«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ասում էինք, չէ, որ Արգիշտիին հենց ՔՊ-ն է փուռը տալու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վաղարշապատում ավագանու ընտրությունների քարոզարշավի երրորդ օրն է, եւ արդեն իսկ խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Լրատվամիջոցներն արձանագրել են, որ ՔՊ համայնքապետի թեկնածու ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ հետ աշխատանքային ժամին քարոզարշավ է իրականացնում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Ֆիքսել են, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով եւ աշխատանքային ժամին փակցնում ՔՊ-ի թեկնածուի քարոզչական պաստառները, ընդ որում` դրանք տեղադրվում են արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքերի պատերին։ Իսկ քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել Վաղարշապատում: Ասում էինք, չէ, ոչ Արգիշտիին հենց ՔՊ-ն է փուռը տալու:

Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին՝ համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեջ կասկածվելու հանգամանքներով պայմանավորված: Անխոս, անհասկանալի էր թվում, թե ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Սրբուհի Գեւորգյանն ինչու հանկարծ հայտնվեց իշխանության թիրախում: Բայց ահա, հիմա ամեն ինչ պարզ է: Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները շուտափույթ դադարեցրել են եւ ռեկտորի պաշտոնակատար նշանակել ԿԶՆԱԿ-ի՝ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: Ով է նա, փակագծեր է բացում պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը. «Լիլիթ Մկրտչյան անունով սույնը, ով անցած շրջանում թուրքերի հետ միացած ձեռնարկներ ու չափորոշիչներ էր մշակում այն մասին, թե ինչպես գրվի ու դասավանդվի Հայոց պատմությունը, եւ ում մշակած չափորոշիչների հիման վրա էլ գրվեցին վերջին շրջանում աղմուկ հանած խայտառակ, հակագիտական, հակազգային ու խոտանման ենթակա դասագրքերը, այսօր նշանակվեց սերունդ կրթող բուհի ռեկտոր... Փստորեն, մանկավարժականը եւս օկուպացվեց ու գրավվեց թուրքական շահերին ծառայող ռեժիմի կողմից»: Հետաքրքիր է՝ իսկ պրոֆեսորադասախոսական կազմը ասելիք հե՞չ չունի:

Ամեն ինչ տեսել էինք, բայց որ կարգալույծ քահանան դառնա ֆեյք Ռեգինա Պրազյան, չէինք պատկերացնում: . «Շատ հոգեւրականներ կան, որ սիրուհիներ ունեն, ես դեռ անուններ չեմ տա, բայց զգուշացնում եմ` եթե նրանցից որեւէ մեկը փորձի որեւէ բան խոսել, եղբայրաբար ասում եմ` իմ տեղեկությունները փաստավորված են: Կգա մի պահ, որ հանրությունը կիմանա` ով որտեղ է մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում: Ես արդեն ակնարկներ եմ անում, որ հասկանան` ում մասին է»,- Հովհանավանքի բակում լրագրողների հետ զրույցում սպառնում էր հակաեկեղեցական դարձած նախկին քահանա ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Իսկ ժամեր անց արդեն վարսավիրի եւ հոգեւորականների մասին մի կեղտոտ ու հորինված պատմություն է նետվում սոցցանց՝ այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս իշխանական վաստակաշատ ֆեյք (կեղծ օգտատեր) Ռեգինա Պրազյանի էջից: Մի՞թե Ստեփան Ասատրյանը նույն Ռեգինա Պրազյանն է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան