Պուտին-Թրամփ եվ Սի-Թրամփ հանդիպումները կլինե՞ն

Վերլուծություն

­Շատ փոր­ձա­գետ­ներ այն մտքին են, թե ներ­կա­յիս գլո­բալ ծայ­րա­հե­ղութ­յուն­նե­րի հան­գու­ցա­կետ կա­րող է դառ­նալ Բու­դա­պեշ­տում սպաս­վող Պու­տին-Թ­րամփ հան­դի­պու­մը: Մի­գու­ցե, ըստ այդմ էլ, թե­րեւս պա­տա­հա­կան չեն թվում, որ գլո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­նե­րը սկսել են ակ­տիվ քա­րո­զար­շավ, թե այդ հան­դի­պու­մը հե­տաձգ­վում է: Օ­րի­նակ, CNN-ի պնդմամբ, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը լավ չի ըն­թա­ցել, ո­րը հե­տաձ­գում է ինչ­պես Լավ­րո­վի ու Ռու­բի­նո­յի, այն­պես էլ՝ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը։ Ընդ ո­րում, նույն աղբ­յուր­ներն ա­վե­լի վաղ պնդում էին, թե Թ­րամփն ու Պու­տի­նը հան­դի­պե­լու են հոկ­տեմ­բե­րի 30-ին կամ 31-ին, այ­սինքն, ե­թե այդ օ­րե­րին հան­դի­պում չլի­նի, ա­պա եւս մեկ քա­րոզ­չա­կան շոու հաս­տատ կսար­քեն:

­Բայց ա­հա, Ս­պի­տակ տու­նը ներ­կա­յաց­րեց ա­ռա­ջի­կա օ­րե­րին նա­խա­գա­հի գրա­ֆի­կը, որն ար­դեն իսկ բա­ցա­ռում է հոկ­տեմ­բե­րի 30-ին կամ 31-ին հան­դի­պու­մը Պու­տի­նի հետ: Ար­դեն վա­ղուց կազմ­ված ծրագ­րով Թ­րամ­փը հոկ­տեմ­բե­րի 26-ին կմեկ­նի Մա­լա­զիա, ա­պա՝ Ճա­պո­նիա, որ­տեղ կմնա մինչեւ հոկ­տեմ­բե­րի 28-ը: Հոկ­տեմ­բե­րի 29-ին Թ­րամ­փը կմեկ­նի Հա­րա­վա­յին Կո­րեա՝ մաս­նակ­ցե­լու Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վին, ո­րը տե­ղի կու­նե­նա հոկ­տեմ­բե­րի 31-ից մինչեւ նո­յեմ­բե­րի 1-ը: Ընդ ո­րում, այս գա­գա­թա­ժո­ղո­վը կա­րող է ոչ պա­կաս կա­րե­ւոր լի­նել, քան Պու­տի­նի հետ հան­դի­պու­մը: Այն է՝ դեռ այդ­պես էլ վերջ­նա­կան լու­ծում չկա՝ այս գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում լի­նե­լո՞ւ է Թ­րամ­փի եւ նա­խա­գահ Սիի հան­դի­պում: Ընդ ո­րում, հան­դիպ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, այն կլի­նի շատ լուրջ գա­գա­թա­ժո­ղով, եւ նման է, որ հենց այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կամ՝ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յան հիմ­քով էլ տե­ղի կու­նե­նա հան­դի­պու­մը Պու­տի­նի հետ: Այ­սինքն, կա­րե­լի է նաեւ չբա­ցա­ռել, որ, կապ­ված Սիի հետ հան­դիպ­ման ել­քից, նաեւ կա­րող է ա­նի­մաստ դառ­նալ Պու­տի­նի հետ հան­դի­պու­մը: Կարճ ա­սած, սա մի ի­րա­վի­ճակ է, երբ ա­մեն տար­բե­րակ դառ­նում է հնա­րա­վոր:

Ա­ռա­վել եւս, որ ներ­կա պա­հին հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից մե­կում՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, նո­րից սրա­ցում­նե­րի հիմ­քեր են նկատ­վում, ին­չը կա­րող է ե­րեք ա­ռաջ­նորդ­նե­րի ընդ­հան­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կամ, ինչ­պես ա­սում են, «երկ­րորդ Պոտս­դա­մի» հար­ցը նո­րից հե­տաձ­գել: Նախ, սրա­ցում­ներ կան Ի­րա­նի շուրջ ու է­լի ոչ ա­ռանց եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի մի­ջամ­տութ­յան: Այն է՝ Բ­րի­տա­նիան, Ֆ­րան­սիան եւ Գեր­մա­նիան Ի­րա­նից հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն պա­հան­ջե­լով, սպառ­նում են հա­կա­ռակ դեպ­քում «հա­ջորդ ա­միս Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը ներ­կա­յաց­նել ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դին՝ հնա­րա­վոր ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի քննարկ­ման հա­մար»: Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը, բնա­կան է, ար­ձա­գան­քե­ցին՝ պաշ­տո­նա­պես դի­մե­լով ՄԱԿ-ին՝ պա­հան­ջե­լով չե­ղար­կել, այս­պես կոչ­ված, «պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­կանգն­ման մե­խա­նիզ­մը»: Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ ինչ-որ «տա­փակ» վեճ. Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը կա­րող են ՄԱԿ-ի ԱԽ-ում վե­տո կի­րա­ռել, եւ վերջ: Չ­նա­յած դրան, հիմ­քում ա­վե­լի խո­րա­մանկ խաղ է զգաց­վում. սա մի­ջոց է, որ ԱՄՆ-ին ներ­քա­շեն Ի­րա­նի հետ ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան դաշտ, ո­րի դեպ­քում, բնա­կան է, խնդիր­նե­րը կսրվեն Վա­շինգ­տոն-­Մոսկ­վա-­Պե­կին ա­ռանց այդ էլ բարդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վա­յից ե­կավ հեր­թա­կան ռեակ­ցիան: «Ի­րա­նը Ռու­սաս­տա­նի գոր­ծըն­կերն է, եր­կու երկր­նե­րի միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դի­նա­միկ զար­գա­նում են, եւ Մոսկ­վան պատ­րաստ է ընդ­լայ­նել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը Թեհ­րա­նի հետ բո­լոր ո­լորտ­նե­րում»,- հայ­տա­րա­րեց Պես­կո­վը:

Ա­հա այս ֆո­նին, կա­րե­ւոր հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ նաեւ ՌԴ Ար­տա­քին հե­տա­խու­զութ­յան ծա­ռա­յութ­յան տնօ­րեն Նա­րիշ­կի­նը. «Մենք, ան­շուշտ, տես­նում ենք, որ եվ­րո­պա­կան ՆԱՏՕ-ի դաշ­նա­կից­նե­րը պատ­րաստ­վում են մեր երկ­րի դեմ պա­տե­րազ­մի։ Խն­դիր է դրվել ա­րա­գո­րեն ա­պա­հո­վել այդ նպա­տա­կով նա­խա­տես­ված ՆԱՏՕ-ի դաշ­նա­կից ար­ձա­գանք­ման ու­ժե­րը բո­լոր անհ­րա­ժեշտ ռե­սուրս­նե­րով… Բայց մենք նաեւ գի­տենք, որ մնում է հիմ­նա­րա­րո­րեն չլուծ­ված հար­ցը՝ որ­տեղ գտնել բա­վա­րար թվով մո­բի­լի­զա­ցիոն անձ­նա­կազմ՝ անհ­րա­ժեշտ ֆի­զի­կա­կան, բա­րո­յա­կան եւ հո­գե­բա­նա­կան պատ­րաստ­վա­ծութ­յամբ։ Եվ­րո­պա­կան է­լի­տա­յի հա­մար մեկ այլ գլխա­ցա­վանք է տա­րած­ված սո­ցիա­լա­կան ան­տար­բե­րութ­յու­նը եւ դժ­գո­հութ­յու­նը իշ­խող է­լի­տա­յի նկատ­մամբ, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րի շրջա­նում։ Բր­յու­սե­լը, Փա­րի­զը եւ Բեռ­լի­նը նույն­պես անվս­տահ են, որ Վա­շինգ­տո­նը կկա­տա­րի Վա­շինգ­տո­նի պայ­մա­նագ­րի 5-րդ հոդ­վա­ծով ստանձ­նած իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, ե­թե պա­տե­րազմ սկսվի Ռու­սաս­տա­նի հետ…»:

Ակ­նարկն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ է. եվ­րագ­լո­բա­լիստ­ներն ու­զում են պա­տե­րազմ, ա­ռանց ԱՄՆ-ի ո­չինչ ա­նել չեն կա­րող, այ­սինքն, հի­մա Թ­րամ­փի ո­րո­շե­լիքն է՝ որ ուղ­ղութ­յամբ է գնա­լու: Այ­սինքն, կա´մ կա­րող է Եվ­րո­պա­յի այդ կուր­սով շարժ­վել՝ հե­ռան­կա­րում ու­նե­նա­լով Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մե­լու տար­բե­րա­կը: Կամ պետք է գնա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ու խոս­քը, ի­հար­կե, ընդ­հան­րա­կան Մոսկ­վա-­Պե­կին ա­ռանց­քի մա­սին է (դաշ­նա­կից­նե­րը նե­րառ­յալ)՝ մտա­ծե­լով նաեւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին վերջ­նա­կա­նա­պես խա­ղից դուրս բե­րե­լու մա­սին:

Ա­մեն դեպ­քում, Պես­կո­վը եւս հաս­տա­տեց, որ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի նա­խա­պատ­րաստ­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են, բայց ե­թե այն տե­ղի չու­նե­նա ար­դեն այս շա­բաթ, ա­պա կմնա ար­դեն նո­յեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րի տար­բե­րա­կը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում