ԱԼԻԵՎԻ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ» ՆՄԱՆ Է ԸՆԴԱՄՆԸ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԹԵՍՏԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

Վերլուծություն

Ինչ­պես եւ սպաս­վում էր, նի­կո­լա­կան­նե­րը մե­կը մյու­սին հերթ չտա­լով, սկսե­ցին գո­վեր­գել Ա­լիե­ւին, թե տե­սեք, ինչ խա­ղա­ղա­սեր մարդ է, ճանա պարհ­ներ է բա­ցում Հա­յաս­տա­նի հա­մար: Նի­կոլն էլ իր հեր­թին Թ­բի­լի­սիում ա­մե­նա­ճոխ շնոր­հա­կա­լութ­յու­նն­երը հղեց Հեյ­դա­րո­վի­չին եւ ոչ միայն. «Նա­խա­գահ Ա­լի­եւը հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջա­նը հա­նում է սահ­մա­նա­փա­կում­նե­րը իր տա­րած­քով Հա­յաս­տան ապ­րանք­նե­րի տա­րան­ցիկ մա­տա­կա­րա­րում­նե­րի վրա։ Ես ցան­կա­նում եմ իմ գո­վա­սան­քը հայտ­նել Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի այս քայ­լի կա­պակ­ցութ­յամբ եւ­ ող­ջու­նել տվյալ հայ­տա­րա­րութ­յու­նը։ Կա­տար­վում է մի բան, ո­րը մի քա­նի ա­միս ա­ռաջ ան­հա­վա­նա­կան էր թվում…»:

ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԵՌՆԵՐ ԳԱԼՈ՞Ւ ԵՆ

­Միայն թե կա մեկ հարց, ո­րը այս ու­րախ տրա­մադ­րութ­յուն­նե­րը «մի փոքր» մռայ­լում է. իսկ ի­րա­կա­նում ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել, Ա­լիե­ւի այդ ո­րո­շումն ի՞նչ է խոս­տա­նում Հա­յաս­տա­նին:

­Մի կող­մից, ի­հար­կե, դե­պի Հա­յաս­տան ցան­կա­ցած ճա­նա­պար­հի բաց լի­նե­լը կա­րե­լի է դրա­կան ըն­կա­լել: Մ­յուս կող­մից, ինչ­պես ոմն Պա­պո­յանը ար­տա­հայտ­վեց, Ա­լիե­ւի այդ քա­յի արդ­յուն­քում Ակ­տաու-­Բա­քու, այ­նու­հետեւ՝ ադր­բե­ջա­նա­կան ու վրա­ցա­կան եր­կաթգ­ծով Հա­յաս­տան կմտնի ղա­զա­խա­կան ցո­րե­նի ա­ռա­ջին խմբա­քա­նա­կը։ Ա­պա ա­վե­լաց­նե­լով ստան­դարտ քա­րո­զը՝ «Խա­ղա­ղութ­յու­նը հաս­տատ­ված է»: Միայն թե Նի­կո­լի տե­ղա­կա­լը` փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը, «մի փոքր» այլ կերպ է շա­րադ­րում. «Այս քայ­լը կար­եւոր նշա­նա­կութ­յուն ու­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի բաց­ման, փոխվս­տա­հութ­յան ամ­րապնդ­ման եւ խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի ա­ռաջմղ­ման գոր­ծում»: Հի­մա, ար­դեն «խա­ղա­ղութ­յու­նը հաս­տատ­վա՞ծ է», թե՞ դեռ միայն «խա­ղա­ղութ­յան օ­րա­կարգ են ա­ռաջ մղում»:

­Բայց գանք հար­ցի ա­վե­լի գործ­նա­կան կող­մին: Այն է՝ ըստ Պա­պո­յա­նի նկա­րագ­րա­ծի, Ղա­զախս­տա­նում ցո­րեն են բար­ձել նավ, հասց­րել Ադր­բե­ջան, այս­տե­ղից էլ եր­կա­թու­ղով տա­նե­լու են Վ­րաս­տան, ա­պա՝ Հա­յաս­տան: Թե այդ ցո­րե­նի ար­ժեքն ինչ կդառ­նա, դեռ թող­նենք մի կողմ. դա խնդրի տնտե­սա­կան բա­ղադ­րիչն էր: Իսկ քա­ղա­քա­կան ի­մաս­տով հար­ցը սա է՝ իսկ հնա­րա­վոր չէ՞ր այդ նույն ցո­րե­նը Ղա­զախս­տա­նում բար­ձել վա­գոն, որ այն­տե­ղից Ռու­սաս­տա­նով գար-հաս­ներ Ադր­բե­ջան, ա­պա Վ­րաս­տա­նով՝ Հա­յաս­տան: Կամ այսկերպ. հի­մա ի՞նչ, նաեւ Ռու­սաս­տա­նի՞ց կա­րող են բեռ­նե­րը գնաց­քով՝ Ադր­բե­ջան-Վ­րաս­տան-­Հա­յաս­տան եր­թու­ղով հաս­նե­լ Հա­յաս­տան: Կամ, Հա­յաս­տա­նում եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի ռու­սա­կան օ­պե­րա­տո­րը կա­րո՞ղ է այդ եր­թու­ղով երկ­կողմ բեռ­նա­փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նել: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա, ինչ խոսք, վատ բան չէ, որ Հա­յաս­տանի հա­մար նոր ճա­նա­պարհ կա. մնում է սպա­սել, թե ղա­զա­խա­կան ցո­րե­նից հե­տո երբ ռու­սա­կան ա­ռա­ջին բե­ռը կհաս­նի Հա­յաս­տան, կամ հայ­կա­կան բե­ռը՝ Ռու­սաս­տան: Խո­շոր հաշ­վով, մեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը հենց սա է, հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յու­նը Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր ա­ռեւտ­րի մոտ 60 տո­կոսն է:

­Բայց ե­թե խոսքն ըն­դա­մե­նը Ղա­զախս­տան-­Կաս­պից ծով եւ դե­պի Հա­յաս­տան ուղ­ղութ­յան մա­սին է, ա­պա նման եր­թու­ղու գոր­ծար­կու­մը, ո­րը տնտե­սա­պես գո­նե տե­սա­նե­լի շա­հա­վե­տութ­յուն էլ չու­նի, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է վատ­թա­րա­գույ­նը լի­նել: Ու այս­տեղ պետք է հաշ­վի առ­նել այն մյուս մտքե­րը, ո­րը Ա­լիե­ւը հնչեց­րեց ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու այս հայ­տա­րա­րութ­յան հետ մեկ­տեղ, ի դեպ, Տո­կաե­ւի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Այն է՝ «Բաց­վում է «Մի­ջին մի­ջանց­քի» եւս մեկ եր­թու­ղի։ Ա­վան­դա­կան եր­թու­ղուց բա­ցի, ի հայտ է գա­լիս եւս մե­կը՝ Զան­գե­զու­րով, 15 մի­լիոն տոն­նա բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յամբ, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում է ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին։ Այն­պես որ, Ա­սիա­յից Եվ­րո­պա եւ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ մեր երկր­նե­րի տա­րածք­նե­րով բեռ­նե­րի ծա­վա­լը ինք­նին ա­ճե­լու նե­րուժ ու­նի, բայց նաեւ կու­նե­նա ըն­դուն­ման եւ­ ու­ղարկ­ման էլ ա­վե­լի մեծ նե­րուժ», - նշել է Ա­լի­եւը։ Ա­պա նաեւ. «Հս­կա­յա­կան նե­րուժ է կազ­մում նաեւ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի նա­խա­գի­ծը։ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում ավ­տո­մո­բի­լա­յին եւ­ եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան բո­լոր աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն հա­ջորդ տար­վա կե­սե­րին։ Այլ երկր­նե­րի տա­րած­քում, հու­սով ենք, դա կի­րա­կա­նաց­վի նույն ա­րա­գութ­յամբ, եւ­ այդ դեպ­քում Զան­գե­զու­րի մի­ջանց­քի բա­ցու­մը կա­րող է տե­ղի ու­նե­նալ մինչեւ 2028 թվա­կա­նի վեր­ջը»:

Այ­սինքն, գո­նե այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից ել­նե­լով, Ա­լիե­ւը դե­պի Հա­յաս­տան բեռ­նե­րի շար­ժը թույլ տա­լու տակ տես­նում է «Մի­ջին մի­ջանց­քի», այն է՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի», դրա մաս­նիկ կազ­մող «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այ­սինքն՝ «Ա­սիա­յից Եվ­րո­պա եւ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ» բեռ­նե­րի շար­ժի սխե­ման: Ա­մեն դեպ­քում, նրա խոս­քում բառ ան­գամ չկա ինչ­պես Հա­յաս­տան-­Նա­խի­ջե­ւան-Ի­րան, այն­պես էլ՝ Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան-­Նա­խի­ջե­ւան-Ի­րան ուղ­ղութ­յան մա­սին:

ՍՈՎՈՐԱԿԱՆ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ»

Ս­տա­նում ենք այս պատ­կե­րը: Քա­նի դեռ Ա­լիե­ւի այդ «մե­ծա­հո­գութ­յու­նը»՝ տրան­զի­տա­յին ու­ղի­նե­րը բա­ցե­լը չի վե­րած­վել Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան ա­ռեւտ­րա­յին գոր­ծըն­կե­րոջ (դեռ դաշ­նա­կիցն էլ մի կողմ թող­նենք)՝ Ռու­սաս­տա­նի հետ Ադր­բե­ջա­նի տա­րած­քով ակ­տիվ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի, մնում է բուն փաս­տը՝ կա ըն­դա­մե­նը Կաս­պից ծո­վով Ղա­զախս­տա­նից Ադր­բե­ջան ու Հա­յաս­տան ցո­րեն ներկ­րե­լու մեկ փաստ: Իսկ դա ար­դեն նման­վում է «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» թես­տա­յին փոր­ձարկ­ման: Հա­ջո­ղութ­յան դեպ­քում, մի­գու­ցե Ա­լիե­ւի եւս մեկ նման «մե­ծա­հո­գութ­յուն» կտես­նենք: Ա­սենք, կհա­մա­ձայն­վի, որ Թուր­քիան բա­ցի Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, օ­րի­նակ՝ «եր­րորդ երկր­նե­րի բեռ­նե­րի հա­մար»: Այս դեպ­քում ար­դեն հնա­րա­վոր կդառ­նա թյուր­քա­կան Ղա­զախս­տա­նից Ադր­բե­ջան-Վ­րաս­տան-­Հա­յաս­տան՝ մին­չեւ Թուր­քիա բեռ­ներ տա­նել-բե­րել:

Ա­մեն դեպ­քում, ան­կախ այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րից, գլխա­վոր հար­ցը դեռ մնում է առն­վազն չհստա­կեց­ված. ի­րա­կա­նում Ա­լիե­ւը Հա­յաս­տա­նը տես­նում է ըն­դա­մե­նը որ­պես «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» մաս­նի՞կ, ո­րի ի­րա­կա­նաց­ու­մը Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է վեր­ջա­կետ դառ­նալ, թե՞ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յա­նը զու­գա­հեռ Հեյ­դա­րո­վի­չը գո­նե չի խոչըն­դո­տի, որ Հա­յաս­տա­նը միա­նա նաեւ Հ­յու­սիս-­Հա­րավ հա­մա­կար­գին: Իսկ այս կար­գի հար­ցադ­րում­նե­րը գնում-հաս­նում են այն գլխա­վոր թե­մա­յին, թե այս պա­հին Ա­լիե­ւը որ­քա­նո՞վ է հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք­ներ տա­նում Մոսկ­վա­յի հետ, թե՞ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ այս վեր­ջին ակ­տի­վա­ցում­նե­րը նո­րից շիր­մա են՝ թյուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը զար­գաց­նե­լու հա­մար:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին դեռ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը մնում են զար­գաց­ման դի­նա­մի­կա­յի մեջ: Այդ թվում, ռու­սա­կան կող­մը Ադր­բե­ջա­նին է արտա­հանձ­նում քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րով կա­լա­նա­վոր­ված մի շարք ան­ձանց: Բա­ցի այդ, ինչ­պես հայ­տա­րա­րեց Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­շի­նութ­յան նա­խա­րար Սա­դեղ Մալ­վա­ջերդը, ով վեր­ջերս Բաք­վում մաս­նակ­ցել էր ՌԴ-ի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի հան­դիպ­մա­նը՝ «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի հետ կապ­ված, այդ ուղ­ղութ­յամբ ակ­տիվ աշ­խա­տանք­նե­ր կան: Այդ թվում, Աս­տա­րա-­Ռեշտ եր­կա­թու­ղու շի­նա­րա­րութ­յան մա­սով՝ ի­րա­նա­կան կող­մը մինչեւ տա­րե­վերջ կա­վար­տի հո­ղա­տա­րած­քի ձեռք­բեր­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րով անց­նե­լու է եր­կա­թու­ղին, ռու­սա­կան կողմը սկսել է եր­կա­թու­ղու կա­ռուց­ման հար­ցի ու­սում­նա­սի­րութ­յու­նը, իսկ բուն Ադր­բե­ջա­նում աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են:

­Բայց սրանք եւ նմա­նա­տիպ քայ­լերն ըն­դա­մե­նը ըն­թա­ցիկ գոր­ծըն­թաց­ներ են, ո­րոնք, ե­թե հի­մա ակ­տիվ փու­լում են, ա­պա վա­ղը, ե­թե քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րը կրկին շրջա­դար­ձի մեջ մտնեն, կա­րող են նո­րից դառ­նալ պա­սիվ կամ նույ­նիսկ՝ թշնա­մա­կան հար­թութ­յուն: Արդ­յուն­քում, գլխա­վոր ազ­դա­կը մնում է հար­ցը, ո­րի մա­սին խո­սե­ցինք. ադր­բե­ջա­նա­կան եր­կա­թու­ղով Ռու­սաս­տա­նից բեռ­ներ կգա՞ն Հա­յաս­տան: Ե­թե ոչ, ա­պա Ղա­զախս­տա­նից  ցո­րեն բե­րելը կդառ­նա ըն­դա­մե­նը հա­յութ­յան գլխի տակ դրված սո­վո­րա­կան «փա­փուկ բարձ»՝ մեր երկ­րի վի­լայե­թա­ցու­մը շա­րու­նա­կե­լու հա­մար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում