XIV-ից ա­ջակ­ցութ­յուն ստա­նա­լու փոր­ձի: Ի՞նչ կա, որ, վեր­ջին հաշ­վով Վա­տի­կա­նը դա­րեր շա­րու­նակ փոր­ձում է ողջ Հա­յոց ե­կե­ղե­ցին վե­րա­ծել կա­թո­լի­կա­կա­նի: Կա­րե­լի է, չէ՞, օ­րի­նակ, ա­ռա­ջար­կել, թե Հա­յոց կա­թո­ղի­կո­սին կնստեց­նենք, Հայ ե­կե­ղե­ցին կտա­նենք սուր ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րի, եւ ի՞նչ է ե­ղել, թող հայ կա­թո­լիկ­նե­րը դիր­քերն ամ­րապն­դեն: Ի վեր­ջո, Հա­յոց ա­վան­դա­կան ե­կե­ղե­ցին պե՞տք է «չորր­րոդ հան­րա­պե­տութ­յու­նում» նո­րաց­վի: Ֆան­տաս­տի՞կ վար­կած է. չէ, ներ­կա Հա­յաս­տա­նում ժա­մա­նա­կին ա­մե­նաան­հա­վա­նա­կան թվա­ցող սցե­նար­ներն ան­գամ կա­րող են ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում