«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարատեի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Սպորտ

 


Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ   Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 
Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին մեծասահակների պայքարում  արժանացավ Էրիկ Հովսեփյանը։  
Երիտասարդ կարատեիստը  հավասարը չուներ Ֆուկու-Գո մրցաձևում։ 
Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր դարձավ էն-բու-կումիտե մրցաձևում, բացի այդ ջիու Կումիտեում նվաճեց բրոնզե մեդալ։
Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղը գրավեց կոգո-կումիտե մրցաձևում։  
 
18-20 տարեկանների պայքարում Մարատ Հարությունյանը նվաճեց ոսկե մեդալ Կոգո-կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում ու Էնբուում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ նվաճեց կատա  ու էն-բու-կումիտե մրցաձևերում։ 

16-17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճեց ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։ Նույն տարիրքային խմբում Շահեն Առաքելյանը կոգո-կումիտե մրցաձևում նվաճեց ոսկե մեդալ։ 


14-15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղը գրավեց անհատական  Կատա մրցաձևում, Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ։  

Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվում էր նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանակապատանեկան հավաքականը նվաճեց 7 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ 
Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի պատվիարկության կազմում կար նաև 2 միջազգային մրցավար՝ մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան