Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված «Պատարագը» ծանր հանցանք է ընդդեմ Սուրբ Եկեղեցու կարգերի և հոգևոր միասնության. Տեր Վրթանես

Թեմա
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով կարգալույծ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում մատուցված ապօրինի Պատարագի և դրան պետական հովանավորության վերաբերյալ:
 
«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ,
 
Խոր ցավով տեղեկացանք, որ կարգալույծ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը, անտեսելով Սուրբ Եկեղեցու կանոնները և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից սահմանված կարգադրությունները, շարունակում ինքնիրավչությամբ զբաղվել Հովհաննավանքում։ Հովհաննավանքը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականություն, և այնտեղ ապօրինի ծիսակատարություն մատուցելը ոչ միայն եկեղեցական կանոնների կոպիտ խախտում է, այլ նաև` հանցագործություն։
 
Ավելի ցավալի է, որ այդ հակաեկեղեցական և ապօրինի գործողությունը տեղի է ունեցել պետական բարձր պաշտոնյայի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ և հովանավորչությամբ, ինչը խորապես մտահոգիչ նախադեպ է՝ հակասող ինչպես մեր եկեղեցական կարգերին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքին։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքի համաձայն՝ կարգալուծված հոգևորականը զրկվում է ցանկացած եկեղեցական ծառայություն կատարելու իրավունքից։ Նրա կողմից մատուցված Պատարագը հակականոնական, անօրինական և ծանր հանցանք է ընդդեմ Սուրբ Եկեղեցու կարգերի և հոգևոր միասնության։ Ավետարանական խոսքը հիշեցնում է․ «Ամեն բան թող լինի կարգով և արժանավայել» (Ա Կորնթացիներ 14․40)։ Այդ կարգը խախտելը հավասար է եկեղեցու միության խզման փորձին և հնազանդության ու խոնարհության մերժմանը՝ որոնք քրիստոնեական կյանքի հիմքերն են։
 
Հովհաննավանքը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու սեփականություն, գտնվում է թեմակալ առաջնորդի տնօրինության ներքո։ Որևէ անձի կողմից առանց եկեղեցական թույլտվության մուտք գործելն ու ծես մատուցելը հանդիսանում է սեփականատիրոջ իրավունքի խախտում, և կրոնական կազմակերպության ներքին գործերին պետական միջամտություն։ Այսպիսի գործողությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածին, և «Կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որոնք պարտադրում են պետության չեզոքություն և եկեղեցու ներքին կյանքի նկատմամբ չմիջամտություն։
 
Սիրելինե՛ր, եկե՛ք աղոթքով ու սիրով կանգնենք Սուրբ Եկեղեցու կողքին։ Մեր միասնությունը և հնազանդությունը հայրապետական գահին ու եկեղեցական իշխանությանը, որ պահապան են մեր հավատքի մաքրությանը և ազգային ինքնությանը։ Թող ամեն մի փորձ՝ խաթարելու Եկեղեցու միությունը կամ անտեսելու նրա կանոնական կարգը, վերածվի հավատի զորացման առիթի։ Թող Տերը խաղաղեցնի նրանց սրտերը, որոնք խավարում են գործում՝ կարծելով, թե լույսի մեջ են. ամեն»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում