«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նախատեսվում է թոշակառուների համար ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

Տնտեսություն

Կներդրվի անշարժ գույքին վերաբերող նոր ինստիտուտ, որը կոչվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով նախագծի մանրամասները:

 

«Սա վերաբերելու է մեր թոշակառու հայրենակիցներին, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք:

 

Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ստեղծվելու է հնարավորություն, որպեսզի գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան հետադարձ հիփոթեքով, այսինքն՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը, բանկում հետադարձ հիփոթեքի առարկա դարձնելով, ստանալ որոշակի վճարներ և դրանցով ապահովել իրենց սոցիալական լավ կարգավիճակը»,- ասաց նա:

 

Խոսքը, ըստ Թովմասյանի, այն թոշակառուների մասին է, որոնք չունեն կամ կարող են ունենալ նաև ժառանգ, բայց որոնք ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք: Նրանք կարող են դիմել բանկին՝ ասելով, որ ուզում են հետադարձ հիփոթեք իրականացնել: Արդյունքում կգնահատվի նրանց գույքի արժեքը, և կորոշվի այն տարիների թիվն ու այն գումարի չափը, որը յուրաքանչյուր ամիս բանկը պետք է թոշակառուին հետ վճարի:

 

«Թոշակառուն մարումների խնդիր չունի, ինքը ստանալու է որոշակի ժամանակահատվածի համար [գումար]՝ ըստ պայմանավորվածության, ապրելու է իր տանը, որ ամենակարևորն է՝ չի փոխելու միջավայրը, յուրաքանչյուր ամիս ստանալու է համապատասխան գումար, որը գումարվելու է իր կենսաթոշակին, և ունենալու է ավելի լայն հնարավորություններ՝ իր կյանքն ավելի լավ կազմակերպելու, ճանապարհորդելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ սա դեռ նախագիծ է, որը դրվել է շրջանառության մեջ:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան