«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսական կապիտալը ամենամեծ մասնաբաժինն ունի ՀՀ բանկային համակարգում. Տնտեսագետ

Տնտեսություն

Չնայած բարդ միջազգային իրավիճակին, Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տարածաշրջանային ինտեգրման այլընտրանքներ դեռևս չեն երևում,-վստահեցնում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը.

-Հենց Միության ներսում տնտեսական համագործակցությունն է թույլ տվել ԵԱՏՄ-ին առաջատար դիրքեր զբաղեցնել նավթի, գազի արդյունահանման և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մեջ:  ԱյսօրԵԱՏՄ-ն շեշտը դնում է Մեծ եվրասիական գործընկերության ծրագրի վրա, սակայն ինտեգրացիոն գործընթացները բախվում են մի շարք դժվարությունների։ Արեւմտյան պատժամիջոցները, որոշակի խնդիրներ են ստեղծում ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ Միության համար։ Կարևոր է, որ ԵԱՏՄ երկրները սովորեն ոչ միայն հեռավոր արտասահմանի զարգացած պետություններից, այլև միմյանցից:

 Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ակնհայտ տնտեսական էֆեկտ է ։ Կրկնում եմ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի Հայաստանի համար և թույլ է տվել մեծ հաջողությունների հասնել։ Միությանը մասնակցության շնորհիվ հաջողվել է հաղթահարել ներքին տնտեսական լճացումը և զգալիորեն մեծացնել արտաքին առևտրի ծավալը ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Անդամակցության առանցքային առավելությունները շարունակում են մնալ մաքսային արգելքների բացակայությունը, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև ԵԱՏՄ խոշոր շուկայի հասանելիությունը։ Այս ամենը հսկայական առավելություն է տվել Հայաստանին և դարձել է այն տնտեսական թռիչքի պատճառը, որը մենք այսօր դիտարկում ենք։

Հայաստանի տնտեսության սերտ կապը Ռուսաստանի հետ նույնպես ապահովում է դրական դինամիկա։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 40%-ով, Ռուսաստանը ֆինանսավորում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի չորրորդ հատվածի կառուցումը 150 մլն դոլարով՝ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ի վերջո ռուսական կապիտալը ամենամեծ մասնաբաժինն ունի բանկային համակարգում, իսկ ՌԴ-ից տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը:

Գյուղատնտեսության ոլորտում եւ Հայաստանը աճ է գրանցում. 2024 թվականին երկիրը ԵԱՏՄ անդամների շրջանում միակն է, որ ցորենի բերքահավաքը ավելացրել է 21,3%-ով։ Հանրապետությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է մոտ 1 մլրդ դոլար, ինչը 20%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները մեկ ընդհանուր մեխանիզմ են, ուստի մի երկրի հաջողությունները ուղղակիորեն ազդում են մեկը մյուսի վրա։

Անդրադառնալով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը տնտեսագետը նկատում է.

- Այն կարող է երկիրը դարձնել տարածաշրջանի լոգիստիկ կենտրոն, հատկապես Քառօրյա պատերազմից հետո հարևան պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Ներմուծումը փոխարինելու ռազմավարության շրջանակներում կարևոր է հասկանալ, թե այսօր Հայաստանը ինչ ապրանքներ է արտահանում և ինչպես կազդեն Իրանի, Սերբիայի, Սինգապուրի և Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերը երկրի տնտեսական աճի վրա։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան