«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախի մանկան սովի ու մոր վշտի հիշողությունը դեռ չի մարել, իսկ այդ ցավ պատճառողի ներկայացուցիչը ընդունվում է պաշտոնական սրահներում

Ինչ են զգացել արցախահայերը, երբ Արցախի մեր ազգակիցներին շրջափшկման և սnվի մատնած Բաքվի վարչախմբի էկոակտիվիստին Երևանում ընդունվում է ոչ թե բшնտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում հարցն ուղղել արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին.

- Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու  և պատժելու մասին  կոնվեցիաի 2-րդ հոդվածի համաձայն, ցեղասպանություն նշանակում է հետևյալ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը։ Այստեղ խումբ  հասկացության մեջ  ընդգրկվում է նաև ժողովուրդը։2022 թվականի դեկտեմբերի 12-ին էկոլոգիական խնդիրների պատրվակի տակ փաստացի Ադրբեջանի իշխանությունը պաշարեց Արցախը արցախցիներին լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով;Ակնառու են փաստերը։Երբ արգելված էր սննդամթերքի մուտքը ԱՀ տարածք։Անվիճելի է այն իրողությունը, որ էկոլոգիական խնդիրների բարձրացումը սոսկ միջոց էր ցեղասպանական գործողությունների նպատակներին հասնելու համար;Արդեն ամբողջովին սպառվել էր սննդամթերքը։Մարդիկ հաց գնելու հերթերում կռվում էին։Փաստորեն կատարյալ սով էր։Եվ այս գործընթացներում իր դերակատարումը ունեցավ Ձեր կողմից նշած կինը, ով ադրբեջանական հեռուստատեսությամբ հաճախ հանդես էր գալիս։Ըստ էության, հիմնական դերակատարն էր։Ինչ պետք է զգա Արցախցին։ Ինձ համար,  ոչ թե անձնական, այլ ազգային չափումներով զգացողություն էր։ Երբ մի ժողովուրդ դեռ չի սրբել իր վիրավորանքների արցունքը, երբ Արցախի մանկան սովի ու մոր վշտի հիշողությունը դեռ չի մարել, իսկ այդ ցավ պատճառողի  ներկայացուցիչը ընդունվում է պաշտոնական սրահներում, դա ոչ թե քաղաքական սխալ է, այլ բարոյական անկում։
Ազգը, որ չի գնահատում իր վերքը, չի կարող առողջանալ։ Իսկ եթե իշխանությունը չի զգում ժողովրդի վիշտը, ապա դա արդեն ոչ թե պետության, այլ անտարբերության իշխանություն է։
Ես կուզեի, որ մեր պետականությունը վերադառնար իր ժողովրդին՝ իր ցավին, իր արժանապատվությանը և իր զոհվածների հիշատակին հավատարիմ ձևով։Գիտեք վիրավորանքի զգացողություն ոչ միայն ունեցել եմ նշվածում, այլև այն բանում, որ Ադրբեջանը նշված անձին ուղարկել է Հայաստան  մեկ գիտակցումով, ստեղծել Հայաստանում խռով վիճակ՝քողարկված համերաշխություն ձևավորելու նպատակի տակ։Միանգամայն ձեռնտու  գործելակերպ է Ադրբեջանի համար։Ինչքան  տրոհված սոցիալական միջավայր Հայաստանում, այնքան շահավետ վիճակ Ադրբեջանի համար։Հավատացեք, որ նեղացած եմ մեր իշխանությունից։Ինչքան տեղյակ եմ նախապես քննարկվում է խմբի անդամների հարցը։Այս հարցում գուցե  պարզապես աչալուրջ չեղան։Սակայն մի բան պարզ է , որ  Հայաստան- Ադրբեջան համերաշխություն ձևավորելու նպատակով,  պետք է գործել առանց զգայուն վիճակի ձևավորելու միջոցով։Ինչ վերաբերում է, թե ինչու բանտում չէ, ապա Ադրբեջան-Հայաստան քաղաքական առկա հարաբերությունը չի ենթադրում բանտային խնդիրներ լուծել։Այնուամենայնիվ այս փուլում։Մյուս կողմից հարց է առաջանում, ինչ կանի Ադրբեջանը, եթե ես կամ  ոչ պաշտոն զբաղեցնող  անձ մեկնի պատվիրակության հետ Բաքու։Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի չափին, չի արժանանա, բանտն անխուսափելի է։

 

 

 

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան